Iravunk.com | Եվ ով երազեց այսքան դաժան… ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Եվ ով երազեց այսքան դաժան… ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Տեր-Գուլանյան, ի՞նչ եք կարծում, սահմանադրական խախտում չէ՞ր` Արցախից մեզ մնացած հողերը մի գրչի ստորագրությամբ հանձնելը թշնամուն:

— Հայաստանում սահմանադրական խախտումն արդեն հինգ- վեց տարի է շարունակվում է: Այնպես որ, ծիծաղելի է նույնիսկ սահմանադրական խախտում շեշտելը:

Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ նոր Սահմանադրություն պետք է ստեղծեն: Արարատ Միրզոյանն էլ փակագծերը բացեց, որ Ադրբեջանը խնդիր է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ: Ըստ էության, նոր Սահմանադրությամբ փորձում են չեզոքացնել Անկախության հռչակագիրը: Դուք եղել եք պատգամավոր եւ կանգնած եք Անկախության հռչակագրի ակունքներում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սահմանադրությունը փոխել պետք չէ, Սահմանադրությունը խախտողին պետք է փոխել:

Արդյո՞ք նման շրջադարձ սպասելի էր, որ մի շաբաթում կդատարկվի Արցախը:

— 12 հազար, 7 հազար, 5 հազար տարի առաջ արցախցիներն ապրում էին Արցախում: Մեր պատմության ընթացքում երբեւիցե չի եղել այնպիսի դեպք, որ Արցախը մահախուճապ իրավիճակում դատարկվի: Արցախից դուրս են եկել մարդիկ, որոնք դարձել են մարշալներ, հերոսներ, գիտնականներ: Փայլուն մարդիկ են եղել: Եկել են Հայաստան, պետություն են ղեկավարել: Վատ են ղեկավարել, թե լավ՝ դա հարցի մյուս կողմն է: Բայց Արցախը միշտ Հայաստանի որձակներից մեկն է եղել եւ փառավոր անուններ է տվել: Ես Արցախի ցավով շատ եմ տանջվել եւ հիմա էլ եմ տանջվում: Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրվեց, ինսուլտ տարա, որը մինչեւ հիմա քարշ եմ տալիս:

«ՎԱՂԸ ԹՔԵԼՈՒ ԵՆ ՁԵՐ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻՆԳՈՆԵ ԽՆԱՅԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ…»

— Այսօր փորձ է արվում ձերբազատվել ոչ միայն Անկախության հռչակագրից, այլեւ` Հայոց պատմությունից: Օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որի համաձայն, «Հայոց պատմություն» առարկան վերանվանվում է «Հայաստանի պատմություն»: Ի՞նչ ականներ եք տեսնում այստեղ:

Ականջդ կանչի, Մովսես Խորենացի, մեծն Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի աշակերտ, երեւի չգիտեիր Հայաստան անունը, որ գիրքդ անվանեցիր «Հայոց պատմություն»: Եվ մեզ գետնաքարշ, արդեն այսօր անարժան հետնորդներիդ հինգհազարամյա պատմության անձնագիր տվեցիր: Հարցնում եք` ինչ ականներ եմ տեսնում. ականներ չեն դրանք, մեր հայրենիքը հիմքից ավերող մահացու ռումբեր են: Չարենցը կասեր` ո՞վ երազեց այսքան դաժան. շարադրություն հանձնարարել իշխանական խմբակին` Հայրենիք, թե՞ պետություն: Հայրենիք չունեցող ոչ մի ազգ չի կարող պետություն ստեղծել, հայրենիք բառի արմատը հայրն է, եթե չունենք հայրենիք, ուրեմն՝ հայր չենք ունեցել` անհայտ ծագումով, ընկեցիկ ժողովուրդ ենք: Առաջարկողի վրա չեմ զարմանում, զարմանում եմ մեր ազգի վրա, որ կարող է այդքան նսեմանալ, որ այդօրինակ մեռելածին հարց քննարկել: Քննարկել նաեւ սարսափելի մի բան. 1600 տարի առաջ Եղիշեն ասում էր` փափկասուն տիկնայք հայոց աշխարհի, այսօր պարզվում է՝ արդեն ոչ հայոց, այլ հայաստանցի երեք վաստակավոր պատգամավորուհիներ նախագծում են, որ մի հավատացեք, չկա այլեւս փափկասուն կին, եւ չկա առնական տղամարդ, կա ընդամենը՝ զուգընկեր՝ երկու էգ են, թե երկու որձ, կարեւոր չէ: Խեղճ Եղիշե եւ խեղճ մենք, որ դարձյալ լրջորեն քննարկում ենք այս ամեն ինչը… Հայրենիք, թե՞ պետություն… ինչպիսի՜ մանկամիտ ձեւակերպում, չմտածելով, թե որտեղ պիտի տեղավորեն Կիլիկյան հայոց թագավորությունը, Արցախի անկախ պետությունը` Վաչագան Բարեպաշտ թագավորով: Առաջարկվել է մահաբեր մի դեղատոմս, որ դարերի ընթացքում օտար նվաճողներն են շարունակ փորձել պարտադրել մեզ, ինչը երբեք չի հաջողվել ու չի հաջողվելու: Չնայած այս դեպքում, որը ամենավտանգավորն է, առաջարկողը ներսից է: Եվ որովհետեւ իրենց նպատակը լալու աստիճան զավեշտալի է, ուստի՝ ես իրենց հակադարձ առաջարկ եմ անում մի բառով` առաջարկելով առաջարկությունս առաջարկում եմ առաջարկություն առաջարկած առաջարկողներին չառաջարկել առաջարկված առաջարկություններ: Եղա՞վ, հայրենադավներ, մելիքֆռանգյուլներ եւ մազութիհամոներ, իմացե՛ք, վաղը թքելու են ձեր գերեզմաններին… գոնե խնայեք ձեր երեխաներին…

–Հաճա՞խ եք լինում եկեղեցում:

— Այո, իհարկե: Ես քրիստոնյա մարդ եմ, Հայոց առաքելական եկեղեցու հետեւորդ եմ: Ի դեպ, Հայաստանը պատմության ընթացքում, երբ պետականությունը կորցրել է, երբեք անպետություն չի մնացել, մեր պետությունը եղել է մեր եկեղեցին: Այդ ընդմիջումներում մեր ժողովուրդը ղեկավարվել է որպես եկեղեցական պետություն, եւ դա է մեզ փրկել անհետանալուց… Բոլորովին վերջերս իմ Լեո թոռնիկի եւ ընկերոջս՝ Սեն Հովհաննիսյանի հետ գնացի Վեհափառ Հայրապետին այցելության: Նա շատ տխուր էր: Ես իրեն երբեք այդքան տխուր չէի տեսել: Նա օրհնեց Լեո թոռնիկիս, որը 8 տարեկան է: Վաղուց չէի եղել Վեհափառի մոտ: Իմ հիվանդությունն իր դերն ունեցավ, որ չէի գնացել: Ես ապշեցի, թե ինչպիսի հսկա շինարարություն է կատարվել: Ինչ հրաշալի գրադարան կար: Ինչքան գեղեցիկ էր ամեն ինչը կառուցված: Մենք պետք է հասկանանք, որ Էջմիածինը Վաղարշապատը չէ: Էջմիածինը սուրբ տեղ է: Նա մեր Վատիկանն է, ի դեպ, ավելի հին է, քան Վատիկանը: Մեր կաթողիկոսները երբեմն մականուններ են ունենում: Եթե մականուն տալու խնդիր լիներ, ես Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին կանվանեի՝ Գարեգին Շինարար: Ով չի եղել, թող գնա տեսնի՝ ի՞նչ է նշանակում Վեհարանը, ի՞նչ է նշանակում Սուրբ Էջմիածինը: Նույնիսկ թոռնիկս ասաց` պապի, մենք Երեւանից եկանք ուրիշ տեղ: Երեւանը գեղեցիկ է, բայց Էջմիածինը ուրիշ տեղ է: Ուրիշ տեղ ասելով` նա նկատի ուներ Աստծո հետ առնչվող մի բան:

«ԵԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՄՈՒՐՈՒՄ, ԹՇՆԱՄՈՒ ՈՉ ԹԵ ԳՈՒԹԸ ԿՇԱՐԺԵՍ, ԱՅԼ ՆՐԱՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՆԵՍ»

Ի՞նչ նոր ստեղծագործական պրոցեսի մեջ եք: Նոր գիրք գրո՞ւմ եք:

— Թվում է, թե այս պահին ի՞նչ գիրք գրելու ժամանակն է, որ ես գրեմ, հատկապես որ գրականության դաշտը այս մարդիկ փակեցին, բայց երեւի տեղյակ չեն, որ շուտով ահռելի գրականություն է գալիս: Տպագրվելիք գրքերիցս մեկի վերնագիրը կոչվում է «Քար ծամող ժամանակը»:

Ձեր գրքում կլինե՞ն դավաճանների անունները:

— Իհարկե, ես մի գիրք էլ եմ ավարտում, որը կոչվում է «Կարմիր քամի», որտեղ անուններ են հիշատակվում ոչ միայն մեզանից հեռացած երեւելիների, այլ նաեւ այսօր ապրողների: Այդ գիրքը, թերեւս, վտանգավոր է, որովհետեւ բացահայտում է մինչ օրս թաքնված ճշմարտություններ: Կյանքս այնպես է ընթացել, որ շատ բան եմ տեսել ու շատ ու շատ երեւելիների ու պահի մեջ թվացյալ կարեւորվածների հետ եմ շփվել… Թույլ կտա՞ս աղջիկս, ծխախոտս վառեմ:

Տեսնում եմ հայրենիքի ցավից շատ եք մտահոգ: Ի՞նչ եք կարծում՝ թշնամու հետ հարեւանություն, բարեկամություն կարո՞ղ ենք անել:

— Մեծ իմաստով, որ մտածենք, ընդհանրապես հարեւանների հետ պետք է աշխատենք եթե ոչ բարեկամ, գոնե հարեւան լինել: Բայց իրենք մեզ հարեւան չեն համարում: Իրենք ասում են, որ Երեւանը մերն է, Մեղրին տվեք մեզ: Դու ո՞նց ես նրանց հետ հարեւան լինելու: Ինչի՞ մասին է խոսքը, ինչո՞ւ ես դու խաղաղություն մուրում: Իշխանական խմբակին թվում է, թե ինչքան իրենք նուրբ լինեն, քնքշանվաղ մոտենան` լավ կլինի ամեն ինչ: Խաղաղություն չի լինի: Եթե դու խաղաղություն ես մուրում, թշնամու ոչ թե գութը կշարժես, այլ նրանց պահանջները կավելացնես: Եվ այդպես էլ կա: Օր օրի նրանց պահանջները մեծանում են: Մի ցավալի միտք է ինձ տանջում, ես համոզված եմ, որ կա մարդ ու հակամարդ, կա ազգ ու հակաազգ, ուստի՝ ինչպես պատմության ընթացքում, այդպես էլ այսօր` մեզ համար շատ դժվար է լինելու թուրքի հետ խաղաղ հարեւան լինել, թերեւս, մենք հակացուցված ենք իրար, ինչը շատ տխրեցնում է ինձ…դժվար է լինելու: Մեզ Վլադիմիր Պուտինի նման ուժեղ, իմաստուն եւ հեռատես առաջնորդ է պետք:

Դիմանկարը՝ Արթուր Գրիգորյանի

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԻՉ ԴԵՐ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՐՑՈՒՄ»

Երկրում տիրող հակառուսական տրամադրությունների մասին ի՞նչ կասեք:

— Ի դեպ, մեր երկրում հակառուսական տրամադրություններ չկան: Խոսքս ժողովրդի մասին է: 1828 թվականին Արեւելյան Հայաստանը` հիմա որտեղ մենք ապրում ենք, որը Պարսկաստանի տիրապետության տակ էր, միացավ Ռուսաստանին: Այդ ժամանակ մարդահամար արվեց: Արեւելյան Հայաստանում ապրում էր 720 հազար մարդ: Արեւմտյան Հայաստանում, որը Թուրքիայի տիրապետության տակ էր, ապրում էր երեք ուկես միլիոն հայ: Հիմա Արեւելյան Հայաստանում այսօր երեք միլիոն հայ է ապրում: Արեւմտյան Հայաստանի 3,5 միլիոն հայը ո՞ւր է, որը հիմա կարող էր դառնալ 35 միլիոն: Հիմա ոչ Արեւմտյան Հայաստանը կա, ոչ էլ` 3,5 միլիոն հայերը: Հիմա ի՞նչ` թուրքերի, թե՞ ռուսների հետ բարեկամական հարաբերություններն են ճիշտ: Վերջին հաշվով այսօր Ռուսաստանում ապրում է ավելի շատ հայ, քան Հայաստանում: Մենք այս մասին մտածե՞լ ենք: Հայաստանի ճակատագիրը գրեթե 300 տարի է, որ Ռուսաստանի հետ է կապված: Եվ եթե մենք Ռուսաստանի հետ ազնվաբարո հարաբերություն կառուցենք, հրաշալի Հայաստան կունենանք: Ես համոզված եմ, որ Ռուսաստանը որոշիչ դեր է ունենալու Արցախի ճակատագրի հարցում: Եվ արցախահայերը կվերադառնան Արցախ: Իսկ դա Ռուսաստանն է անելու, այլ ոչ թե Ֆրանսիան, Գերմանիան կամ Արեւմուտքը: Արեւմուտքն ի՞նչ արեց Ուկրաինայի հետ: Ոչնչացրեց այդ փայլուն երկիրը: Հիմա էլ իրենք ասում են` փող չունենք, զենք չունենք ձեզ տալու, ձեր գլխի ճարը տեսեք:

Իսկ մեր երկրում դիվանագիտությունն, ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա է:

Դիվանագիտություն բառն այնքան հետաքրքիր բառ է: Արմատը դիվանն է: Այդ բառի հետ կապված` մի հետաքրքիր պատմություն հիշեցի: «Գարուն» ամսագրում աշխատելիս` Մուշեղ Գալշոյանի հետ մի սենյակում էինք նստում: Նոր էի ընդունվել աշխատանքի: Չգիտեմ, թե երջանկահիշատակ Վարդգես Պետրոսյանին ինչ էին ասել, մի օր մտավ մեր սենյակ եւ ասաց. «Այս դիվանն այստեղից հանեք: Հերիք է դիվանագիտությամբ զբաղվեք»: Այսօրվա Հայաստանի դիվանագիտությունը դրա նման է:

Վերջերս ամեն անգամ «Իրավունքը» կարդալիս` զգում եմ Հովհաննես Գալաջյանի բացակայությունը: Զարմանալի մտերիմ մարդ էր, անկեղծ, անվախ ու հաստատուն մենակի տեսակ էր: Ափսոս, լրագրողական դաշտը մի լուսավոր ներկայությունից զրկվեց… Հազար ափսոս:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода