Տավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ Փաշինյան
ՀասարակությունԱլմաաթիի հռչակագիրը, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք, ընդունված է Ադրբեջանի և Հայաստանի կողմից և դա անշրջելի իրողություն է, դա արձնագրված է 2 երկրների կողմից բարձր մակարդակով։
«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Ճիշտ է մենք հիմա Կիրանց հատվածում ենք անում սահմանազատումը, բայց մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահամանզատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը։ Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհդային Միության փլուզման պահին Խորհդային Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանները»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս փուլում իրենց նպատակն է ոչ թե վերլուծություն անելը՝ պատրազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի և մենք գնում ենք այդ ճանապարհով։
«Տավուշում սահմանազատման գործըթնացով մենք ՀՀ խնդիրն ենք լուծում, այս գործըթնացը ունի մեկ նպատակ՝ անմիաստ, աննպատակ և անտրամաբանական դարձնել պատերազմը։ Պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից։
Ուզում եմ օբյեկտիվ գնահատենք տեղի ունեցողը․ այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է։ Ինչքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ամրագրվում այն համոզմունքը, որ ձևավորվում են երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից, դառնում է անտրամաբանական, դառնում է անլեգիտիմ։
Վերջին 5-6 ամսիներին մենք մի քանի շատ կարևոր գործողություն ենք իրականցրել և փաստ ենք արձանագրել խաղաղության օրակարգի կատարման ուղղությամբ և այդ օրակարգի իրագործման այս փուլի ամենակարևոր արդյունքն անվտանգության ռիսկերի էական նվազումն է։ Հայաստանի պատմության ընթացքում սա առաջին անգամն է, երբ մենք անվտանգության երաշխիք ենք ստեղծում»,- ասաց նա։