Եվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը
ՍպորտՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչ, ծնունդով Աբովյանից ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ։ 60 կգ քաշային կարգում, Սահակյանը 1/8 եզրափակչում մենամարտեց Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ ու հաղթեց 4-1 հաշվով։ Սահակյանը պայքարը կշարունակի արդեն քառորդ եզրափակչում, որը կկայանա ապրիլի 24-ին։ Ափսոս, մեր մյուս ներկայացուցիչ, ծնունդով Վանաձորցի ՎԱԽԹԱՆԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 1/8 եզրափակչում պարտվեց ազգությամբ հունգարացի Սոմա Մեսթերի հետ 0։5 հաշվով։ Հավելենք, որ վաղը, ապրիլի 20-ին, ռինգ դուրս կգան Գուրգեն Մադոյանը 71 կգ, Ռաֆայել Հովհաննիսյանը 80 կգ, Նարեկ Մանասյանը 92 և Դավիթ Չալոյանը +92 կգ ։
Սպասենք մեր կաշվե ձեռնոցի մարտիկների հաղթական մրցելույթներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ