Աստծո պատիժը չի ուշանա, բայց ազգն էլ ձեզ չի մոռանա...Տեր Զարեհ Վթար Ծարավ աղբյուր փողոցի վրա Համերգ-դասախոսություն՝ նվիրված հայ երաժշտական մշակույթին եւ Կոմիտաս վարդապետին Մարդիկ կան, որոնք հասկանում են, որ սա հնարավորություն է իրենց համար. Գառնիկ Դանիելյան Քանի հեկտար է Նիկոլը հանձնում Տավուշից Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարություն է տարածել Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք. Բագրատ Սրբազան ՇՏԱՊ. Ձերբակալվածներ կան․ Աբրահամյանը՝ «Արմավիր» ԲԿ-ի խուզարկության լուրերի մասին Հեյդարի որդի Իլհամ, Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչ որ հասնում է ասելու Վրաստանում քաղաքացիական պատերազմը միանգամայն ռեալ է

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. Armenpress

Հասարակություն

Armenpress.am-ը գրում է.

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին:

Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ի՞նչ է սա նշանակում:   

Պատասխան – Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման:

Հարց -  Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը:

Պատասխան – Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Կարեւոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ: Կարեւոր է նաեւ արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաեւ Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջեւ եւ կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց:

Հարց – Այսօրվա հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ եթե հետագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրում կարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրից տարբերվող այլ հիմնարար սկզբունք, սահմանազատման Կանոնակարգը կհամապատասխանեցվի այդ սկզբունքին: Արդյո՞ք սա Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարման հիմք չի ստեղծում:

Պատասխան – Ոչ: Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով եւ ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետեւ կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, եւ այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում:  

Հարց -  Սահմանազատման հանձնաժողովների համատեղ  մամլո հաղորդագրության մեջ հիշատակվում է նաեւ անկլավ/էքսկլավների հարցը, ի՞նչ է դա նշանակում:

Պատասխան – Հանձնաժողովները պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) եւ այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաեւ անկլավ/էքսկլավների հարցին: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետեւ Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է: Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, եւ նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը:

Հարց – Փաստորեն սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու:

Պատասխան – Դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների:

Հարց – Իսկ գործընթացի արդյունքում հայաստանյան որեւէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից:

Պատասխան – Ոչ: Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաեւ Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաեւ այլընտրանքային ճանապարհ, եւ գործնականում էական խնդիրներ չկան:

Հարց – Իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի՞ ունենում:

Պատասխան – Ոչ: Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում:

Հարց -  Սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին: Ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը:

Պատասխան – Նախ արձանագրենք, որ Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին եւ նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին, բայց նրանց եւ մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, եւ չմոռանանք նաեւ, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման եւ դետալացման կարժանանան:

Հարց - Նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը:

Պատասխան – Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և  հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով  և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները:

 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, 
գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի 
աշխատակազմ



Աստծո պատիժը չի ուշանա, բայց ազգն էլ ձեզ չի մոռանա...Տեր ԶարեհՎթար Ծարավ աղբյուր փողոցի վրա Համերգ-դասախոսություն՝ նվիրված հայ երաժշտական մշակույթին եւ Կոմիտաս վարդապետինՄարդիկ կան, որոնք հասկանում են, որ սա հնարավորություն է իրենց համար. Գառնիկ ԴանիելյանՌանոսը կտեղափոխվի գերմանական մեկ այլ ակումբ.ԱղբյուրԳուրգեն Մադոյանը պարտվեց և զրկվեց օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից Քանի հեկտար է Նիկոլը հանձնում ՏավուշիցԿոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարություն է տարածելՎահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք. Բագրատ ՍրբազանՇՏԱՊ. Ձերբակալվածներ կան․ Աբրահամյանը՝ «Արմավիր» ԲԿ-ի խուզարկության լուրերի մասինՀեյդարի որդի Իլհամ, Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչ որ հասնում է ասելուՎրաստանում քաղաքացիական պատերազմը միանգամայն ռեալ էՆիկոլը նորից Հայաստանը դարձրեց ՌԴ-ԱՄՆ կատաղի բախման թատերաբեմՔննարկման ենթակա չէ. ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանություն ճանաչելու» Ալիևի պահանջինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇՏԱՊ. Լեո Նիկոլյանին քնեցրել են եւ փորձել փոխադրել ՖրանսիաԻնչու սպասվող հեղեղի մասին մարդկանց կանխավ չեն զգուշացրելԲԱՄԲԱՍԱՆՔԳործի դրվեց Հայաստանը վերջնականապես «Բաբելոնյան աշտարակ» դարձնելու օպերացիանՏավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել էԻնչո՞ւ եք մտնում այս բեռի տակ, կարողանալո՞ւ եք տանել. ԶարմանքՍիդնեյի արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի անոթային վիրաբույժը վիրահատություններ կիրականացնի «Աստղիկ» բկ-ումԱրկադի Դումիկյանը խոսել է Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» երեկույթին ներկա գտնվելու մասինՎրաստանի խորհրդարանում ջուր են լցրել ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի վրա (տեսանյութ)15 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար. Մանուկյան (տեսանյութ)Շնորհակալություն ՆԳՆ-ին՝ սրբազան ծառայության համար, կարող եք խաչակնքվել. Անդրանիկ Քոչարյանը՝ Արփինե ՍարգսյանինԴո՞ւք եք համակարգում ոստիկանների վայրագությունները. լրագրողը՝ ՆԳ փոխնախարարին (տեսանյութ)Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր եւ հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ սրբազանՍուրեն Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՓաշինյանի ակնարկը սպառնալիք է պարունակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների գործունեության նկատմամբ. ԵսայանՇնորհակալություն ՆԳՆ-ին՝ սրբազան ծառայության համար, կարող եք խաչակնքվել. Անդրանիկ ՔոչարյանՄահացել է հայտնի եզդի հոգեւորական Շեխ Միրզա Սինո Խաթարին Կենդանակերպի 3 նշաններ, որոնց հունիսը երջանկությամբ կպարուրիԱյս անամոթ, ստոր իշխանավորներին մնում է հարցնել` դուք Աստծուց չե՞ք վախենում. ՀՀ վաստակավոր արտիստԿոչ ենք անում սթափվել եւ հրաժարվել նման խայտառակ գործելաոճից հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին. Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի հայրապետական պատվիրակությունԻնչ լինում է ոստիկանության, ԱԱԾ-ի ներսում, մենք տեղյակ ենք, ոստիկանապետի մասին էլ ամեն ինչ գիտենք․ Սրբազան (տեսանյութ)Որեւէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար. փաստաբանն արձագանքում է ՓաշինյանինՎահե Ղազարյանը վախեցել է գա՞», «մատդ ծալի», «մատդ...ի՛, եկել ես խանգարես հանձնաժողովի աշխատանքները. ԱԺ-ում իրավիճակը լարվեցԱկանատես եղանք Վեհափառ Հայրապետի նկատմամբ խուլիգանական պահվածքի. Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասի հայտարարությունը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան սրբազանը դատապարտել է ՀՀ ոստիկանության ամոթալի վարմունքը՝ Ամենայն Հայոց հայրապետի հանդեպԱկանատեսն ենք իշխանությունների անհարիր հրահանգի, որով ոստիկաններին դարձնում են անձնական խամաճիկ. Մկրտիչ սրբազան Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի եւ հոգեւոր դասի նկատմամբ. Կոտայքի թեմՄթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասինԳուցե սա իմ վերջին ելույթն է. Լեո Նիկոլյանն արդեն 37-րդ օրն է հացադուլի մեջ«Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Մեղք է, չէ՞. Բագրատ Սրբազանի արձագանքը` Փաշինյանին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե ժողովրդի հետ առերեսվելուց չի վախենումԴուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. վերստին ասում եմ՝ Ալիև՛, գլուխդ պատին ես տվել. Սրբազան (տեսանյութ)ՀՀ նախկին վարչապետ, ԵԶԲ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի ասուլիսը (տեսանյութ)Մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված աշխարհում պատերազմի եւ բռնության բացառմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода