Iravunk.com |  «Գոյաբանական հարցերի առջեւ ենք կանգնած». Ա­ՆԻ ՏԵՐ-ԳՈՒ­ԼԱ­ՆՅԱ­Ն
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Հետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետ Նիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan Times Աշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Վաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելուն Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին

 «Գոյաբանական հարցերի առջեւ ենք կանգնած». Ա­ՆԻ ՏԵՐ-ԳՈՒ­ԼԱ­ՆՅԱ­Ն

Մշակութային

Սահ­մա­նում կրկին պա­տե­րազ­մի մա­սին շա­տերն ա­հա­զան­գում է­ին դե­ռեւս սեպ­տեմ­բե­րի 12-ի ա­ռա­վոտ­վա­նից, մինչ­դեռ Նի­կոլ Փա­շի­նյանն այդ նույն ժա­մա­նակ այ­ցե­լել էր  Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի Աշ­տա­րակ քա­ղա­քում գտնվող ՀՀ ԳԱ­Ա Ֆի­զի­կա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տուտ՝ քննար­կե­լու Ա­կա­դե­մի­ա­կան քա­ղա­քի կոն­ցեպ­տը: Ա­կա­դե­մի­ա­կան քա­ղաք կա­ռու­ցե­լու, գրա­կա­նու­թյան նկատ­մամբ ե­րե­խա­նե­րի վե­րա­բեր­մուն­քի, այ­սօր­վա գրո­ղի մտա­հո­գու­թյան մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցեց գրող Ա­ՆԻ ՏԵՐ-ԳՈՒ­ԼԱ­ՆՅԱ­ՆԻ հետ: Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել` մինչեւ սահմանին իրավիճակի գերլարումը

Բու­հե­րի՝ Աշ­տա­րակ տե­ղա­փոխ­ման ո­րոշ­ման մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք:

— Շատ վատ... Ես չեմ հաս­կա­նում՝ ո՞ւմ են այդ­պես հրա­տապ պետք մեր բու­հե­րի շեն­քե­րը, ո՞ւմ են խան­գա­րում այդ շեն­քե­րը: Այդ­պի­սի բան կա­րող են մտա­ծել ե­րի­տա­սարդ երկր­նե­րը, որ նոր քա­ղաք են ստեղ­ծել եւ ո­րո­շել են, որ այդ քա­ղա­քը պետք է լի­նի գի­տու­թյան եւ կրթու­թյան քա­ղաք: Բայց մեր բու­հե­րը պատ­մու­թյուն, կո­լո­րիտ ու­նեն: Սեւ շեն­քը, Ե­րե­ւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի շեն­քը իրենք ի­րեն­ցով ար­ժեք են: Պատ­մու­թյուն ու­նե­ցող շեն­քեր են: Ես զար­մա­նում եմ մեր երկ­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ո­րո­շող­նե­րի վրա: Ա­մեն ին­չով ու­զում են հա­մա­պա­տաս­խա­նել ա­րեւմ­տյան ստան­դարտ­նե­րին, բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րում չեն ու­զում հա­մա­պա­տաս­խա­նել՝ մար­դու ար­ժե­քով, մար­դու աշ­խա­տան­քը գնա­հա­տե­լով: Ես հի­շում եմ դեռ 20 տա­րի ա­ռաջ «ԱՐ» հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյու­նում  «Ասպա­րեզ»  ծրա­գիրն է­ի վա­րում, եւ մի հարց մշտա­պես հնչում էր՝ մեկ մար­դու սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղը որ­քա՞ն է: Մին­չեւ այ­սօր հաշ­վում են, եւ մար­դու աշ­խա­տան­քը մնաց ա­մե­նաչգ­նա­հատ­վա­ծն ու ա­մե­նա­է­ժա­նը մեր երկ­րում: Թող այս մա­սին մտա­ծեն: Հա­յաս­տա­նում մարդն ու­նի եվ­րո­պա­կան ստան­դարտ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող ահ­ռե­լի պար­տա­կա­նու­թյուն­ներ եւ ոչն­չի չհա­մա­պա­տաս­խա­նող չնչին ի­րա­վունք­ներ ու կո­րա­ցած ապ­րում է: Ա­ռա­ջին հեր­թին թող սա ա­նեն: Ես չեմ տես­նում բու­հե­րը տե­ղա­­փո­խե­լու ի­մաս­տը: Ի՞նչ կա­րիք կա հաս­նել Աշ­տա­րակ, երբ երկ­րի կեսն ապ­րում է Ե­րե­ւան քա­ղա­քում: Ինչ­պե՞ս են պատ­կե­րաց­նում՝ հի­մա Ե­րե­ւա­նից մար­դիկ հաս­նեն Աշ­տա­րա՞կ: Ին­չո՞ւ են ա­վե­լորդ խնդիր­ներ ստեղ­ծում: Ին­չո՞վ են ի­րենք ա­պա­հո­վել մարդ­կանց, որ հի­մա էլ մար­դիկ Ե­րե­ւա­նից հաս­նեն Աշ­տա­րակ: Ա­ռա­ջին հեր­թին մար­դու աշ­խա­տան­քը թող գնա­հա­տեն, հե­տո մտա­ծեն մյուս չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նե­լու մա­սին: Գտնում եմ, որ սա շատ սխալ ո­րո­շում է, եւ չի  կա­րե­լի թույլ տալ: Ի­րենք կար­ծես քա­ղա­քա­վա­րի բա­նակ­ցում են հա­րե­ւան­նե­րի հետ, ո­րի ար­դյուն­քում հո­ղեր ենք հանձ­նում, նույն­կերպ քա­ղա­քա­վա­րի բա­նակ­ցե­լով՝ թող Ա­նի քա­ղա­քը դարձ­նեն ա­կա­դե­մի­ա­կան քա­ղաք:

 

Սկսվել է նոր ու­սում­նա­կան տա­րին, ըստ Ձեզ, այ­սօր ա­շա­կերտ­նե­րը կար­դո՞ւմ են:

— Թե­րեւս սկզբից պետք է ու­սու­ցիչ­նե­րը կար­դան: Ես մին­չեւ ա­շա­կերտ չլի­նելն՝ ա­շա­կերտ եմ ե­ղել: Եվ հի­շում եմ, որ այն գրա­կա­նու­թյու­նը, որ պար­տա­դիր պետք է ըն­թերց­վեր՝ ըն­թերց­վում էր, բայց մի տե­սակ պա­կա­սը կար (հատ­կա­պես բարձր դա­սա­րան­նե­րում) այն գրա­կա­նու­թյան, որ մտա­ծե­լու, նա­յե­լու եւ տես­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մար­դուն: Չգի­տեմ ին­չու՝ միշտ թվում է, թե 8-րդ, 9-րդ, 10-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը փոքր են ա­ռա­վել խո­րը, բարդ գրա­կա­նու­թյուն ըն­թեր­ցե­լու հա­մար, բայց այդ­պես չէ: Դա հենց այն տա­րիքն է, որ շատ խորն էլ հնա­րա­վոր է այդ ա­մե­նն ըն­կա­լել: Եվ ընդ­հան­րա­պես՝ գրա­կան աշ­խար­հը իմ առ­ջեւ բաց­վեց դպրոցն ա­վար­տե­լուց հե­տո: Եվ ես կու­զե­նա­յի՝ դպրո­ցը տար այդ հնա­րա­վո­րու­թյու­նը, որ ա­շա­կերտ­նե­րը նա­եւ ու­սում­նա­սի­րեն այն գրա­կա­նու­թյու­նը, ո­րը մտա­ծե­լու, տես­նե­լու եւ նո­րը բա­ցա­հայ­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծում մար­դու հա­մար: Ե­րե­խան ա­մե­նա­մոտն է սկզբին իր ի­մա­ցու­թյամբ եւ նա­խա­նյու­թը հետն է մտնում դպրոց: Ու, ե­րե­ւի թե, ճիշտ են այն փի­լի­սո­փա­նե­րը, որ գտնում են, որ չպետք է թույլ տալ, որ կրթու­թյու­նը փչաց­նի մար­դուն, այս­պես ա­սած՝ հա­մա­հար­թեց­նի: Կար­ծում եմ՝ գի­տե­լի­քը այն է, որ մարդն իր մեջ կրում է, ուղ­ղա­կի լավ կրթու­թյունն ի­րեն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ճա­նա­չել իր ներ­սի գի­տե­լի­քը: Եվ ա­շա­կերտ­նե­րի մոտ այն տա­րիքն է, որ անս­պա­սե­լի մտա­ծե­լա­կեր­պի, անս­պա­սե­լի լու­ծում­ներ գտնե­լու, ու­րիշ տե­սան­կյու­նից տես­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն: Եվ ի­րենց պետք չէ նոր­մա­նե­րի, սահ­մա­նում­նե­րի, ինչ-որ քա­ռա­կու­սի­նե­րի մեջ մտցնել: Այն­պես պետք է լի­նի, որ այդ ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նան գրա­կա­նու­թյամբ նա­եւ ի­րենց մտա­ծե­լա­կերպն ըն­դար­ձա­կել: Կար­դան գրա­կա­նու­թյուն, ո­րը մղում է մտա­ծե­լու, մտո­րու­մի:

Ձեր կար­ծի­քով՝ ա­շա­կերտ­նե­րին  գրքի, գրա­կա­նու­թյան նկատ­մամբ հե­տաքրք­րու­թյուն ա­ռա­ջա­ցնե­լու հա­մար ի՞նչ է հար­կա­վոր:

— Ա­ռա­ջին հեր­թին ու­սու­ցիչ­նե­րը պետք է ծա­նո­թա­նան հայ եւ հա­մաշ­խար­հա­յին ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյա­նը: Զրու­ցեն ա­շա­կերտ­նե­րի հետ: Նրանց ուղ­ղու­թյուն տան՝ ինչ ըն­թեր­ցել: Ու­սուց­չի դերն այս ի­մաս­տով շատ կա­րե­ւոր է, թե նա ինչ դռներ կբա­ցի ա­շա­կերտ­նե­րի հա­մար: «Անդին»  ամ­սա­գի­րը ժա­մա­նա­կին շատ լավ էր ա­նում դա: Մենք ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյունն ա­մեն ա­միս ներ­կա­յաց­նում է­ինք դպրոց­նե­րին: Եվ յու­րա­քան­չյուր դպրոց իր գրա­դա­րա­նում ու­ներ մեր ամ­սա­գի­րը, ո­րը ու­սու­ցիչ­նե­րը ներ­կա­յաց­նում է­ին նա­ե­ւ բարձր դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րին, որ­պես­զի նրանք ծա­նո­թա­նան ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյան հետ: Հե­ղի­նակ­նե­րը, գրող­նե­րը, երբ գնում է­ին դպրոց­ներ ա­շա­կերտ­նե­րի հետ հան­դիպ­ման, զար­մա­նում է­ին, որ ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին ծա­նոթ են, ի­րենց ըն­թեր­ցել են, ի­րենք լսե­լի են: Մեզ ա­սում է­ին՝ գի­տեք, մենք ե­ղանք այ­սինչ դպրո­ցում «Անդին»-ից ծա­նոթ է­ին մեր գոր­ծե­րին: Եվ «Անդին» ամ­սա­գի­րը ներ­կա­յաց­նում էր ոչ մի­այն հայ ժա­մա­նա­կա­կից, այլ նաեւ հա­մաշ­խար­հա­յին ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րին ու ոչ մի­այն ժա­մա­նա­կա­կից: Ներ­կա­յաց­նում էր ե­րի­տա­սարդ քան­դա­կա­գործ­նե­րին, նկա­րիչ­նե­րին...

Հի­մա էլ դպրո­ցա­կան լրա­ցու­ցիչ ձեռ­նարկ­ներ են տպագր­վել, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը ծա­նո­թա­նան նա­եւ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյա­նը

— Ի­հար­կե, հի­մա ինչ-որ նոր ա­նո­թոլ­գի­ա հի­շեց­նող ձեռ­նարկ­ներ են տպագր­վել դպրո­ցում գրա­կա­նու­թյա­նը զու­գա­հեռ հայ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյուն ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Բայց որ­քան հաս­կա­նում եմ, այդ գրքե­րը դպրոց­նե­րի ցան­կու­թյամբ են լի­նե­լու՝ ու­նե­նալ ի­րենց գրա­դա­րան­նե­րում, թե՝ ոչ: Եվ մի թե­րու­թյուն ու­նեն այդ ձեռ­նարկ­նե­րը:  Ձեռ­նար­կը լավ միտք է, բայց այն մեկ տա­րի հե­տո ար­դեն շար­ժուն չի լի­նի: Կար­ծես կան­գուն, քա­րա­ցած մի բան է, իսկ ժա­մա­նա­կա­կից­նե­րը ապ­րում ու ստեղ­ծա­գոր­ծում են, ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյու­նը կեն­դա­նի մար­մին է, ին­քը ա­մեն օր է շնչում: Ես, ի­հար­կե, ող­ջու­նում եմ, ձեռ­նար­կը կօգ­նի, որ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյու­նը նա­եւ մտնի դպրոց­ներ ու հե­տաքրք­րի: Ծա­նոթ չեմ ձեռ­նարկ­նե­րին եւ չգի­տեմ, թե նրանք գրա­կա­նու­թյան ինչ­պի­սի ընտ­րու­թյուն են կա­տա­րել, բայց հե­ղի­նակ­ներ կան, ո­րոնք հրա­շա­լի գոր­ծեր ու­նեն:

Ի՞նչ կա­սեք կրթու­թյու­նը, գի­տու­թյունն ու մշա­կույ­թը հա­մա­կար­գող այ­սօր­վա պա­տաս­խա­նա­տու­նե­րի մա­սին: Ինչ-որ բան փոխ­վե՞լ է դե­պի լա­վը:

— Չեմ կա­րող ոչ մի բան ա­սել, ո­րով­հե­տեւ ո­չինչ էլ չեմ տես­նում: Կան ա­ռան­ձին մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք տե­ղի են ու­նե­նում: Այ­սօր այն վի­ճա­կի մեջ ենք, որ մշա­կույ­թի եւ հո­գե­ւո­րի ժա­մա­նակ չի էլ մնա­ցել, ո­րով­հե­տեւ ա­վե­լի մտա­հո­գիչ բա­ներ կան երկ­րում: Գո­յա­բա­նա­կան հար­ցե­րի առ­ջեւ ենք կանգ­նած, չնա­յած ինքս ինձ հա­կա­սեմ, ա­սե­լով՝ հենց հո­գե­ւո­րի եւ մշա­կույ­թի, մտքի ժա­մա­նակն է, երբ մեկ կա­րե­ւոր իր ժա­մա­նա­կի մեջ գտնված խոս­քը կա­րող է գո­յա­բա­նո­րեն փո­խել ըն­թաց­քը:

Երկ­րում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին մշտա­պես հան­րու­թյու­նը սպա­սում է մտա­վո­րա­կան­նե­րի ար­ձա­գան­քին: Եր­կիր ենք կորց­նում, ար­ձա­գան­քող­ներ կա՞ն:

— Ար­ձա­գան­քող­ներն ար­ձա­գան­քում են, բայց գրող­նե­րի մի տե­սակ էլ կա, ո­րոնք կար­ծում են՝ ի­րենք գրա­կա­նու­թյան մարդ են, եւ երկ­րում կա­տար­վող բա­ներն ի­րենց չեն առնչ­վում: Ես կար­ծում եմ, որ գրո­ղը ա­ռա­ջին հեր­թին իր մի­ջա­վայ­րի, իր երկ­րի, իր հո­ղի գրողն է: Գի­տեք ինչ՝ մշա­կույ­թի մար­դը, ստեղ­ծա­գոր­ծո­ղը եր­բեք կո­լեկ­տիվ չի ե­ղել: Անհ­նար է սպա­սել, որ կո­լեկ­տիվ կար­ծիք­ներ, հայ­տա­րա­րու­թյուն­ներ պետք է ա­նեն: Գրող­նե­րը ան­հատ­ներ են: Կան ան­հատ­ներ, ո­րոնք ար­ձա­գան­քում են, քա­նի որ մտա­ծող, ան­հան­գիստ մար­դիկ են եւ չեն կա­րող հան­գիստ նա­յել այն ա­մե­նին, ինչ կա­տար­վում է երկ­րում ու ինչ կա­տար­վում է իր հայ­րե­նի­քի հետ:

Այ­սօր­վա գրո­ղի ա­մե­նա­մեծ մտա­հո­գու­թյու­նը ո՞րն է:

— Ինձ հա­մար այ­սօր ա­մե­նա­մեծ մտա­հո­գու­թյունն իմ երկ­րի խնդիրն է, որ ոչ մի կերպ չկա­րո­ղա­ցանք մեր հայ­րե­նի­քը ձե­ւա­կեր­պել՝ որ­պես ա­մուր պե­տու­թյուն: Հե­տո կա­րող եմ թվար­կել, որ գրո­ղը խնդիր ու­նի Հա­յաս­տա­նում լսե­լի լի­նե­լու, ըն­թերց­ված լի­նե­լու: Գրո­ղը խնդիր ու­նի իր գրքե­րը վա­ճա­ռե­լու: Այս խնդիր­նե­րը միշտ էլ կան, եւ կար­ծում եմ՝ սա ամ­բողջ աշ­խար­հում է խնդիր: Ե­թե դու չես գրում մո­տի­վաց­նող, մո­դա­յիկ գրա­կա­նու­թյուն, ա­պա քո գիր­քը դժվար է վա­ճառ­վում: Բայց ինձ հա­մար այս պա­հին թիվ մեկ մտա­հո­գու­թյու­նը իմ հո­ղի խնդիրն է: Չգի­տեմ, գրո­ղը այս­տեղ ա­նե­լի՞ք ու­նի իր բա­ռով, թե­րեւս՝ ու­նի: Գի­տեք ինչ, ա­մեն ինչ սուտ է՝ պե­տու­թյու­նը պետք է ու­ժեղ լի­նի, ա­մուր պե­տու­թյուն պետք է կա­ռու­ցել: Պե­տու­թյու­նը, երբ ու­ժեղ ե­ղավ, գրողն էլ ու­ժեղ կլի­նի եւ լսե­լի կլի­նի նա­եւ աշ­խար­հին:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ



Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՀրաժարական չսպասե՜ք, չի լինելու. Աստղահոգեբանը բացառիկ խաղաքարտեր է բացում ինչՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода