Ազերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրները
Հասարակություն24-ամյա մոսկվացի բայքերի սպանող Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրները՝ Շոխրատ և Իսա Աբբասովները։ Նրանք օգնել են Շահինին փախչել։ Բոլորին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։ Երեկ Քննչական կոմիտեն մոսկվացու սպանության մասին հոդվածը վերաորակել է ավելի ծանր հոդվածի՝ «Խուլիգանական դրդապատճառներով մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն»։
Նրանց բերման են ենթարկել Ռոստովի մարզի Կազանսկայա գյուղում։

