Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա

ԼԳԲՏ քարոզը ներթափանցել է հայկական որոշ հեռուստաալիքներ. ահազանգում են մասնագետները

Մշակութային

Գործող իշխանությանը բնորոշ կործանիչ քաղաքականությունը հասել է արդեն 4+ տարեկան երեխաներին: Այս մասին ահազանգել էր Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության ղեկավար ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Նա մասնավորապես՝ ընդգծել էր, որ «ԽաղԱլիք» հեռուստաալիքով ցուցադրվում է «Նիմոնա» մուլտֆիլմը, որն, ըստ հեռուստաալիքի, 4+ տարիքի երեխաների համար է, բայց մուլտֆիլմում ներկայացված է նաեւ երկու հասուն տղամարդու միմյանց համբուրելու տեսարան:

«ԿՈՐԾԱՆԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԱՐԴԵՆ 4+ ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ»

Փաստաբան Զոհրաբյանը հիշեցրել էր, որ օրենսդրությունն այս առումով դեռեւս պաշտպանում է երեխաների իրավունքները եւ շահերը` համաձայն «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի, որով արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը:

«Ակնհայտ է, որ վերը նշված մուլտֆիլմը չի կարող ցուցադրվել երեխաների հասանելիության մակարդակում, քանի որ երկու տղամարդու համբուրվելու տեսարանը վարկաբեկում է ընտանիքը: Ըստ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի կարգավորումների, ընտանիքը ամուսնական տարիքի հասած կնոջ եւ տղամարդու միություն է: «ԽաղԱլիք» հեռուստաալիքը պատկանում է «Փի Բի Սի» ՍՊ ընկերությանը: Դիմում եմ ուղարկել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին՝ «Փի Բի ՍԻ» ՍՊ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար: Սրբությունների վրա հարձակումները բոլոր կողմերից է: Արթուն կացեք», - զգուշացրել էր Զոհրաբյանը:

«ՔԱՐՈԶԸ ՏԱՐՎՈՒՄ Է, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ՏԱԿԻՑ, ԻՆՉԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

«Իրավունք»-ի հետ զրույցում «Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆՆ անդրադառնալով վերոնշյալին՝ նախ նշեց, որ վիճակագրական տվյալների համաձայն, մուլտֆիլմերը եւ ընդհանրապես անիմացիոն պատկերներով ստեղծված ֆիլմերն ավելի շուտ են ազդում մարդու ընկալման վրա եւ ենթագիտակցական մակարդակում ավելի խորը հետք են թողնում, քան իրական խաղացող դերասանները, աչքի առաջ եղած իրական օրինակները: Ըստ հոգեբանի, դրա համար էլ սոցիալական գովազդները, ինչ-որ իրավունքների, ենթաօրենսդրական ակտերի, ընտրությունների մասին հոլովակները ներկայացվում են մուլտային տարբերակով, քանի որ մեդիաազդեցության տեսակետից հոգեբանական ոլորտի նեղ մասնագետները հասկացել են, որ այս մեխանիզմն ավելի արագ է ազդում:

«Սա ունի տարբեր բացատրություններ. առաջինն այն, որ բոլորս էլ մանկության որոշակի կրող ենք, երկրորդ՝ որոշակի կտրուկ լույսեր, ձայնային փոփոխություններ եւ այլն, փաստ է, որ առավել ազդեցիկ են: Հետեւապես, այն, ինչ ներկայացվել է «Նիմոնա» մուլտֆիլմում քարոզ է, որը տարվում է առաջին հայացքից շատ անմեղ ճանապարհով: Այստեղ ակնհայտ ագիտացիա չկա, որքան էլ մեծերիս աչքերին այդպես է երեւում: Համենայնդեպս, չի ասվում՝ «երեխաներ, այսպես արեք, սա խրախուսվում է կամ այդպես երջանիկ կլինեք»: Այսինքն՝ այդ քարոզը տարվում է, այսպես ասած, տակից, ինչը շատ ավելի վտանգավոր է: Չէ որ երեխային ավելի հետաքրքիր է դառնում, թե ինչ կա այդ մուլտֆիլմի ենթատեքստում», - նկատեց Մ. Ղազարյանը:

«ՈՐՈՇ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏԱՆՈՂ ՀՈՒՇՎԱԾՔՆԵՐ ԿԱՆ»

Հոգեբան Ղազարյանի գնահատմամբ՝ նույնպիսի թաքնված քարոզ շատ հաճախ մեր օրերում իրականացվում է գրքերով, հեքիաթներով, ինչ-որ պատմություններով:

«Անգամ ականատես եմ եղել, որ անգլերենի դասավանդման դասագրքում, որն իբրեւ պետք է սովորեցնի բառեր, զարգացնի բառապաշար, բայց երբ օրվա դասի տեքստը կարդում ես, տեսնում ես, որ այնտեղ խզում կա արժեքների, բարոյախոսության, անգամ ԼԳԲՏ համայնքին տանող ինչ-որ հուշվածքներ կան: Օրինակ, տեքստի մեջ հերոսը կամ ներկայացվող մարդը ժամանակին եղել է համասեռամոլ: Այնպես որ, այսօր նոր սերնդի արժեքային համակարգը տարբեր ուղղություններով փորձում են դնել ռիսկերի տակ, իսկ վտանգավոր արտաքին գործոնները շատ են: Դրա համար ամեն քայլափոխին ծնողները եւ երեխաների հետ աշխատող մասնագետները, մեդիադաշտը պետք է լինեն զգոն ու հնարավորինս կանխեն ու դիմակայեն այս մարտահրավերներին», - ասաց հոգեբանը:

Մ. Ղազարյանը եւս հղում անելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքին՝ ընդգծեց, որ առկա կետերը, հոդվածները, ենթաօրենսդրական ակտերը, իսկզբանե հենված են երեխայի զարգացման բնականոն, ֆիզիոլոգիայի, մտավոր, հոգեբանական առանձնահատկությունների համապատասխան պատրաստվածության վրա: Ավելին՝ այդ բնականոն ռիթմը հաշվի է առնվում, երբ ասվում է, որ այսինչ տարիքում այսինչ բանը չի կարելի, կամ այս ֆիլմերը, մուլտֆիլմերը, տեսանյութերը 14+ կամ 16+ տարիքի երեխաների համար են, իսկ դրանց խախտումը պետք է բերի իրավական արձագանքի:

«ՇՂԹԱՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՔԱՆԴԱՐԱՐ.  ՀԵՏԵՎՈՒՄ ԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԹԱՔՆՎԱԾ»

«ԽաղԱլիք» հեռուստաալիքով ցուցադրված «Նիմոնա» մուլտֆիլմն ուսումնասիրելով՝ հոգեբանը եկել է այն եզրահանգման, որ առկա կտրուկ տեսարանները եւ հանգուցալուծումները կարող են, բացի խեղաթյուրող ազդեցությունից, երեխաների համար ունենալ նաեւ սթրեսոգեն ազդեցություն՝ հանկարծակիությամբ պայմանավորված:

«Այդ մուլտֆիլմում տեսնում ենք, որ տղան մոտենում է կամուրջի մոտ կանգնած մեկ այլ տղայի, եւ նրանք համբուրվում են: Երեխայի մոտ այդ ամենը կտրուկ տարբերվում է իր ունեցած պատկերացումներից՝ սեռերի հարաբերության եւ բնականոն ընդհանուր զարգացման մասին, թե ինչ է ընտանիքը, որից երեխաներ են ծնվում: Եվ այդ հանկարծակի հանգուցալուծումը կարող է ունենալ սթրեսի ազդեցություն: Իհարկե, եթե երեխան բարենպաստ մթնոլորտում է մեծանում, ունի իրեն աջակցող, բացատրելու պատրաստակամ մեծահասակներ իր կողքին, նրանք դա էլ կհաղթահարեն: Բայց, եթե դա չկա, ուրեմն՝ համար մեկ ռիսկը նման դրվագներ տեսնելն է, երկրորդը՝ դրա մասին մտորումները, մտապատկերները, հետագա երեւակայության հոսքը: Իսկ ընդանուր առմամբ՝ մտքի, երեւակայության եւ գործողության շղթան կարող է լինել քանդարար», - ցավով շեշտեց Մ. Ղազարյանը:

Հոգեբանը նաեւ ուշադրություն հրավիրեց այս մուլտֆիլմում առկա այն փաստի վրա, որ երկու տարբեր ազգերի ներկայացուցիչ են միմյանց հետ համբուրվող տղաները. «Ինքս ազգամիջյան ամուսնություններին դեմ չեմ, բայց սրա հետեւում գլոբալիստական ծրագիր է թաքնված: Առերեւույթ արաբական մշակույթի կրող սեւամորթը համբուրվում է սպիտակամորթի հետ: Սա բացի համասեռամոլությունից, լրիվ այլ ծրագրի մասին էլ է փաստում»:

«ԺԱՄԱՆԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՅԼԱՍԵՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

«Իրավունքը» զրուցել է նաեւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ: Նրա կարծիքով՝ հեռուստաընկերությունները պետք է պարտադիր հետեւեն իրենց քաղաքականությանը եւ ստուգված ֆիլմեր, մուլտֆիլմեր ցուցադրեն, ինչը պարտադիր է:

«Եթե դու հեռուստաալիք ես, իրավունք չունես այն ամեն ինչը, որ այսօր աշխարհում նկարահանվում է, ցուցադրես: Դու պետք է պատասխանատվություն կրես քո ցուցադրվող նյութերի համար: Իսկ մեր երկրում այսօր ընդհանրապես ոչ ոք պատասխանատվություն չի ուզում կրի որեւէ բանի համար: Դրա համար հեռուստաալիքները նույն քաղաքականությունն են վարում, որ նույնիսկ չստուգելով՝ ցուցադրում են նման ֆիլմեր, ինչն իմ կարծիքով ցանկացած նորմալ մարդու համար անընդունելի է: Ցավալի է, որ այսօր աշխարհում տարվող ԼԳԲՏ քարոզը ներթափանցել է նաեւ Հայաստան, հայկական որոշ հեռուստաալիքներ», - շեշտեց Դ. Սահակյանցը:

Հարցին, թե իրեն առաջարկ եղե՞լ է երբեւէ ԼԳԲՏ քարոզ պարունակող մուլտֆիլմ նկարահանել, մուլտիպլիկատոր Սահակյանցն ասաց. «Այո, առաջարկ եղել է, ես հրաժարվել եմ: 2019 թվականին, երբ փսեւդոազատություն եկավ Հայաստան, հայտնվեց մի պրոդյուսեր, ով ինձ առաջարկեց, որ փառատոնային ֆիլմ նկարահանեմ, որտեղ կար հոմոսեքսուալիստների պատմություն, ինչից ես հրաժարվեցի: Երբեք նման ֆիլմ չեմ նկարահանել եւ երբեք չեմ դավաճանի իմ սկզբունքներին» 

Ըստ Դ. Սահակյանցի, որոշ հեռուստաալիքներ այսօր նպատակ էլ չեն հետապնդում իրենց հաղորդումներով, ֆիլմերով ու մուլտֆիլմերով կրթել, դաստիարակել մեր երեխաներին. «Ուղղակի ժամանց են ապահովում: Իսկ ժամանցի կանոնները գլոբալիստական աշխարհում ակնհայտորեն որոշ ուղղվածության է վերածվել, որի արտահայտություններն այսօր մենք տեսնում ենք: Մաքսիմալ փորձում են կատարել այն օրակարգը, որով կայլասերեն մեր երեխաների մտածողությունը»:

ՀՌՀ-Ն ԿԱՆԱՉ ԼՈ՞ՒՅՍ Է ՎԱՌԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼԳԲՏ ՔԱՐՈԶԻ ՀԱՄԱՐ

Իսկ ինչպե՞ս է այս ամենին վերաբերում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, թերեւս ամենաուշագրավն է: «Իրավունք»-ը կապ հաստատեց փաստաբան ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք իր դիմումին պատասխանել է հանձնաժողովը եւ պատրաստվո՞ւմ են պատասխանատվության ենթարկել «Փի Բի Սի» ՍՊ ընկերությանը, որին պատկանում է «ԽաղԱլիք» հեռուստաալիքը:

Ա. Զոհրաբյանը ներկայացրեց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատասխանը, որում մասնավորապես ասված է, թե՝ «ինչ վերաբերում է ներկայացված տարիքային նշմանը, այն օրենքով չի կարգավորվում, իսկ նման հաղորդումները կարող են ցուցադրվել ժամը՝ 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում»:

Հանձնաժողովը վստահեցրել է, թե «ԽաղԱլիք» տեսալսողական ծրագրում այդ մուլտֆիլմի ցերեկային ցուցադրության չի հանդիպել, այն հեռարձակվել է ժամը՝ 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում, ինչը չի խախտում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համապատասխան դրույթը:

Փաստացի, ստացվում է, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն անթաքույց կանաչ լույս է վառել հեռուստատեսությամբ ԼԳԲՏ քարոզի համար եւ այլասերության տարածման մեջ ոչ մի խնդիր չի տեսնում: Մինչդեռ ուղղակի համացանցում որոնողական համակարգում գրելով՝ «Նիմոնա» անիմացիոն ֆիլմ, անմիջապես կարելի է գտնել հետեւյալի մասին տեղեկատվություն. «Netflix-ի «Նիմոնա»անիմացիոն ֆիլմը արկած է, որը կոտրում է կարծրատիպերը շատ առումներով, ներառյալ ԼԳԲՏՔ+ կերպարների նորմալիզացնելու տեսանկյունից»:

Ահա, թե ում ձեռքերում է այսօր հայտնվել հայկական հեռուստատեսությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода