Iravunk.com | Եթե չեք ցանկանում օգնել մեր արցախցի հայրենակիցներին, մի՛ խանգարեք նրանց օգտվել միջազգային պաշտպանության իրավունքից. Մանասերյան
Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով Ինչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ

Եթե չեք ցանկանում օգնել մեր արցախցի հայրենակիցներին, մի՛ խանգարեք նրանց օգտվել միջազգային պաշտպանության իրավունքից. Մանասերյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, իրավաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

- Ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակի փոխարեն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում՝ արցախցիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից։ Այս մասին հայտարարում էր Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը։ Մի՞թե կարգավիճակի հարցը միայն ենթադրում էր որոշակի աջակցություն:

- Սկզբից եւեթ այս հարցապնդումները կարեւոր նշանակություն ունեն այն առումով, որ այն վերաբերում է երեք տարբեր կարգավիճակների, հետեւաբար դա նշանակում է, որ յուրաքանչյուր կարգավիճակում գտնվող անձն ունի այլ իրավունքներ եւ պարտականություններ ու նրան տրվող հնարավոր սոցիալական, կամ այլ կարգի աջակցությունները պետք է լինեն տարբեր։ Անհասկանալի է, թե Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը որ իրավական ակտին կամ աջակցության ծրագրին հղում անելով է նույնականացնում վերոնշյալ երեք կարգավիճակները՝ հայտնելով, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում՝ քաղաքացիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից, մեղմ ասած, ինձ համար, որպես մասնագետ, անհասկանալի է, սակայն ավելի մեղմ բնորոշելով ասեմ, որ այն ընդամենը ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց մոտ կարող է առաջացնել թյուր ըմբռնում այդ հարցի վերաբերյալ։ Այսպես, առաջինն ինչ է իրենից ներկայացնում «Ժամանակավոր պաշտպանություն» կարգավիճակը։ Այս կարգավիճակը տրվում է այն անձանց, կամ միգրանտներին, որոնց հայրենի երկրները համարվում են վտանգավոր, անապահով՝ աղետներից, երկարատեւ անկարգություններից կամ հակամարտություններից: Նրանց իրավունք է տրվում ապրել եւ աշխատել տվյալ երկրում՝  ժամանակավոր, բայց երկարաձգվող ժամկետով: Թեեւ նրանք չեն համարվում օրինական մշտական բնակիչներ կամ տվյալ երկրի, այս դեպքում՝ Հայաստանի քաղաքացիներ, կարող են ապրել այնքան ժամանակ՝ մինչեւ իրենց երկրում, որի քաղաքացին են համարվում, համարվի անվտանգ՝ ապրելու համար։ Հիմնականում ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ ունեցող անձը ոչ միայն ունենում է տվյալ երկրում ժամանակավոր ապրելու եւ աշխատելու իրավունք, այլեւ նրանց տրվում է սոցիալական աջակցություն, որի մեջ ներառվում է ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ բժշկական ապահովագրության ապահովվումը։ Հավելեմ, որ բնակության իրավունքը  տրվում է ժամանակավոր, սակայն տվյալ երկրի կառավարությունը կարող է երկարաձգել՝ այն դարձնելով անժամկետ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիությանը, ապա նրանք քաղաքացի դառնալու համար պետք է հատուկ ընթացակարգով անցնեն։ Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ ունեցող անձիք այդ ժամանակահատվածում իրավասու են ստանալ աշխատանքի եւ ճանապարհորդության թույլտվություն ու պաշտպանված են արտաքսումից: Այս կարգավիճակը չի ներառում մշտական բնակության կամ քաղաքացիության կարգավիճակ։  

- Այդուհանդերձ, տիկին Մանասերյան, ինչո՞ւ է կարգավիճակի հարցն այսքան կարեւորվում:

- Նախ մինչ այս պահը ՀՀ կառավարության կողմից չկա որեւէ որոշում, հրամանագիր, կամ իրավական ակտ, որով տրվել է կարգավիճակ Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված բնակիչներին։ Ինչու է այս կարգավիճակը կարեւոր, քանի որ այն հնարավորություն է տալիս ապագայում լինել պահանջատեր այն պետության դեմ, որի բռնի, ռազմական գործողությունների արդյունքում նա ստիպված է եղել բռնագաղթել։ Ավելին, Հայաստանի կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ճանաչել եւ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ է ներառվում, ըստ գործող կառավարության, Արցախի Հանրապետությունը, իսկ սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը պետք է որոշում կայացնի Ադրբեջանի հանրապետության «քաղաքացիներին», կամ «մշտական բնակիչներին» տալ ժամանակավոր պաշտպանության, կամ ապաստան հայցողի կարգավիճակ՝ որոշակի ժամանակով։ Սա է պատճառը, որ նման ոչ իրավական հայտարարություններ են արվում, կամ արցախահայությանը տրվում է քաղաքացիություն՝ քաղաքացիություն չունեցող անձ հիմնավորմամբ։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ ներկայումս որեւէ երկիր կամ երկրներ ժամանակավոր պաշտպանություն չեն առաջարկել Արցախի Հանրապետությունից հարյուր հազարավոր փախստականների, բռնագաղթված մեր հայրենակիցների, ինչպես օրինակ արվել է Ուկրանիայի բնակիչների դեպքում։  Ավելին, նշեմ, որ արեւմտյան, եվրոպական երկրները  դեռեւս 1990-ականների սկզբից ունեն նման ծրագրեր, օրինակ, նրանք ժամանակավոր պաշտպանություն են առաջարկել Բալկաններից տասնյակ հազարավոր փախստականների, իսկ Թուրքիան առաջարկում է ժամանակավոր պաշտպանություն միլիոնավոր միգրանտների, ովքեր փախել են Սիրիայում քաղաքացիական պատերազմից, 2021-ին Կոլումբիայի կառավարությունը տասնամյա ժամանակավոր իրավական կարգավիճակ շնորհեց ավելի քան մեկ միլիոն վենեսուելացի միգրանտների, ովքեր փախչում են քաղաքական եւ սոցիալական անկարգություններից, նրանց թույլ է տալիս մուտք գործել երկիր, տրամադրելով աշխատանքի հնարավորություններ եւ սոցիալական ծառայություններ, երեւի կրկնված կլինի միտքս, եթե ասեմ, որ Ուկրաինա-Ռուսաստան ռազմական հակամարտության առաջին օրից սկսած արեւմտյան, Եվրամիության (ԵՄ) երկրները քվեարկեցին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու ուկրաինացիներին, ովքեր ժամանում են ԵՄ երկրներ՝ ապաստան փնտրելով Ռուսաստանի ներխուժումից: Միջազգային իրավական առումով ժամանակավոր պաշտպանության մեջ ներգրաված անձիք ծրագրից կարող են օգտվել միայն այն դեպքում, եթե նրանց դեմ չկան քրեական դատավճիռներ եւ չեն հանդիսանում ահաբեկչական գործողությունների մասնակիցներ: Այս կետին ուշադրություն դարձրեք այն առումով, որ այսօր Ադրբեջանը հայտարարում է այն, որ Արցախի ազգային ազատագրական պայքարի մասնակիցները հանդիսանում են ահաբեկչական գործողությունների մասնակիցներ, իսկ ի պատասխան սրա Հայաստանի կառավարությունը լռում է:

- Ի վերջո, Արցախի Հանրապետությունից բռնագաղթված մեր հայրենակիցները ՀՀ-ում ի՞նչ կարգավիճակ կարող են ունենալ։

- Նրանք սկզբից եւեթ պետք է ձեռք բերեն միեւնույն ժամանակ երկու կարգավիճակ՝ ժամանակավոր պաշտպանության եւ փախստականի: Ինչո՞ւ, քանի որ նրանք տեղահանվել եւ բռնագաղթել են շարունակվող զինված հակամարտության, ադրբեջանական ռազմական հարձակման, էթնիկ բնաջնջման հետեւանքով։ Սրանք այն պատճառներն են, որոնց հիման վրա տրվում է նման կարգի կարգավիճակ։ Տվյալ դեպքում, քանի որ «արտառոց եւ ժամանակավոր վտանգավոր պայմանները» դեռեւս չեն անցել, Ադրբեջանի կողմից դեռեւս առկա է վտանգ արցախահայերի կյանքի եւ առողջության նկատմամբ, լքված Արցախը դեռեւս ապահով ու անվտանգ չէ, ապա այն երկիրը, տվյալ դեպքում՝ Հայաստանը, որը ընդունել է Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետք է շնորհի նրանց ժամանակավոր պաշտպանության եւ փախստականի կարգավիճակ: Արցախի Հանրապետության քաղաքացիների ՀՀ քաղաքացիություն ստանալու պահից դադարեցվում է նրանց նկատմամբ կիրառվող որեւէ սոցիալական կամ այլ աջակցության ծրագիր, եթե այն նախատեսված է եղել ժամանակավոր պաշտպանության, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար։ Այն անձիք, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն եւ գտնվում են սոցիալական անապահով վիճակում, նրանք կարող են օգտվել սոցիալական որեւէ ծրագրից, որը տրվում է անապահով ընտանիքներին, չպետք է այս կարգավիճակներն ու սոցիալական ծրագրերը նույնականացվեն։ Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է, որ կարգավիճակի հարցը ենթադրում է որոշակի աջակցություն, սակայն այն ունի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական նշանակություն եւ բովանդակություն։

Սկզբից եւեթ պետք է ընդունել եւ առաջ տանել այն հարցը, որ արցախահայերը փախստականներ են, բռնագաղթվածներ եւ միջազգային պաշտպանության կարիք ունեցող մարդիկ են։ Միգուցե կոպիտ հնչի, բայց եւս մեկ անգամ հիշեցնեմ այդ մարդկանց, թե որն է փախստականի կարգավիճակը։ Այսպես, փախստականը նա է, ով ստիպված է եղել լքել իր երկիրը հալածանքների, պատերազմի կամ բռնության պատճառով: Փախստականը հիմնավոր վախ ունի հալածվելու ռասայական, կրոնական, ազգային պատկանելության, քաղաքական կարծիքի կամ որոշակի սոցիալական խմբի անդամակցության պատճառով: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն կարող վերադառնալ տուն կամ վախենում են դա անել։ Պատերազմը, էթնիկ, ցեղային եւ կրոնական բռնությունները փախստականների՝ իրենց երկրներից փախչելու հիմնական պատճառներն են: Եվս մեկ հիշեցում. հարգելի՛ նախկին եւ ներկա պաշտոնյաներ, եթե չեք կարողանում, կամ չեք ցանկանում օգնել մեր արյունակից հայրենակիցներին, մեր եղբայներին եւ քույրերին, ապա մի խանգարեք նրանց օգտվել միջազգային պաշտպանության իրավունքից։

- ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ասում էր, որ արցախցիների կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, դրանք որպես անձը հաստատող փաստաթուղ կարող են կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ։  Չե՞ք կարծում, որ սա նախեւառաջ հակասում է ՀՀ անկախության հռչակագրին ու ՀՀ Սահմանադրությանը:

- Այո, միանշանակ, քանի որ ՀՀ անկախության հռչակագրով է հռչակվել «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։  Սակայն, ցավոք, գործող իշխանությունը ոչ միայն չի գտնում, որ վերոնշյալ հայտարարությունը հակասում է ՀՀ անկախության հռչակագրին ու ՀՀ Սահմանադրությանը, այլ ավելին՝ նրանք կասկածի տակ են դնում նույնիսկ ՀՀ Անկախության Հռչակագիրը, որը կարող է լուրջ իրավական հետեւանքներ ունենա մեր պետականության հետագա գոյության համար, եթե գործող վարչախումբը որոշի «վերանայել» այն, ինչպես հայտարարել է նրանց քաղաքական ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ինչեւէ… Ավելի կարճ պատասխանեմ հարցին։ Այսպես, ՀՀ կառավարության Անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից տրված 070 կոդով կապույտ գույնի անձնագրերը ՀՀ քաղաքացիությունը հաստատող անձնագրեր են, քանի որ տվյալ անձը հաստատող փաստաթղթի «Քաղաքացիություն» տողի առջեւ գրված է Հայաստանի Հանրապետություն։ Դա ժխտել չեն կարող, հակառակ դեպքում պետք է գտնեն իրավական լուծում՝ ըստ իրենց նպատակահարմարությունից ելնելով, ինչպես հաճախակի արվում է՝ անտեսելով ՀՀ օրենսդրությունը։ ՀՀ-ում հատուկ ճանապարհորդական անձնագրեր չեն եղել, համաձայն օրենքի կան Հատուկ Կացության Կարգավիճակ (Հատուկ Անձնագրեր), որոնք «շնորհվում է ՀՀ վարչապետի կարգադրությամբ ազգությամբ հայ օտարերկրացիներին, ինչպես նաեւ ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների՝ 10-ը տարի ժամկետով: Հատուկ կացության կարգավիճակ ունեցողներին տրվում է ՀՀ հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել ՀՀ տարածք եւ բնակվել, աշխատել, սովորել, բիզնես վարել, սեփականության իրավունքով հողատարածք ձեռք բերել եւ զբաղվել ցանկացած այլ օրինական գործունեությամբ՝ առանց մուտքի վիզայի: Հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, բացառությամբ՝ ընտրական իրավունքի: Նրանց վրա չի տարածվում ՀՀ զինված ուժերում ծառայելու պարտականությունը»: Ելենելով վերոգրյալից ակնհայտ է, որ այն անձիք, ովքեր ստացել են 070 կոդով կապույտ գույնի ՀՀ անձնագրեր, նրանք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։ Արցախցիները երբեք չեն համարվել ազգությամբ հայ օտարերկրացիներ եւ երբեք չեն ունեցել հատուկ կացության կարգավիճակ, քանի որ նրանք մշտապես չեն ապրել Հայաստանում։ Ելնելով վերոնշյալ հիմնավորումից՝ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հայտարարությունը որեւէ իրավական հիմնավորում չունի։ Ես տեղեկացա, որ առկա է նաեւ երկու խնդիր, որոնց կցանկանայի անդրադառնալ, դա երկքաղաքացիության եւ քաղաքացիություն չունենալու, այսինքն՝ անհայրենիք կարգավիճակի մասին է։ Առաջին, եթե Արցախից տեղահանված անձն ունի երկքաղաքացիություն, ապա նա ազատ է պահելու երկու երկրի քաղաքացիությունը, եթե տվյալ երկրների օրենսդրությունը թույլ է տալիս, կամ եթե կորցրել է մեկ երկրի քաղաքացիությունը, ապա նա դեռեւս հանդիսանում է մյուս երկրի քաղաքացի։ Եթե վերջինիս կյանքին վտանգ է սպառնում այն երկրում, որի քաղաքացին է նա, ապա կարող է հայցել քաղաքական ապաստան այն երկրի կառավարությունից, որտեղ տվյալ պահին գտնվում է՝ համարվելով քաղաքական ապաստան հայցող անձ՝ օգտվելով բոլոր այն իրավունքներից, որ միջազգային իրավունքով տրվում է նման կարգավիճակ ունեցող անձանց։ Նրանք պետության կողմից պաշտպանված անձիք են համարվում։ Ապաստան հայցող անձիք նաեւ նրանք են, ովքեր փախչում են իրենց երկրից եւ ապաստան են փնտրում այլ երկրում, նրանք դիմում են ապաստանի համար՝ փախստական ճանաչվելու եւ իրավական պաշտպանություն ու նյութական օգնություն ստանալու իրավունքով: Ապաստան հայցողը պետք է ցույց տա, որ իր հայրենիքում հալածվելու վախը հիմնավոր է:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիություն չունեցող, կամ հայրենիք չունեցող անձանց դասակարգմանը, ապա «Քաղաքացիություն չունեցող անձը» նա է, ով որեւէ երկրի քաղաքացի չէ, չունի հայրենիք։ Քաղաքացիությունը իրավական կապն է կառավարության եւ անհատի միջեւ ու թույլ է տալիս անհատի որոշակի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ իրավունքներ, ինչպես նաեւ կառավարության եւ քաղաքացու պարտականությունները: Անձը կարող է քաղաքացիություն չունենալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ինքնիշխան, իրավական, տեխնիկական կամ վարչական որոշումների կամ վերահսկման պատճառով: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ընդգծվում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի ազգության իրավունք»։ Քաղաքացիությունից զրկվածության իրական չափը գնահատվում է շատ ավելի բարձր. 4,4 միլիոն մարդ ամբողջ աշխարհում քաղաքացիություն չունեն կամ քաղաքացիություն չունենալու վտանգի տակ են։ Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության նախկին բնակիչներին տրվում են թերթիկներ, որտեղ նշված է ՀՀ քաղաքացիության ստանալու հիմքը՝ քաղաքացիություն չունի։ Սա շատ վտանգավոր մոտեցում է մեր արյունակից արցախահայերի նկատմամբ, քանի որ նրանք ավտոմատ զրկվում են փախստականի, ինչպես նաեւ բռնագաղթածի կարգավիճակից եւ հետագայում միջազգային իրավական հարթակում որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել Արցախը զավթած Ադրբեջանի դեմ։ Նման մոտեցմամբ Հայաստանի կառավարությունը վտանգավոր խաղի մեջ է մտնում ի վնաս ինչպես Արցախի եւ արցախահայության, այնպես էլ Հայաստանի եւ Հայաստանի բնակչության որոշակի մասի նկատմամբ, որոնք մասնակցել են Արցախի ազատագրման եւ պաշտպանության համար մղված պատերազմներին։ Եթե ՀՀ կառավարությունը չփոխի իր դիրքորոշումը, ապա շատ կարճ ժամանակ անց Հայաստանը կհռչակվի ագրեսոր պետություն։ Ինչպես արդեն ասվում է, ազատամարտիկները եւ ազգային շատ հերոսներ կհայտարարվեն ռազմական հանցագործներ Ադրբեջանի կողմից եւ նրանց դեմ միջազգային քրեական դատարանում կներկայացվի եւ կքննվի քրեական գործեր։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода