Ուկրաինայի անվտանգության համակարգում ռուս գործակալը մահգափորձից հետո անվնաս է մնացել (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինայի անվտանգության համակարգում երկար ժամանակ աշխատած եւ երեկ Մոսկվայում մեքենայի պայթյունի միջոցով մահափորձի ենթարկված ռուս գործակալ Պրոզորովը ողջ և առողջ է: Նա հրապարակավ դիմել է հարջակումն իրականացնողներին` ասելով` «Ոչ մի բան էլ ձեզ մոտ չստացվեց, որովհետև Աստված մեզ հետ է»:
Նախկին սպա Վասիլի Պրոզորովը, ով երկար տարիներ աշխատել է Ուկրաինայում՝ իր մեքենան պայթեցնելուց հետո, ասել է, որ սա հերթական ահաբեկչությունն է Կիևի ռեժիմի և նրա հատուկ ծառայությունների կողմից։
2014 թվականից հակահետախուզության աշխատակիցն աշխատում է ռուսական հետախուզական ծառայությունների համար՝ նրանց փոխանցելով Դոնբասում ուկրաինական գործողությունների մասին տեղեկություններ։ Հետագայում նա էվակուացվեց Մոսկվա, որտեղ ստեղծեց «Укрликс» ռեսուրսը, որը բացահայտում էր Կիևի ռեժիմի հանցագործությունները: