StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:

Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:
 
Օրեր առաջ սիրված երգիչը հանդես էր եկել հայտարարությունով, որ պատրաստվում է նորությունով կիսվել իր հետևորդների հետ:

Արտաշը խոսել էր Դուբայում իրականացվող նախագծի մասին, որն իր խոսքով նորություն է:

Այդ օրից ի վեր Արտաշը հրապարակումներ էր անում, որոնք  չեն վրիպել հաղորդավար Մանե Գրիգորյանի աչքից: Նա ասես փորձել է ծաղրել Արտաշին`ասելով որ ցանկանում է, որ բոլորը սիրեն իրենք իրենց այնպես, ինչպես Արտաշ Ասատրյանն է սիրում իրեն: Խոսքը Արտաշի լուսանկարն աշխարհի ամենաբարձր աշտարակի`Բուրջ Խալիվայի վրա հայտնվելու մասին է: