Iravunk.com | Հայաստանյան մոդելային ասպարեզում շրջադարձ է եղել. Էդգար Կարապետյանը փակագծեր է բացում
Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հայաստանյան մոդելային ասպարեզում շրջադարձ է եղել. Էդգար Կարապետյանը փակագծեր է բացում

Մշակութային

«Իրավունքը»  զրուցել է «Միստր Արմենիա 2018», «Mister Model Worldwilde 2018», «Mister Glam World Ambassador 2019» կոչումներին արժանացած մոդել ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՄՈԴԵԼԻՆԳԸ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ, ԳՈՒՄԱՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»

Վերջին մի քանի տարիներին Դուք այն քիչ հայ մոդելներից էիք, ով անընդհատ նոր հաղթանակներ էր ունենում հեղինակավոր մրցույթներում: Այս փուլը Ձեր կյանքում համարում եք ավարտվա՞ծ:

— Այո, ես եղել եմ միակ հայ տղա մոդելը, ով առաջընթաց է ունեցել հայաստանյան  մոդելային ասպարեզում եւ 4 տարի շարունակ ներկայացրել եմ Հայաստանը  հեղինակավոր մրցույթներում: Այս փուլը դեռ չի ավարտվել ինձ համար, հնարավոր է, որ   նորից ինձ տեսնեք միջազգային հարթակում:

Երեւի թե, առաջին անգամ է, որ մենք զրուցում ենք Ձեզ հետ ոչ որեւէ մրցույթի մասին: Հետաքրքիր է՝ ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել անցնող տարում եւ արդյոք տարիների հետ սկսել եք ավելի կարեւորել ոչ թե մրցույթները, այլ ուղղակի գումար վաստակելը:

— Անցնող տարում առանձնապես մեծ  ձեռքբերումներ չեն եղել մոդելային ասպարեզում: Փոխել եմ աշխատավայրս եւ էլ ավելի լավ ընկերներ եմ ձեռք բերել: Առաջարկներ եղել են Բալիից, Ֆիլիպիներից եւ Դուբայից, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ մասնակցել. ժամանակ չկար պատրաստվելու: Հիմա մոդելինգը Հայաստանում հետընթաց է ապրում, գումար չենք կարողանում աշխատել, իսկ մրցույթներին մասնակցելն ինձ համար շատ կարեւոր է:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ԿԱ ԿԱՐԾՐԱՏԻՊ ՏՂԱ ՄՈԴԵԼ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Առնվազն գոնե այս տարին դժվար է հիշել՝ առհասարակ որեւէ մոդելային մրցույթում Հայաստանը ներկայացնող տղամարդ ունեցե՞լ ենք: Ինչո՞ւ հետընթաց կա նաեւ մրցույթների մասնակցության հարցում:

— Այո, ցավոք, չենք ունեցել մասնակցություն մրցույթների: Արդեն նշեցի, որ ժամանակի սղության պատճառով ինքս էլ չեմ մասնակցել: Ինչ վերաբերում է այլ մասնակից ունենալուն, ցավոք սրտի, Հայաստանում դեռ կա կարծրատիպ տղա մոդել լինելու մասին: Շատ քչերն են կարողանում հաղթահարել դա. սա է պատճառը, որ ունենք հետընթաց:

Ձեր գնահատմամբ՝ նորաձեւության ոլորտում ո՞րն էր 2023-ի ամենահիշարժան ցուցադրությունը:

— 2023թ.-ի ամենահիշարժան ցուցադրությունը «Տարազ ֆեստն» էր, Տերյան մշակութային  կենտրոնն ինձ էր վստահել մոդելների ընտրությունը: Ընտրել ենք ոչ պրոֆեսիոնալ մոդելներ եւ հնարավորություն ենք տվել նրանց ի կատար ածելու իրենց երազանքը՝ պոդյում բարձրանալ: Անցկացրել ենք անվճար դեֆիլեի դասեր եւ բացահայտել շատ տաղանդավոր երիտասարդների, ովքեր հնարավորություն ունեն թարմացնելու հայաստանյան մոդելինգը:

«ՄՈԴԵԼՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԳՈՒՄԱՐ»

Առհասարակ, հայաստանյան մոդելային կյանքում սկսել են նոր վառ անուններ ի հայտ չգալ: Ինչո՞վ սա կբացատրեք:

— Ցավոք, այդպես է, պատճառը չգնահատվող մոդել լինելն է: Հայաստանյան մոդելային ասպարեզում շրջադարձ է եղել՝  կազմակերպիչները մոդելներին վճարելու փոխարեն՝ մոդելներից են պահանջում գումար՝ մասնակցության համար:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2024-ից՝ Վիշապի տարուց:

— Միայն խաղաղություն:

Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը, եւ արդյոք արդարացվեցին ակնկալիքները Ձմեռ պապից:

— Ինչպես իմ կյանքի բոլոր տարիները, այս տարի էլ դիմավորել եմ ընտանիքիս հետ:  Տրամադրված եմ շատ լավ ու դրական: Ակնկալիքներ չունեմ, բայց սպասումներ ունեմ:

Էդգար, իսկ անցնող տարիները, որպես մոդելի, Ձեզ վախեցնո՞ւմ են….

— Ոչ, իհարկե, չեն վախեցնում, ավելին՝ նաեւ կատարելագործում են արտաքին տեսքս։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ժերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода