Iravunk.com | Հակաեկեղեցական ակցիան տեղի ունեցավ լուռ ու հազիվ 10 հոգով, բայց Ավինյանի բարձր հովանու ներքո
Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության օրը և ժամը Որ դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Ֆարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիների Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) 2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում է Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ

Հակաեկեղեցական ակցիան տեղի ունեցավ լուռ ու հազիվ 10 հոգով, բայց Ավինյանի բարձր հովանու ներքո

Ներքաղաքական

Այն, ինչ հնարավոր եղավ կանխել Էջմիածին քաղաքում՝ հանրային ճնշմամբ, ընդդիմադիր ավագանու հստակ դիրքորոշմամբ եւ քաղաքապետարանի «զադնի» դնելու արդյունքում, տեղի ունեցավ Երեւանում՝ տեղի ավագանու հենց քթի տակ:

Պարզվում է՝ հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը դեռեւս փետրվարի 16-ին իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ փետրվարի 24-ին՝ ժ.14.00-20.00-ն, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում հավաք է անցկացնելու: Այն ընդունվել է ի գիտություն եւ հանրահավաքն էլ արտոնվել: Սա, իհարկե, կարող էր սպրդել շարքային երեւանցու աչքից, իսկ թե ո՞ւր են նայում Երեւանի ավագանում նստած իրենց ընդդիմադիր համարողները, առնվազն հարցեր է ծագում:

Ինչեւէ, վերադառնանք հակաեկեղեցականների անփառունակ հանրահավաքին: Նախ ուշագրավ է, որ Ա. կամ Թ. Դովլաթյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ ներկայանալով, իբրեւ Հայաստանյայց թեմի Հայ Առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր: Այսինքն՝ մեր մայրաքաղաքն այն կարգի որբի գլուխ է դարձել, որ եթե անգամ ինքնակոչ մեկը դիմեր քաղաքապետարանին եւ ասեր, որ ինքը ձեռնադրված Հռոմի պապն է, էլի կթույլատրվեր նրան՝ սրտի ուզած հավաքն անել: Այդուհանդերձ, հատկանշական է, որ թեպետ Դովլաթյանը դիմել էր 100 հոգանոց ու 4 կարգադրիչով հավաք անցկացնելու համար, բայց հազիվ 10 հոգու ներկայություն էր ապահովել: Իսկ իրենից առաջ դեպքի վայրում ցցել էին մեծ դինամիկներ: Ի պատիվ ոստիկանության՝ այդ դինամիկներն, իհարկե, հեռացվեցին, քանի որ իրազեկման մեջ նշված էր միայն, որ պետք է լինի «բլութութ բարձրախոս»: Իսկ ելույթներ չեղան ընդհանրապես՝ ո՞ւմ համար, եթե կողմնակիցներ չկային, միայն ոստիկաններն էին եւ մի քանի մարդ, ովքեր ուղղակի սպասում էին, որ բերանները բացեն եւ այն ունենար իրենց համար ծանր հետեւանքներ: Այսպիսով՝ դեռ նախանշված ժամը չլրացած՝ հակաեկեղեցականները քոռ ու փոշման հեռացան:

Իսկ ո՞ւր էին Հայ Առաքելական եկեղեցու աջակիցները, վերջապես՝ ընդդիմությունը.... Ըըըըըը.... նրանք Մայր Աթոռում էին՝ արձանագրելու, որ պաշտպանեցին եկեղեցուն, բայց ումի՞ց, այդպես էլ ոմանք նույնիսկ չիմացան: Եվ միայն քաղաքացի ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆՆ էր, որ Դովլաթյանի հենց երեսին շխկացրեց, որ նա զբաղված է զրպարտությամբ եւ նաեւ հերթով պայթեցրեց այդ անձի բոլոր ստերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՀայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության օրը և ժամըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода