Գերեզմանների հողերի միջոցով խելագարության հասցնող ծիսակարգերից մինչեւ թուղթուգիր.Սեւ մոգության բումերանգը չի ուշանում
ՏեսանյութերՍև մոգության մասին շատերս ենք լսել. թուղթ ու գիր, հմայություններ. սրանք, ինչպես մասնագետներ են ասում, սև մոգության ամենամեղմ դրսևորումներն են: Թեպետ շատ գուշակներ առաջին պահից կարող են հերքել, որ զբաղվում են նման «մութ» գործերով, սակայն իրականությունն այն է, որ գրեթե բոլորն էլ կամ թուղթ ու գիր են անում:
Բայց նախքան նման զազրելի քայլի դիմելը հայտնի շաման Արման Այվազյանը սեւ մոգությամբ զբաղվողներին հիշեցնում է, որ թուղթ ու գիրը, անեծքը ունեն բումերանգի էֆեկտ, և մի օր Ձեր արած վատ քայլը հենց Ձեր դեմ է օգտագործվելու:
Այսօր ՀՀ-ում մեծ տարածում ստացած սեւ մոգության, դրանց տեսակների, գարնան շրջանում թուղթուգրի ահռելի պահանջարկի, դրանց վտանգավոր հետեւանքների, գերեզմանատան հողերի միջոցով` մարդկանց խելագարության հասցնող ծիսակարգերի եւ այդ ամենից ազատվելու միակ միջոցի մասին բացառիկ խաղաքարտեր է բացահայտում հայտնի շաման Արման Այվազյանը: