ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կրքեր է բորբոքել ոչ միայն ընդդիմադիր դաշտում: ՔՊ-ականները ոչ պակաս մտահոգված են, թե ինչ եռակողմ համաձայնագիր է ստորագրելու Փաշինյանը, եւ արդյոք այն չի դառնա իրենց իշխանության վերջնական դատավճիռը: Այս հարցով նրանք փորձել են մանրամասներ կորզել անձամբ Փաշինյանից: Ըստ շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանը ՔՊ-ականներին ակնարկել է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենալու, ինքը Բրյուսելում կգտնի «կռուտիտ» լինելու տարբերակ, իսկ թիմակիցներին հորդորել է «կպնեն իրենց գործերին» ու չխառնվեն թեմային: