«Չունեմ ապացույց, բայց այս խժդժությունների հետեւում կանգնած է առողջապահության նախարարը»․ փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Իրավական«Ընկերությունը, ստեղծվել է նախորդ դարի 90-ականներին եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին ՀԿ-ներից է եղել, իսկ հիմա էլ համարվում է տարածաշրջանում առաջին լավագույն կառույցներից մեկը։ Ինչպես հայտնի է կառույցի հիմնադիրն է եղել Մխիթար Մնացականյանը։ ՀԿ-ն ունի խորհուրդ, որտեղ աշխատում են հարգարժան մարդիկ, վաստակավոր բժիշկ Սարգիս Գեվորգյանը, հայտնի ուռուցքաբան պրոֆեսոր Բազիկյանը, իրավաբաններ, տնտեսագետներ։ Կառույցը ղեկավարվում է նախագահության կողմից, որից զատ կա գործադիր մարմին, որը հենց աշխատակազմն է, տնօրինությունը։ Եվ չգիտես ինչու մի օր գործադիր մարմինը որոշում է, որ նախագահությունը լավ չի աշխատում եւ նախագահ պետք է լինի գործադիր մարմնի անդամը։ Բնականաբար նախագահությունը ժողով է անցկացնում եւ մի շարք հրացեր բարձրաձայնում, թե ո՞րն է պատճառը, որ գործադիր մարմնի անդամը տարեկան հաշվետվություն չի ներկայացնում, հաջորդ տարվա բյուջեի քննարկումը չի կատարում։ Եվ ի վերջո գոյություն ունի բարեվարքության կանոններ, եթե վերջինս գտնում է, որ նախագահությունը լավ չի աշխատում պետք է վիճարկել նախագահության գործողությունները։ Այդ ամենից հետո բնականաբար նախագահությունը որոշում է կայացնում եւ հեռացնում է գործադիր մարմնի ղեկավարին, գլխավոր քարտուղարին աշխատանքից։ Եվ հետո պարզվում է, որ նախկին գլխավոր քարտուղարը կատարում է որոշակի գործողություններ, որոնք օրենքից դուրս են եւ շուտով հանրությանը դրա մասին կտեղեկացնենք, որի մասին իրավաբաններին արդեն հայտարարություն է տրված։ Ինչն է այս ամենի մեջ հետաքրքիրը եւ բուն հարցը, որ երբ գալիս են նոր իշխանություններ, սկսում են որոշել, որ այս կամ այն կառույցը հարկավոր չէ, կամ պետք է այդ կառույցը ղեկավարի այն մարդը ում որ իրենք ցանկանում են»։
Ասուլիսի ընթացքւոմ պարոն Բաղդասարյանը որոշակի խաղաքարտեր բացվեց վերոնշյալի, վերաբերյալ․
«Ես չունեմ ապացույց, բայց պարտավորություն ունեմ հայտարարություն անելու, որ այս խժդժությունների հետեւում կանգնած է առողջապահության նախարարը, ով, ամենայն հավանականությամբ, երբ այս կառույցը ստեղծվում էր 90-ականներին հավանաբար մանկապարտեզ էր գնում։ Սա ընդամենը տեղեկատվություն է, որը ես ստացել եմ եւ եթե նման բան չկա, թող տիկին նախարարը պաշտոնապես հայտարարի։ Այսօր Հայաստանը գտնվում է ներքին ու արտաքին մարտահրավերների տակ, իսկ Հայկական Կարմիր խաչը իր ուրույն լուման ունի։ Ի դեպ նշեմ, որ միջազգային այն կառույցները, ովքեր ուղղակի եւ անուղղակի կապված են Կարմիր խաչի հետ իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչը հարիր չէ, ոչ մեր հասարակությանը եվ ոչ էլ Կարմիր խաչ ընկերությանը»։
Հետագա քայլերի հետ կապված պարոն Բաղդասարյանը նշեց, որ արդեն իսկ սկսվել են իրավական գործընթացներ եւ նախագահությունը օրենքի ուժով գլխավոր քարտուղարին հեռացրել է պաշտոնից եւ կան նոր քարտուղար։ Իսկ նախկին քարտուղարը, եթե գտնում է, որ տեղի են ունեցել ոչ իրավաչափ գործողություններ կարող է դիմել դատական պաշտպանության։
«Ի դեպ տեղեկացնեմ նախագահության անունից, որ իրենք վճռական են տրամադրված, որպեսզի չխարխլվի այս կարեւոր կառույցը։ Այս պահին մենք գրավոր հայտարարություն ենք կատարել գլխավոր դատախազին նախկին գլխավոր քարտուղարի հետ կապված, բայց դեռ արձագանք չունենք»։
Կա՞ արդյոք որեւէ իրավական հիմք գլխավոր քարտուղարի նման գործողություն կատարելու վերաբերյալ հայտնի փաստաբանը նշեց․
«Մենք մեր երկրում ունենք հետեւյալ պրակտիկան, որ օրինական ուժ ստացած դատական ակտը, չգիտես ինչու, մի պաշտոնյա վեր է կենում եւ ասում, որ չի ենթարկվելու դրան։ Իդեպ միջնադարում, երբ նման բան էր լինում, չենթարկվողի վիզը թռցնում էին, այսօր օրենսդրությունը ավելի ցիվիլ է, բայց ունենք նախադեպ, որ չեն ենթարկվում։ Սա շատ վատ նախադեպ է մեր երկրում, երբ իր ստեղծած կառույցից, իր նշանակած անձին հանում են աշխատանքից, եթե անձը գտնում է, որ տեղի է ունեցել իրավական խախտում, պետք է դիմի դատարան, բայց վերջինս նշում է, որ միեւնույն է չի ենթարկվելու։ Պետք է երկրում լինի օրենքի դիկտատուրա»։
Արդյոք ստեղծված իրավիճակը կազդի մեր գերիների եւ այլ գործընթացների վրա պարոն Բաղդասարյանը կտրուկ պատասխանեց․
«Միանշանակ այո, որի մասին բարձրաձայնել են նաեւ միջազգային կառույցի ներկայացուցիչները, ովքեր լիահույս են, որ կհարթվի այս հարցը։ Գործադիր մարմինը կա, աշխատում է, բայց խոչընդոտներ է առաջացնում նախկին գործադիր մարմնի ներկայացուցիչը, սենյակից դուրս չի գալիս, որոշները աշխատանքի չեն ներկայանում եւ նման այլ բաներ։ Այդ ամենը իր վերջո կհարթվի, բայց բնականաբար ստեղծված իրավիճակը կազդի բնականոն գործունեության վրա» ։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ