Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենը ցավակցություն է հայտնել «Իրավունք»-ի խմբագրությանը
Հասարակություն«Իրավունք»-ի խմբագրությանը
Խոր ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի մահվան մասին։ Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի պաշտոնեության բերում ենք մեր ցավակցություններն ու վշտակցությունը բարեհիշատակ Հովհաննես Գալաջյանի սգակիր հարազատներին ու թերթի խմբագրությանը։
Աղոթք ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված, որ Իր երկնային օթեւաններում խաղաղություն ու հանգստություն պարգեւի հանգուցյալի հոգուն։ Այլեւ հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը ննջեցյալի ընտանիքի անդամներին ու հարազատներին եւ սգակիր բոլոր անձանց։
Վշտակից սիրով եւ աղոթքով`
Տ. ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն