ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանա
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին համապատասխան 2024 թվականի ընթացքում ուսուցիչներին լրավճարների տրամադրման անհրաժեշտությամբ:
Ըստ այդմ, անհրաժեշտ է նախատեսված ֆինանսական միջոցները բաշխել՝ ըստ ՀՀ մարզերի:
Այս որոշման ընդունմամբ կստեղծվի հնարավորություն 2023 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՀ կառավարության «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» N 1756-Լ որոշմամբ հաստատված ծրագրին համապատասխան ուսուցիչներին տրամադրել լրավճարներ:
Այս որոշման ընդունման արդյունքում՝ 2023 թվականին ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների վարձատրությունը մի փոքր կբարձրանա: