Զանգվածային հրթիռային հարված Ուկրաինային
ՄիջազգայինՌուսական եւ ուկրաինական ղբյուրները հայտնում են Ուկրաինային հասցված հերթական զանգվածային հարվածի մասին: Գործարկվել են նախ անօդաչուները, ապա ստրատեգիական ռմբակոծիչներից եւ նավերից արձակված հրթիռները:
Նման է, որ այս անգամ հիմնական թիրախներից են Դնեպրոպետրովսկը, նաեւ մի շարք հատվածներ են արձանագրվել Օդեսայում:
Դնեպրոպետրովսկում և մերձակա շրջակայքում, դատելով տեսանյութերից, հարվածն ուղղցված է էներգետիկ համակարգին: Օդեսայի շրջանում հիմնականում հարվածներ են հասցրել նաև Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին (պահեստներ, ենթակայաններ)։
Ուկրաինայի հանրային էջերը հավելյալ հայտնում են Կրիվոյ Ռոգում խոշոր պայթյունների մասին (ըստ իշխանությունների՝ վնասվել է ենթակառուցվածքը, հնարավոր է՝ Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը):