Աշխատանքը, լինի ֆիզիկական, թե՝ մտավոր, ունի գին ու այդ գինը պետք է լինի համարժեք կատարած աշխատանքի որակի. Հայտնի փաստաբանը մեր օրերի մասին
ԻրավականՇատ է խոսվում կատարված աշխատանքի վճարման թանկ կամ էժան լինելու մասին։
Մովսեսի Օրենքով պարտադիր պայման է դիտվում կատարած աշխատանքի եվ աշխատանքի դիմաց վճարման ուղիղ համեմատական լինելը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանք կատարողն ինքը որոշում է այն նվիրել, անվճար կատարել կամ ինքնարժեքով, ինքնարժեքից ցածր վաճառել։ Մնացյալ դեպքերում աշխատանքը, լինի ֆիզիկական, թե՝ մտավոր, ունի գին ու այդ գինը պետք է լինի համարժեք կատարած աշխատանքի որակի, այդ թվում՝ կապված կատարողի անձի հետ։ Այս կանոնը չպահելու դեպքում խախտվում է Աստվածային կարեվորագույն իրավանորմը, որն Արեգակնային Արդարության Համաստեղության բաղկացուցիչ մասն է։
Ամոթ չէ կատարած աշխատանքի արդյունքում արժանապատիվ ու հարուստ ապրելը։ Ամոթ է չաշխատել կամ ստեղծել աշխատանքի իմիտացիա կամ աշխատել անորակ ու ակնկալել ապրել չաղ ու բախտավոր։ Դա Իրավունքի կոպտագույն խախտում է՝ բխող բացասական իրավական հետեվանքներով։
Լեվոն Բաղդասարյան, փաստաբան