Iravunk.com | Զբաղվեք նախապես ծրագրած գործերով. ապրիլի 13-ի աստղագուշակ
Ուլան-Ուդեում սկսվել է մարդկանց տարհանումը քաղաքը պատած հրդեհների պատճառով (Տեսանյութ) Ռուսական բանակը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու. ուկրաինացի վերլուծաբաններ Իսկ մեզ դարձյակ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա Հակոբյան Տավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենար Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը Իմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր Վարդանյան Թուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը» Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան Գեղամյան Բոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. Հարությունյան Տարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. Մանվելյան

Զբաղվեք նախապես ծրագրած գործերով. ապրիլի 13-ի աստղագուշակ

Հասարակություն

Խոյ: Այսօր ցանկություն կունենաք զբաղվելու այնպիսի գործերով, որոնք երևակայելու անսահման հնարավորություններ կտան: Ստեղծագործական ներուժը բարձր է և կարիք ունի դրսևորման: Այսօր կհաջողվի կյանքի կոչել բոլոր այն մտահաղացումները, որոնք, ժամանակի սղության պատճառով,  նախկինում հետաձգել եք:

Այսօր ավելի եսասեր կգտնվեք, քան սովորաբար: Ձեր նման պահվածքը մտերիմներին ամենևին էլ չի նյարդայնացնի, անգամ  կզվարճացնի:  Կհանդուրժեն  ձեր բոլոր  քմահաճույքները և կփորձեն ամեն կերպ սիրաշահել:

Ցուլ: Այսօր  ծայրահեղ զգուշավոր եղեք: Որոշ բացթողումներ կարող են շղթայական անախորժությունների պատճառ դառնալ: Խորհուրդ հարցրեք, անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք, այսօր անգամ ամենափոքր աջակցությունն ավելորդ չի լինի:

Տարաձայնություններին փորձեք հանգիստ վերաբերվել: Հիշեք, որ միշտ էլ կարելի է համաձայնության գալ: Զինվեք համբերությամբ: Հնարավորինս խուսափեք խոհարարական փորձարկումներից: Սննդային ալերգիայի վտանգ կա: Ֆինանսական հարցերում պատկերը, միանշանակ, կգոհացնի:

Երկվորյակներ: Օրը նվիրեք հանգստին: Եթե, այնուամենայնիվ, որոշել եք աշխատել, ապա դա արեք ոչ միայնակ: Աջակիցների շնորհիվ, շատ ավելի լավ արդյունքի կհասնեք: Խուսափեք չծրագրված, խոշոր գնումներից: Փորձեք որոշ խնայողություններ անել:

Նոր ծանոթությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Մարդկանց ճանաչելու հարցում այսօր կսխալվեք: Ձեր համակրանքը կվայելեն նրանք ովքեր դրան ամենևին էլ արժանի չեն: Սիրահարված երկվորյակներին հանգիստ օր է սպասվում, ոմանց համար այն կարող է ձանձրալի թվալ:

Խեցգետին: Զբաղվեք նախապես ծրագրած գործերով: Որքան էլ գայթակղիչ լինեն նոր առաջարկները, մի շտապեք ընդունել դրանք: Կհայտնվեն մարդիկ, որ կփորձեն  ուղղել նախկինում թույլ տված սխալները, սակայն ձեր շփումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Ընտանիքում վեճեր կծագեն: Այսօր ոչ բոլոր խեցգետիններին կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ: Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու գործում կօգնի ստեղծագործական աշխատանքը:

Առյուծ: Ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն: Բոլոր ծրագրերի ու նպատակների իրագործմանը հասնելու ճանապարհը վերջապես կհստակեցվի: Ձեր ետևից կգան նույնիսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ: Իսկ համախոհներին միայն հիացմունք կպատճառեք:

Սիրելիների վերաբերմունքը միշտ չէ, որ ձեր սրտով է , ու թեև նրանք լավ են տրամադրված, միևնույն է,  հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Ինքնազգացողությունը լավ է, կենսական ներուժը՝ բարձր:

Կույս: Բարեհաջող օր է: Հնարավոր է զգալի դրամական շահույթ: Արժեքավոր նվերներ կստանաք: Հին ծանոթներից ուրախալի լուրեր կլսեք, իսկ ձեզ համար շատ թանկ մարդու հետ պատահական հանդիպումը բարձր  տրամադրություն կպարգևի: Թյուրիմացության պատճառով ընդհատված հարաբերությունները կվերականգնվեն:

Հրաշալի օր է կոսմետիկ, առողջարարական պրոցեդուրաների, ինչպես նաև իմիջի փոփոխման համար: Փորձեք նորովի տեսնել ինքներդ ձեզ ու շրջապատող մարդկանց: Ըստ արժանվույն գնահատեք նրանց, ովքեր ժամանակին օգնել են ձեզ:

Կշեռք: Օրը հաջող է, ոչ պաշտոնական միջավայրում գործնական հարցեր քննարկելու, ինչպես նաև  համախոհների հետ հանդիպման համար: Շատ կշեռքներ ձեռնամուխ կլինեն նոր բիզնես ծրագրերի իրականացմանը, ինչը պակաս եկամտաբեր չի լինի: Բարեհաջող օր է խոշոր գնումների համար:

Անձնական կյանքում դրական փոփոխությունների շրջան է: Դեպքերի նման զարգացումը միանշանակ կգոհացնի ձեզ: Փորձեք ավելի նախաձեռնող լինել: Կյանքի ներուժը բարձր է: Զբաղվեք սպորտով: Օրը նվիրեք ակտիվ հանգստին:

Կարիճ: Շտապելու կարիք  չկա: Դեպքերը դանդաղ են զարգանում և ճիշտ կլինի հարմարվել  ռիթմին: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ընկերների հետ, եթե անգամ ձեր տեսակետները չհամընկնեն,  դա վիճաբանության չի վերածվի: Ինչ վերաբերում է նոր ծանոթներին, ապա վերջիններիս հետ կարող եք լուրջ խնդիրներ ունենալ:

Սիրահարված կարիճներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել սիրելիի հանդեպ: Այսօր ձեր ուշադրությունից է կախված հարաբերությունների հետագա ընթացքը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան հավաքույթների և հարազատների հետ շփման համար:

Աղեղնավոր: Նպատակների իրագործման համար նոր հնարավորություններ կընձեռնվեն: Կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այս ամենը ձեզնից շատ էներգիա կխլի և զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին հոգնածություն կզգաք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի:

Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն լինի: Սպասեք հաճելի անակնկալների: Հրաշալի օր է ժամադրությունների համար: Նոր  ծանոթների վրա հրաշալի տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք: Ընտանիք կազմած աղեղնավորներին նվերներ են սպասվում:

Այծեղջյուր: Աշխատունակությունը ցածր է: Թեև Կարևոր հարցերով զբաղվելու համար օրն այնքան էլ բարենպաս չէ, միևնույն է, դուք այն հրաշալի կանցկացնեք: Կգտնեք հետաքրքիր նախասիրություններ: Օգտակար են շրջագայությունները, ամենափոքր փոփոխությունն անգամ կարող է երջանկացնել ձեզ: Նոր գաղափարներ կծնվեն:

Ովքեր սիրահարված են  նոր զգացողություններ կունենան, իսկ միայնակ Այծեղջյուրներն այսօր հնարավորություն ունեն հանդիպելու իրենց երկրորդ կեսին: Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով: Ձեր կենսախնդությամբ կվարակեք բոլորին: Կարող եք խոշոր գնումներ կատարել:

Ջրհոս: Որքան  շատ հետաքրքիր զբաղմունքներ գտնեք այնքան ավելի  լավ: Այսօր ձեզ կտրականապես հակացուցված է ձանձրույթը: Առաջիկայում սպասվող ճանապարհորդության համար կարելի է անհրաժեշտ գնումներ կատարել: Շատերի մոտ համարձակ մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրականացումը ուրախություն կբերի:

Մտերիմները միշտ չէ , որ համաձայնում են ձեզ հետ: Պատրասվեք,  այսօր կքննադատեն ձեզ, կհիշեցնեն անցյալում թույլ տված սխալների մասին: Թեև զսպվածության շնորհիվ կխուսափեք վեճերից,  ներքուստ ցավ կապրեք  ստեղծված իրավիճակի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում:

Ձկներ: Օրը խաղաղ կանցնի: Գլխապտույտ առաջացնող իրադարձություններ  չեն լինի, ինչը ճիշտ ձեր սրտով է: Ընկերների հետ հանդիպումը կբարձացնի տրամադրությունը: Կարող եք խոսել այն ամենից, ինչն անհանգստացնում է, անկասկած աջակցություն կստանաք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:

Ընտանիքում տիրում է ներդաշնակ մթնոլորտ: Հարազատները պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում: Խուսափեք հեռավոր ուղևորություններից: Կլիմայի, ժամային գոտու փոփոխությունները կարող են վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա:



Ուլան-Ուդեում սկսվել է մարդկանց տարհանումը քաղաքը պատած հրդեհների պատճառով (Տեսանյութ)Ռուսական բանակը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու. ուկրաինացի վերլուծաբաններԻսկ մեզ դարձյակ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա ՀակոբյանՏավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենարԲեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանըԻմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր ՎարդանյանԹուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան ԳեղամյանԲոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. ՀարությունյանՏարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. ՄանվելյանՉասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո)Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. ԻսրայելյանԻնչ է ծրագրել Արեւմուտքը ՀայաստանումՈւնենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ ՇարմազանովԻնչ է ասել Փաշինյանը կիրանցիներինՀայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն ՄելիքյանԻնչ է մեզ խոստանում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքըՆոր խաղեր Հայաստանի գլխինՄխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառըՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода