Հազարավոր ոստիկաններ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում. Գեղամ Մանուկյան
ՆերքաղաքականԺամանակին երկար տարիներ լրագրողական համայնքում կար մրցանակաբաշխություն` թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված, բավականին ակտիվ էին լրագրողները: Այս մասին հիշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` նկատելով, որ այդ հետաքրքրությունն այսօր մարել է: Մինչդեռ, ըստ պատգամավորի, ներկայում թրաֆիքինգի աննախադեպ դեպքեր կան Հայաստանում։
— ԱԺ ամբիոնից ՆԳ նախարարին ասել եմ, որ այդպես տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ոստիկաններ են աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվում, երբ որ օրենքը շրջանցելով` միայն Փաշինյանի կամքով անօրինականություն են անում։ Թրաֆիքինգի խայտառակ երեւույթ է ՀՀ կառավարության վիճակը, երբ Նիկոլ Փաշինյանի այսրոպեկան կամակորության արդյունքում մարդկանց մեկ վայրկյանում պաշտոնից են ազատում։ Սա պետական համակարգի քայքայման լավագույն օրինակն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ