Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ
ՄիջազգայինՎաշինգտոնը ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», - հավելել է նա։ Եվ սա նիկոլյան այս հերթական դավաճանությունը ողջունեղ ամենեւին էլ միակ արեւմտ յան հայտարարությունը չէ:
Որեւէ մեկի համար սրանից հետո կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա նախ Արցախը, ապա նաեւ Հայաստանի հողերը հանձնելու այս ծրագրի տակ: Կասկած կա՞, թե մեղադրանքները ռուսներին ուղղորդելով, իրականում ում հրամանով է գործում Նիկոլն ու մյուս նիկոլիկները: