ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 11 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի հավաքականներն այս գիշեր մեկնելու են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ վաղվանից մինչև մարտի 12֊ը կկայանա Օլիմպիական վարկանշային մրցաշար։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ նշել է անունները մասնակիցների։ Տղամարդկանց պայքարում հանդես են գալու Ռուդոլֆ Գարբոյանը 51 կգ, Արթուր Բազեյանը 57 կգ, Նարեկ Հովհաննիսյանը 63,5 կգ, Գուրգեն Մադոյանը 71 կգ, Ռաֆայել Հովհաննիսյանը 80 կգ, Նարեկ Մանասյանը 92 կգ և Դավիթ Չալոյանը։ Կանանց թիմը ներկայացված է լինելու 4 մասնակցով Անուշ Գրիգորյան 50 կգ, Տաթևիկ Խաչատրյան 54 կգ, Էլիդա Քոչարյանը 60 կգ և Անի Հովսեփյան 70 կգ։ «Երկու հավաք ենք անցկացրել ու մարզիկները լավ մարզավիճակում են գտնվում։ Կազմը ընտրել ենք Հայաստանի առաջնության, հավաքների ժամանակ գրանցած մարզավիճակի և անցած ուղու արդյունքներով։ Բոլորն էլ պատրաստ են պայքարելու և մեկնում են ուղեգրերի հետևից։ Մնացածը արդեն ռինգում կերևա», ֊ասել է Աղամալյանը։
Նշենք, որ այս պահի դրությամբ մեր երկրի բռնցքամարտի հավաքականը դեռ Փարիզի Ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր չունի։ Սպասենք մեր մարզիկների փառահեղ հաղթանակներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ