2022թ.֊ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, րսկ Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծը Ռուսական աղբյուր. Մոսկվայի և Սպիտակ տան միջև բանակցային գործընթացը մտնում է վճռորոշ փուլ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն «Հրապարակ». Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք «Փաստ». Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում «Ժողովուրդ». Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել. Ո՞ւմ է հրավիրել «Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում «Ժողովուրդ». ՀՖՖ-ն, միլիոնները եւ դատախազության լռությունը Թրամփ. «հիանալի» կլինի, եթե Վատիկանը դառնա ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ

Հայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերում

Մշակութային

1923 թվականի ապրիլի 16-ին Հայաստանի ժողկոմխորհրդի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Պետական կինոն։ 1924-ից այն գործել է որպես կինոլաբորատորիա, ապա վերանվանվել «Հայկինո»։ Առաջին վավերագրական ֆիլմը նկարահանվեց 1924թ.-ին` «Սովետական Հայաստան» վերնագրով, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը։ 1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: Իսկ թե ինչպես են այսօր թվայնացվում եւ արխիվում պահպանվում հայկական կինոները, փորձեցինք պարզել Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:

- Պարոն Ավագյան, ե՞րբ է ստեղծվել Կինոֆոտոֆոնո արխիվը:

- Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի արխիվը ստեղծվել է դեռեւս 1943 թվականին` Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին: Իսկ արդեն հետխորհրդային շրջանում միացվել եւ դարձել է Հայաստանի ազգային արխիվի առանձին` կինո ֆոտո ֆոնո փաստաթղթերի մասնաճյուղ:

- Ձեր արխիվում ներկա պահին պահպանվող ֆիլմերի մասին կմանրամասնե՞ք:

- Մեր մասնաճյուղում պահպանվում է ավելի քան ընդհանուր առմամբ երեք հարյուր հիսուն հազար պահպանման միավոր` կինո, ֆոտո եւ ֆոնո, այսինքն` աուդիո փաստաթղթեր: Ինչ վերաբերում է բուն կինոփաստաթղթերին, մեզ մոտ պահպանվում են Խորհրդային Հայաստանում գործած «Հայֆիլմ» եւ »Երեւանֆիլմ» կինոստուդիաների թողարկած, նկարահանած կինոնկարների գերակշիռ մասը, որոնց մեջ մտնում են խաղարկային, այսինքն` գեղարվեստական ֆիլմերը, վավերագրական ֆիլմերը, կինոհանդեսները: Մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Պիոներ», «Բումերանգ» հեռուստահաղորդումները եւ անիմացիոն ֆիլմերը, այսինքն` մուլտֆիլմերը: Պահպանվում են նաեւ մեր գրեթե բոլոր անվանի կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերը: Մասնավորապես` Բեկնազարյանի, Մալյանի, Դովլաթյանի, Հովհաննիսյանի ինպես նաեւ վավերագրողներ Բալասանյանի, Առաքելյանի, Փելեշյանի ֆիլմերը: Չափազանցված չեմ լինի, եթե ասեմ, որ մասնավորապես կինո ֆոտո ֆոնո փաստաթղթերը եւ հատկապես կինոփաստաթղթերը, կինոնկարները մեր ժողովրդի պատմության ուսումնասիրության առումով ունեն կարեւորագույն պատմամշակութային եւ ինչու չէ նաեւ ազգային, հասարակական նշանակություն:

-Թվայնացման գործընթացը ո՞ր թվականից է սկսվել:

 - 2010 թվականից պահպանվող կինոփաստաթղթերը սկսել են մեզ մոտ թվայնացվել: Այս պահի դրությամբ` մինչեւ 1970 թվականը ներառյալ, թվայնացվել են բոլոր գեղարվեստական, վավերագրական կինոնկարները եւ բոլոր տեսակի կինոհանդեսները: Եվ հատկանշական է, որ մեզ մոտ թվայնացումը զուտ թվայնացման նպատակ չի հետապնդում, որ թվայնացնենք եւ այդպես միայն պահպանենք: Ինչպես մեր մասնաճյուղի, այնպես էլ Հայաստանի ազգային արխիվի կարեւորագույն գործառույթներից է հիմա հանրահռչակումը, հանրայնացումը: Եվ այդ տեսանկյունից արդեն Հայաստանի ազգային արխիվը եւ մեր մասնաճյուղը եզակիներից է, որ Յութուբում ունի սեփական յութուբյան ալիք. որը մոտ երկու տարի է, որ գործում է: Եվ այդ յութուբյան ալիքում տեղադրված են եւ տեղադրվում են հայկական կինոարտադրանքը: Մասնավորապես, արդեն ազատ դիտման համար տեղադրված են բոլոր համր կինոները` սկսած «Նամուսից»: Եվ այդ հանգամանքը վերաբերում է նաեւ վավերագրական ֆիլմերին եւ կինոխրոնիկային: Եվ այդ պրոցեսը շարունակելի է: Այսինքն` մեր նպատակն է, որ ժամանակի ընթացքում մեր հասարակության, մեր հայրենակիցների, ինչու չէ նաեւ օտարների համար տեղադրվի Յութուբում, եւ անվճար հասանելի լինեն հայկական կինեմատոգրաֆիայի թողարկած անխտիր բոլոր ֆիլմերը: Առանց նույնիսկ գեղարվեստական ճաշակի կամ քաղաքական նպատակների, որ ժամանակին, հասկանալի է, հետապնդել են անխտիր բոլոր ֆիլմերը: Արդեն դրանց դիտել-չդիտելը, հավանել-չհավանելը հեռուստադիտողի իրավունքն է:

-Այսօրվա պայմաններում թվայնացված աշխատանքները դժվար չէ՞ իրականացնելը:

- Ֆիլմերի թվայնացման աշխատանքները միշտ էլ դժվար են: Եվ դժվարության հետ նաեւ շատ բարդ եւ պատասխանատու են, որովհետեւ թվայնացումն իրենից միայն չի նախատեսում տվյալ ֆիլմի կինոժապավենը վերցնել եւ թվայնացնել: Որպեսզի կինոժապավենը թվայնացվի, հետագա սերունդների համար պահպանվի եւ, մասնավորապես, ինչպես ասացի, հանրայնացման նպատակով ազատ դիտման համար Յութուբում տեղադրվի, նախ հարկավոր է այդ կինոժապավենները պահպանել: Պահպանելուց հետո թվայնացման համար համապատասխան տեխնիկական մշակում է կատարվում: Այսինքն` տվյալ ժապավենը նախապատրաստվում է թվայնացվելուն: Այնպես չէ, որ զուտ մեխանիկորեն, տեխնիկապես ժապավենը վերցնում ենք եւ թվայնացնում: Պետք է այդ ամենը պատրաստվի: Այսինքն` թվայնացումն ինքնին իրենից ներկայացնում է բավականին բարդ պրոցես:

– «Նամուսը» թվայնացնելու համար որքա՞ն ժամանակ պահանջվեց:

-«Նամուսի» բուն թվայնացումը մոտ երկու ժամ է տեւել: Սակայն, որպեսզի այդ նույն «Նամուսը» կարողանանք թվայնացնենք, պետք է մոտ երկու օր դրա մաքրման, պատրաստման զուտ արխիվային գործառույթներն իրականացնենք: Եվ արդեն վերջում արվի: Հիմա մեր յութուբյան ալիքում ինչպես «Նամուս»-ն է տեղադրված, այնպես նաեւ բոլոր մեր համր կինոներն տեղադրված են: Այսօր մեր հայրենակիցները կարող են այդ ֆիլմերն ազատ նայել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






2022թ.֊ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, րսկ Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծըՌուսական աղբյուր. Մոսկվայի և Սպիտակ տան միջև բանակցային գործընթացը մտնում է վճռորոշ փուլԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք«Փաստ». Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում«Ժողովուրդ». Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել. Ո՞ւմ է հրավիրել«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում«Ժողովուրդ». ՀՖՖ-ն, միլիոնները եւ դատախազության լռությունըԹրամփ. «հիանալի» կլինի, եթե Վատիկանը դառնա ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ«Թրամփը դավաճանեց Ուկրաինային և Եվրոպային.Sky NewsՊուտինին Մելանի Թրամփն ավելի է դուր գալից, քան Դոնալդը (Տեսանյութ)Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը մեր օրերի Վնասվածքաբանության գուրու Արմեն ԳերասիմովիչՄերձավանի հերոսացած ուսուցչուհու հետքերով«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացինԵրկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունըԱրթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ)Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրըՏիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականՊուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ)Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. ԹրամփԵթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top