Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել ընտանիքի վրա ճնշումների պատճառով
ՊատմությունԹուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել ընտանիքի վրա ճնշումների պատճառով։
Նա խնդրել է նախագահ Էրդողանին ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից։
«Վերջին օրերին իմ և իմ ընտանիքի հասցեին միտումնավոր և իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ են տարածվել, որոնք քայքայում են վստահությունը մեր բանկի նկատմամբ։ Ինձ և մեր բանկին մեղադրող անհիմն լուրերն անընդունելի են. ես կօգտագործեմ իմ օրինական իրավունքները հանցագործների դեմ»,- գրել է նա X-ում։
Էրքանը նախկինում քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ նա բողոքել էր Ստամբուլում վարձակալության բարձր գներից: