Iravunk.com | Ամեն բան ընկնում է իր տեղը, երբ կինը երջանիկ է ու գիտի իր տեղը. Աիդա Արամի
Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ) Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ) Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ամեն բան ընկնում է իր տեղը, երբ կինը երջանիկ է ու գիտի իր տեղը. Աիդա Արամի

Տեսանյութեր

«Ինչ էլ որ լինի». այսպես է կոչվում երգչուհի ԱԻԴԱ ԱՐԱՄԻ նոր հեղինակային երգի, որի տեսահոլովակը օրերս ներկայացրեց հանրության դատին: Նշենք, որ երգի տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ երգչուհին, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

- Վերջերս եք դարձել ՀՀ քաղաքացի: Որքանո՞վ էր հեշտ թողնել ՌԴ-ում կարիերան, վերադառնալ ու փորձել հայկական շոու-բիզնեսում գտնել Ձեր ուրույն տեղը:

- Իրականում արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի քաղաքացի եմ, իսկ Ռուսաստանը ես թողել եմ 19 տարեկանում, երբ տեղափոխվեցի Լոնդոն՝ երաժշտական կրթություն ստանալու։ Հետո եկա Հայաստան ու այստեղ երաժշտական գործունեություն ծավալեցի, մասնակցեցի «Հայաստանի ձայնը» նախագծին, առաջին տեսահոլովակներս նկարեցի, առաջին ձայնասկավառակս անգլերենով թողարկվեց, ինչպես նաեւ գրում էի երգեր իմ գործընկերների համար, որից հետո տեղափոխվեցի Ռուսաստան եւ համատեղում էի երկու մասնագիտություններս՝ միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն։  Իհարկե, բարդ է Հայաստանի շոու-բիզնեսում ամրացնել իմ տեղը, քանի որ կրկին փորձում ես անցնել մի ճանապարհով, որը ժամանակին բավական լավ անցել էիր: Եթե այն ժամանակ մնայի, ապա շատ ավելի հեշտ կլիներ, բայց երկրորդ անգամ տեղափոխվելս բարդ չէր, քանի որ ես ունեի մեծ ու գեղեցիկ պատճառ։ Ինչ խոսք, երբեմն համբերությունս սպառվում է. դժվար է մի մարդու համար, ով ինչ-որ արած գործ թողել ու գնացել էր, նորից հետ գալ ու սկսել, ստեղծել մարդկային նույն հարաբերությունները։ Իհարկե, ամուսինս, ով իմ պրոդյուսերն է, ամեն հարցով կողքիս է: Լավ է, երբ դու մենակ չես։

- Դուք Ռուսաստանում եւս զբաղվում էիք երգարվեստով, զուգահեռելով՝ ի՞նչ կասեք ռուսական շոուբիզնեսյան կյանքի եւ մեր իրականության մասին:

- Ռուսաստանում ապրելու ժամանակ ես, գործիս բնույթից ելնելով, շատ էի ճանապարհորդում, չէի նկարում տեսահոլովակներ եւ շոուբիզնեսի մասնիկը չէի, բայց ես ունեի իմ ակուստիկ եւ ֆուլ բենդերը, մենք ակումբներում էինք երգում: Իսկ Մոսկվայի ակումբներն այն ծավալի ու մեծության են, որ անգամ միայն այնտեղ երգելով՝ անունդ լինում է լսված եւ ճանաչված, ինչպես նաեւ գումար վաստակելը ստացվում է: Բայց կոնկրետ ռուսական շոուբիզնեսի հետ չեմ կարող ասել, թե կապ եմ ունեցել։

- Ձեր յութուբյան ալիքում «Բերել ա» երգն ամենադիտվածն է: Փաստորեն, Ձեր ամուսնու՝ Վարդան Մնացականյանի դերակատարությունը հոլովակում հաջողությո՞ւն է բերում, թե՞ այլ գաղտնիք կա:

- Նա նաեւ նկարահանվել է իմ «Չորս րոպե» եւ «Գինովնալ» երգերիս տեսահոլովակներում, բայց «Բերել ա»-ն իր գույներով ու հումորով, կարծես, ավելի սիրվեց։ Վարդան Մնացականյանի ներկայությունը եւ դերակատարությունն իմ կյանքում առհասարակ հաջողություն է բերում։

- Բժշկի մասնագիտությունից եւ մոդելինգից Վարդան Մնացականյանն անցում կատարեց պրոդյուսերության: Ունենալով ամուսին-պրոդյուսեր հավելյալ ապահովությո՞ւն է Ձեր կարիերայում, թե՞ հավելյալ գլխացավանք, երբ ընտանեկան խնդիրներից աշխատանքի չես փախչի:

- Պետք է նշեմ, որ Վարդանը միշտ երազել է պրոդյուսեր դառնալու եւ նախագծեր ունենալու մասին, դրա համար ինչ-որ չափով ես էլ եմ փորձում իր երազանքն իրականացնել։ Այնպես է ստացվում, որ մենք կարողանում ենք դնել հստակ տարբերություն գործնականի եւ ընտանեկանի միջեւ, մենք կարողանում ենք հստակ տարանջատում անել ու ամեն խնդիր իր հարթակում լուծել։ Ինձ համար շատ դրական է, երբ պրոդյուսերը տանից է։

- «Բերել ա», «Հալվեցա», «ՍերԵվան», «Նոր տարի», «Ինչ էլ որ լինի»… Ի՞նչ սպասել առաջիկայում եւ արդյոք կլինի ժանրային փոփոխություն եւ անցում սիրային թեմատիկայից:

- Իմ ոչ բոլոր երգերում է, որ սիրո թեման կա, բայց գտնում եմ՝ առհասարակ սերը պետք է լինի ամեն ինչում, քանի որ այն շարժիչ ուժ է։ Առաջիկայում կարող եք սպասել թե՛ դուետներ, թե՛ ժանրային փոփոխություններ, քանի որ նախ ես սիրում եմ տարբեր ու նոր բաներ փորձել, բացի այդ թե՛ երեւակայությունս, թե՛ ձայնիս դիապազոնը թույլ են տալիս մշտապես նոր ու հետաքրքիր լինել իմ հանդիսատեսի եւ ունկնդիրների համար։ Հատկապես, որ ես եմ գրում երգերս, պահի տակ զգում եմ, թե ինչպես կարելի է ավելի խորը մատուցել, ինչ նոր քայլ անել։

- Ձեր վերջին երգը՝ «Ինչ էլ որ լինի»-ն ուժեղ կանանց մասին է, իսկ Դուք Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք:

- Այո, միանշանակ:

- Քանի որ այս երգի բառերի հեղինակն էլ եք Դուք, երաժշտության հեղինակն էլ, սա նշանակո՞ւմ է, որ այն ամբողջությամբ արտահայտում է հենց Ձեր ներաշխարհը:

- Իմ երգերի 90 տոկոսը ամեն առումով արտահայտում է հենց ինձ, իմ ներաշխարհը, տեսանկյունը, ցանկություններս։ Շատ ուժեղ զգացմունքներ կա «Ինչ էլ որ լինի» երգի մեջ, շատ խորն եմ գրել, շատ եմ ցանկանում, որ կանանց մեծամասնությունը հասկանա՝ որքան ուժ, գույն եւ տեսակ կա իր մեջ, սկսի իրեն սիրել, լինի երջանիկ։ Այդպիսով մենք կկարողանանք ստեղծել այլ իրականություն մեր հասարակության մեջ։ Երբ կանայք կարողանան իրար օգնել, սիրել, ապա ամեն բան կընկնի իր տեղը, իսկ դա կարող է լինել այն ժամանակ, երբ կինը երջանիկ է, գիտի իր տեղը եւ վստահ քայլում է առաջ։

- Ի դեպ, մենք գիտենք, որ Ձեր ամուսինը նույնպես ստեղծագործում է: Երբեւէ կլինե՞ն երգեր՝ Ձեր ամուսնու գրած բանաստեղծությունների հիման վրա:

- Իրականում, ամուսինս հաճախ իմ երգերի երաժշտության եւ խոսքերի գործում ներգրավված է լինում, իսկ իր գրած բանաստեղծությունների հիման վրա պարտադիր լինելու են երգեր, քանի որ շատ սիրուն է գրում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода