Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հարձակման մեկնարկի մասին
ՄիջազգայինԻրանը պաշտոնապես հայտարարել է Իսրայելի վրա հարձակման մասին։
Առայժմ խոսքը Իսրայելի թիրախների ուղղությամբ արձակված տասնյակ կամիկաձե անօդաչուների մասին է։
Իրանի բանակը նախազգուշացնում է, որ նաև պատասխան հարված կհասցնի բոլոր նրանց, ովքեր բացում են իր օդային տարածքը կամ տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար:
Handala հաքերային խումբը հայտնել է իսրայելական Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգի կիբերհարձակման և կոտրելու մասին։
Իսրայելի բանակը հաստատում է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելի բանակն ասում է, որ վերահսկում է բոլոր թիրախները։ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը բարձր պատրաստվածության են.
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները Իրաքի վրայով փորձում են որսալ իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչում են Իսրայելի ուղղությամբ։