Iravunk.com | Թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում վտանգ կա կորցնել ազգայինը, եւ այդ վտանգն ունի երեք լուծում. ՄԱՐԻԱՄ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Հետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետ Նիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan Times Աշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Վաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելուն Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին

Թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում վտանգ կա կորցնել ազգայինը, եւ այդ վտանգն ունի երեք լուծում. ՄԱՐԻԱՄ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Մշակութային

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում օրեր առաջ տեղի ունեցավ 2011 թվականից Փարիզ տեղափոխված, իսկ այժմ Երեւանում գտնվող ՄԱՐԻԱՄ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻ առաջին գրքի շնորհանդեսը: «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Կմանրամասնե՞ք, թե ինչի՞ մասին է գիրքը, ի՞նչ թեմաներ են շոշափվում գրքում:

— Վեպը մի գեղեցիկ սիրո եւ ընտանիքի պատմություն է, որն անցնում է ժամանակակից ֆրանսիական կյանքի փորձությունների միջով եւ վերածնվում: Այն պատմություն է մարդու խաթարվող ազգային կերպի, կորցրած հավատի, այդ հավատի փնտրտուքի եւ վերագտնելու մասին՝ Փարիզի այրված եւ վերականգնվող Աստվածամոր տաճարի հայացքի առաջ: Ի սկզբանե, ես ուզում էի գրել Հայաստանի մասին, բայց այնպես ստացվեց, որ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններն ինձ մտափոխեցին: Վեպը սկսել եմ գրել 2020 թվին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր, սակայն իմ ցավն այնքան մեծ էր, որ ես չկարողացա գրել Հայաստանի մասին: Այդ ժամանակ Ֆրանսիան եւս պատերազմում էր կորոնավիրուսի դեմ, եւ ես որոշեցի, որ վեպս ամբողջությամբ կներկայացնի ֆրանսիական կյանքի իրականությունը: Ֆրանսիական կյանքի եւ ընտանիքի միջոցով ես փորձել եմ անդրադառնալ նաեւ Հայաստանի այսօրվա իրավիճակին եւ հույս ունեմ, որ ստացվել է, ընթերցողը կհասկանա ինձ:

— Ինչու՞ որոշեցիք գրել, ո՞րն է գրքի գլխավոր գաղափարը, եւ ի՞նչ խորհուրդ ունի վեպի վերնագիրը՝ «Ձյան փաթիլներ հաշվողը»:

— Գիտեք, երաժշտությունը չեն գրում, երաժշտությունը լսում են եւ գրի առնում, ես էլ այդպես լսում էի վեպս, վեպս իմ մեջ զրնգում էր, ես լսում էի եւ գրի առնում: Եվ մինչեւ վերջ վեպի վերնագիրն ինձ անհայտ էր, միայն ավարտելուց հետո ես տեսա վերնագիրը եւ ճանաչեցի այն: Վեպիս գլխավոր միտքը, գաղափարը, որ փորձել եմ փոխանցել, այն է, որ միայն հավատով եւ ազգային համախմբվածությամբ կարող ենք փրկել կորսվող հայրենիքը, այլ տարբերակ չկա: Այսինքն՝ միայն հավատով եւ ազգային մտածելակերպով հայրենիքի շուրջ հավաքվող մարդկանց ուժը կարող է փրկել կորսվող ազգային արժեքները եւ կորսվող հայրենիքը: Եվ վեպի վերնագիրը դա է խորհրդանշում: Ձյան փաթիլներն առանձին-առանձին ներկայացված են որպես մարդկային մատնահետքի պես անկրկնելի անհատականություն, եւ երբ դրանք միանում եմ, դառնում են միասնական ուժ: Ձյան մի փաթիլը թույլ է եւ հեշտ հալվում, մահանում է, իսկ երբ այդ նույն փաթիլները միանում են, միասնական են, նրանք ահռելի ուժ են ներկայացնում, այդպես էլ՝ մարդիկ:  

— Ո՞րն է Ձեր վեպի բնօրինակ լեզուն՝ ֆրանսերե՞նը, թե՞ հայերենը:

— Վեպս հայերեն է, իհարկե, կարող էի ֆրանսերեն գրել, ես տիրապետում եմ լեզվին, սակայն չհանդգնեցի: Ես ցանկացա գիրքս գրել իմ մայրենի լեզվով, որպեսզի առաջինը իմ հայրենիքում լույս տեսնի: Մինչեւ տարեվերջ վեպս լույս կտեսնի նաեւ Ֆրանսիայում՝ ֆրանսերենով՝ հրաշալի թարգմանիչ տիկին Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ: Հետագայում վեպս կթարգմանվի նաեւ անգլերեն եւ ռուսերեն:

— Ձեր վեպը հայկական լսարանի համա՞ր է, թե՞, կարելի է ասել, համաշխարհային լսարանի:

— Վեպս բոլոր ընթերցողների համար է, ովքեր սիրում են կարդալ՝ անկախ ազգային պատկանելությունից:

— Նշեցիք, որ ֆրանսիական ընտանիքի պատմության միջոցով փորձել եք ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը, ավելի կմանրամասնե՞ք, ի՞նչ շեշտադրումներ կան այնտեղ, ի՞նչ  իրավիճակ եք փորձել ներկայացնել ֆրանսիական կյանքի միջոցով:

— Ես, լինելով Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացի, բայց ոչ ֆրանսիացի, մի տեսակ դիտորդի տեսանկյունից եմ նայում, հետեւում Ֆրանսիայի կյանքին, եւ դա ինձ հնարավորություն է տալիս տեսնել եւ զգալ, թե ինչպես են այսօր բնիկ ֆրանսիացիները տառապում իրենց օր օրի կորսվող հայրենիքի համար: Երբ դու քո հայրենիքում ապրելով, կարոտում ես քո հայրենիքին, ինչը որ այսօր կատարվում է նաեւ Հայաստանում: Ես այդ զգացողությունը ունեցել եմ Ֆրանսիայում եւ զգացել եմ նաեւ Հայաստանում: Այսօր թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում վտանգ կա կորցնել ազգայինը, եւ այդ վտանգն ունի երեք լուծում՝ առաջինը՝ փախչել հայրենիքից, երկրորդը՝ թաքնվել, ոչինչ չանել, եւ երրորդը՝ դիմադրել: Հիմա, իմ գրքի հերոսը՝ Դանիելը, դիմադրում է, չնայած որ մտքեր ուներ փախչելու, սակայն սերը հայրենիքի եւ իր ընտանիքի հանդեպ նրան պահում է հայրենիքում, եւ նա հասկանում է, որ երազանքի հայրենիքի հետեւից չեն գնում, երազանքի հայրենիքը ստեղծում են հայրենիքում: Եթե համեմատենք երկու ժողովուրդներին, Հայաստանում ես նկատել եմ ավելի շատ հայրենիքից փախչող եւ նաեւ թաքնվող տեսակը, իսկ Ֆրանսիայում հիմնականում թաքնվող եւ ոչինչ չանող տեսակն է, երկու երկրներում էլ ժողովրդի ոչ մեծ հատվածն է դիմադրող, չնայած Ֆրանսիան իր պատմության ընթացքում բազմաթիվ հեղափոխություններ է տեսել:

— Ասացիք, որ վեպն ամբողջովին ֆրանսիական իրականության մասին է, արդյո՞ք վեպում կան հայ հերոսներ կամ հայկական անուններ:

— Վեպում չկա որեւէ հայ հերոս, չկա ոչ մի հայկական անուն, միակ հայկական անուն-ազգանունը Շառլ Ազնավուրն է, ում երգը՝ «Ի՛նչ տխուր է Վենետիկը, երբ մենք իրար չենք սիրում» հնչում է ճզմված ավտոմեքենայի միջից, եւ այդ երգը խորհրդանշում է ու հիշեցնում է այսօրվա Հայաստանը, քանի որ իսկապես տխուր է ամենուր, երբ մենք իրար չենք սիրում: Վեպի երկրորդ հայկական անունով հերոսը, եթե կարելի է այդպես ասել, թերեւս ես եմ՝ հեղինակը:

— «Ձյան փաթիլներ հաշվողը» վեպը Ձեր առաջին գիրքն է, արդյո՞ք սա գրելու ձեր առաջին փորձն է, եւ մտադրություն ունե՞ք լրջորեն զբաղվել գրականությամբ:

— Ես դեռեւս փոքր տարիքից գրել եմ պատմվածքներ եւ բանաստեղծություններ, սակայն դրանք չեն հրատարակվել, սա առաջին գիրքս է, որ լույս է տեսնում: Այո, ես շարունակելու եմ զբաղվել գրականությամբ եւ արդեն գաղափարներ ունեմ երկրորդ եւ նույնիսկ երրորդ գրքի համար: Երկրորդ գիրքս կլինի պատմվածքների ժողովածու, իսկ երրորդը կլինի վեպ՝ մի գեղեցիկ պատմություն Ֆրանսիայում հայկական էթնոսի եւ հայկական արմատների փնտրտուքի մասին:

— Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին, Դուք ապրում եք Փարիզում, ձեր երեխաները ծնվել են այնտեղ, հե՞շտ է պահպանել հայկականությունը Ֆրանսիայում:  

— Իհարկե, դժվար է պահպանելը հայկականը եւ հայոց լեզուն ֆրանսիական կյանքում, բայց ինձ, կարծես թե, հաջողվում է, քանի որ ես տանը իմ երեք երեխաների հետ հիմնականում հայերեն եմ խոսում՝ չնայած որ ամուսինս բնիկ ֆրանսիացի է: Նշեմ նաեւ, որ ամուսինս էլ է խոսում հայերեն: Երբ մենք նոր էինք ծանոթացել, ամուսինս վեց ամիս հայերեն լեզու սովորեց մասնավոր ուսուցչի հետ, որպեսզի գար Հայաստան եւ իմ ծնողներից ձեռքս խնդրեր հայերեն լեզվով, եւ նրան դա հաջողվեց, թերեւս նաեւ այդպիսով նա գրավեց իմ եւ ծնողներիս սիրտը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՀրաժարական չսպասե՜ք, չի լինելու. Աստղահոգեբանը բացառիկ խաղաքարտեր է բացում ինչՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода