Iravunk.com | Մտածող քաղաքացին վտանգավոր է Նիկոլի համար. Սամվել Նիկոյան
Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Միքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր Գրիգորյան Բելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր Վարդանյան

Մտածող քաղաքացին վտանգավոր է Նիկոլի համար. Սամվել Նիկոյան

Տեսանյութեր

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ (2011-2012) ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ գնահատմամբ` առկա աղետից պետք է փրկվենք նախեւառաջ կամքով եւ ոգեղենությամբ:

— Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող հրաժարականներն ու հարուցված քրեական գործերը` կարելի՞ է ասել, որ իշխանական բուրգը սկսել է ճաքեր տալ:

— Կարծում եմ` շատ շուտ է խոսել իշխանական բուրգի ճաքերի մասին: Խնդիրը հետեւյալն է` Նիկոլին միշտ անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մի մասին անընդհատ ինչ-որ իրադարձություններով կերակրի: Այլեւս «հների» կերպարներն այն հնչեղությունը չեն ունենում, դրա համար անցել է յուրայիններին: Բնակչության, երեւի, 20 տոկոսը դեռեւս մնում է իր ազդեցության տակ, որոնց թույլ չի տալիս, որ մտածեն: Նիկոլը գիտի` մտածող քաղաքացին վտանգավոր է իր համար: Եվ որպեսզի քաղաքացին հանկարծ չսկսի մտածել, նա անընդհատ կերակրում է իրադարձություններով: Այնպես որ, ձեր հիշատակած դեպքերն էլ հերթական օպերացիան է:

— Փաստորեն, հիմա նաեւ «հին» ու «նախկին» դարձավ նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյա՞նը…

— Հիշեցի այս իշխանության օրոք ամենաբարձր պաշտոն զբաղեցնողներից մեկին` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Երբ  նրան աշխատանքից հանեցին, մեկ էլ տեսանք, որ եկել է ու կանգնել մարդկանց մոտ` հավաքներից մեկի ժամանակ: Եթե ես այդ պահին նրան տեսած լինեի, կգնայի ու դուրս կշպրտեի: Նա իրավունք չուներ այդտեղ լինելու, որովհետեւ Նիկոլի հետ հավասար պետք է պատասխան տա, այլ ոչ թե գա կանգնի եւ հանկարծ փորձի սրբագրվել: Իսկ Վահան Քերոբյանն ուրիշ տարբերակ է, նա էլ, երեւի, չհասկացավ` ինչպե՞ս դարձավ նախարար, ինչպե՞ս հանեցին, ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ է գնում:

— Ասում եք` «շատ շուտ է խոսել իշխանական բուրգի ճաքերի մասին», իսկ ե՞րբ է դա հնարավոր:

– Իշխանական բուրգը հենց այնպես չի ճաքի: Եթե ընդդիմությունը փոքր-ինչ ավելի գործնական քայլերի դիմի, նորից կերակրատաշտի գործոնը նրանց կմիավորի: Բայց նաեւ հասկանում եմ, որ իշխանության մեջ կան շատ մարդիկ, որոնք հասկանում են` այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում, որոնք ժամանակի եւ տարածության մեջ երբեք մոռանալու չեն: Հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս ամենը, եւ իրենք չեն ուզում Նիկոլի հետ կիսել այդ շատ դաժան պատասխանատվությունը, որն անխուսափելիորեն լինելու է: Իհարկե, շատերը գտնում են տարբերակ, որ փախնեն այդ պատասխանատվությունից: Ոմանք էլ գտնում են, որ իրենք մեղավոր չեն առկա խնդիրներում: Մյուս կողմից Նիկոլն էլ է հասկանում, որ պետք է այնպես անել, որ լինի կոլեկտիվ պատասխանատվություն: Իսկ այդ կոլեկտիվում բոլորը, ովքեր հաց են տանում իրենց տուն, թող իմանան, որ իրենց հացի մեջ արյուն կա: Սա նրանց երեխաներն էլ պետք է հասկանան: Դավաճան Մելիք Ֆրանգուլի գերեզմանը մինչեւ այսօր անարգվում է, չեն մտածո՞ւմ, որ իրենցից որեւէ մեկն արժանանալու է այդ բախտին:

— Չե՞ք կարծում, որ հասկացողն արդեն հասկացել է, չհասկացողն էլ մինչեւ աղետն իր տունը չհասնի, այդպես էլ չի հասկանալու, բայց եթե հասնի էլ, արդեն շատ ուշ կլինի երկրի համար:

— Ավելին ասեմ` 100 տարի առաջ էլ իրավիճակը նույնն էր: Մի գյուղ գալիս կոտորում էին, ջարդում, այրում, սպանում ու բռնաբարում, կողքի գյուղը հանգիստ նստած սպասում էր: Պետք է կարողանալ պայքարել, պետք է համախմբվել: Այս ներքին փոխադարձ մեղադրանքները, կշտամբանքները, անցյալի հիշեցումները ոչ մի տեղ չեն տանում: Սա որեւիցե մեկին օգուտ չէ: Զարմանում եմ` լուրջ դեմքով մարդիկ նստում են ու քննարկում` 2018 թվականին ինչ տեղի ունեցավ: Դա չէ խնդիրն այսօր, եթե 2018 թվականին մարդը ելել է փողոց ու քեզ հայհոյել է, ջհանդամը, եթե հիմա գոնե սկսել է հանկարծ հասկանալ, որ աղետի մեջ ենք բոլորս: Պետք է այդ մարդուն փաթաթվել եւ ասել` դու իմ եղբայրն ես: Այո՛, չպետք է նայել, թե ինչ վերաբերմունք է ունեցել 2018 թվականին, ինչ արել արել է, բայց հիմա աղետից պետք է փրկվենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода