ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, գեղեցիկ հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գավաթակիր, ծնունդով Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ ։ 92 կգ քաշային կարգում, նա մեկնարկում մենամարտեց Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի ու առավելության հասավ 4։0 հաշվով։
Այսօր ռինգ դուրս կգան նաև 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և +92 կգ Դավիթ Չալոյանը ։Որակավորման փուլում, Մադոյանը կմրցի Հունգարիայի ներկայացուցչի հետ, իսկ Աշխարհի փոխչեմպիոն Չալոյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել Ավստրիայի ներկայացուցիչ Ահմեդ Հագագի արգելքը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ