Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
ՀասարակությունԱպրիլի 20-ին՝ ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից կստանա արժեքավոր նվիրատվություններ։ Հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին կհանձնեն Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։