Iravunk.com | «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԵԴԱԼՈՎ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, Մ23 ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Այսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները Մայիսի 7-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ-ն՝ ԶԼՄ-ներում շրջանառվող տեսանյութի մասին Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի «Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Օրվա խորհուրդ. Մայիսի 7

«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԵԴԱԼՈՎ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, Մ23 ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Սպորտ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ բրոնզե մեդալ է նվաճել Մ-23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, Մ-23 Աշխարհի բրոնզե մեդալակիր ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ։ Սա մեծահասակների կազմում նրա առաջին մասնակցությունն էր։

Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ զրույցում Մեժլումն այսպես մեկնաբանեց իր նվաճումը . - 61կգ քաշային կարգում եմ հանդես եկել։

֊ Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ։ Կարող էի ավելին անել, սակայն կարծում եմ, փորձի պակասը թույլ չտվեց առաջ շարժվել։ Իմ առաջին մասնակցությունն էր մեծահասակների կազմում։ Լավ էի պատրաստվել։ Սփոփիչ գոտեմարտս շատ բարդ տրվեց։ Վրացի մրցակիցս շատ փորձառու էր։ Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադարձել Հայաստան։ Ամեն ինչ կանեմ, որ մեդալի գույնը փոխեմ հետագայում։ Այս Եվրոպայի առաջնությունում 10 քաշայիններից մեկն ինձ էր վստահված։ Մտածմունքս միայն այն էր, որ արդարացնեմ մարզիչներիս հույսերը, որովհետև հասկանում էի, որ ինձանից շատ մեծ հույս ունեին։ Բայց այս արդյունքից չեմ ընկճվել և վստահ եմ, որ Աշխարհի առաջնության ժամանակ կշտկեմ բոլոր սխալներս ու ավելի լավ հանդես կգամ։ Այս Եվրոպայի առաջնությանն ընդհանուր երեք գոտեմարտ եմ ունեցել։ Առաջինում պարտվել եմ Աշխարհի չեմպիոնին, ապա երկու գոտեմարտ էր տրված, որ նվաճեմ բրոնզե մեդալ, երկուսն էլ պիտի հաղթեի։ Առաջինը Վրաստանի ներկայացուցիչն էր։ Նա գլխավոր հակառակորդն էր իմ այս մրցաշարում։ Կարողացա լավ տրամադրվել ու լավ գոտեմարտ ցույց տալ։ Երրորդ տեղի համար պայքարում գերմանացի ըմբիշն էր, որը Եվրոպայի չեմպիոն է։ Հաղթեցի ու այդպես բրոնզե մեդալի արժանացա։

- Ինչ տվեց քեզ այս նվաճումը։

- Սա շատ կարևոր էր ինձ համար, որովհետև առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Այս բրոնզե մեդալը ինձ տվեց մեծ փորձ և վստահություն սեփական ուժերի հանդեպ։ Ուրախ եմ, որ  կարողացա հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությանը։

- Մեժլում, հետաքրքիր է, ազգականներիդ մեջ կան մարզիկներ։

- Անվանի ըմբիշ Գնել Մեժլումյանը իմ հարազատն է։ Նա եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն։ Ամեն տարի Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվում է նրա անվան հուշամրցաշար։

- Իսկ ո՞րն է քո հաջողության գրավականը։

- Սպորտի մեջ հաջողության հասնելու համար պետք է լսել և հավատալ մարզիչներին, հավատալ սեփական ուժերին, պահել շատ մեծ մարզական կարգապահություն։ Նշեմ, որ մեծահասակների կազմում 2022-ին եմ դարձել Հայաստանի չեմպիոն, ապա 2023-ին մասնակցել եմ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Շատ մեծ շանսեր ունեի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար, սակայն, ափսոս եզրափակչում վնասվածքի պատճառով պարտվեցի և արծաթե մեդալի արժանացա։ Հետո մասնակցեցի նաև մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությանը։ Սխալներիս պատճառով բրոնզե մեդալ նվաճեցի, պարտվելով առաջին գոտեմարտում։

- Հետագա ծրագրերի մասին ինչ կասես։

- Առաջիկայում բավականին լուրջ մրցաշարեր կան, ջանք չեմ խնայելու, որպեսզի կարողանամ հաջող հանդես գալ, նվաճել ոսկե մեդալ։

- Շնորհակալություն, Մեժլում, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 



Այսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ-ն՝ ԶԼՄ-ներում շրջանառվող տեսանյութի մասինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևՀնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода