Ըստ էության, այս գործողությունը ուսումնամարզական վարժանք էր Իրանի համար. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական աղբյուրը գրում է.
«Անցած գիշերվա գործողության հետ կապված` Իրանը իսկապես հետախուզական մարտ էր մղում։
Դա ցույց տվեց, որ օգտագործելով սեփական զինանոցի միայն փոքր քանակությունը, կարող է շրջանցել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը։
Իրանը հաջողությամբ հասավ իր նպատակին, թեև մի քանի երկրներ աջակցեցին Իսրայելին այս գործողության մեջ։ Ըստ էության, այս գործողությունը ուսումնամարզական վարժանք էր Իրանի համար։
Իրանը Իսրայելն օգտագործեց որպես ուսումնամարզական հարթակ այս զորավարժությունների համար՝ փորձարկելով բոլորի իրական մարտական հնարավորությունները՝ հաքերներից մինչև իրանական անօդաչու թռչող սարքերի օպերատորներ և հրթիռային ուժեր»: