Iravunk.com | Փրկիչները շատ են` առաջարկությունները քիչ
Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

Փրկիչները շատ են` առաջարկությունները քիչ

Ներքաղաքական

Օրերս Տավուշի դեպքերի հետ կապված  բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, խմբեր, խմբավորումներ եւ պարզապես քաղաքացիներ անհանգստացած  եւ վրդովված  գործողություններ են կատարում, ելույթներ ունենում, խոսք ասում: Սակայն ծրագիր կամ առաջարկ  ինչպես դուրս գալ այս ստեղծված իրավիճակից այդպես էլ չի հնչում: Եվ, եթե շարքային քաղաքացիների պարագայում  դա հասկանալի է, ապա քաղաքականությամբ  պրոֆեսիոնալ կարգով զբաղվող պատգամավորներից, կուսակցությունների ղեկավարներից պահանջվում  են ոչ թե  հուզիչ խոսքեր կամ ճարահատյալ գործողություններ, այլ երկիրը կործանումից փրկելու կոնկրետ ծրագրեր, որոնք պարունակում են քաղաքականապես հիմնավորված ու հաշվարկված քայլերի հաջորդականություն: Հակառակ դեպքում այդ ամենը մնում է որպես օդի տատանում ու անիմաստ տեղաշարժումներ:

Կարելի է հիշել տխրահռչակ «Հայաքվեին», որը ծախսեց հսկայական ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, որպեսզի ստորագրահավաք անի իբր Արցախի փրկության համար: Բոլոր սթափ մտածող մարդիիկ հասկանում էին, որ ստորագրահավաքով հող չեն պահում, սակայն  հայաքվեն խաղաց հույզերի վրա եւ տեսանք, թե ինչպես փրկեց Արցախը: Իրականում բաց թողեց գոլորշին եւ քաղաքական առումով վնասեց Արցախի հարցը: Այսօր նույն հայաքվեն ինչ-որ անհասկանալի շարժումներ է անում Տավուշում: Արդյունքը լինելու է նույնը:

Բացի «Հայաքվեից» այլ քաղաքական  դեմքեր ու իրենց կուսակցություն անվանողները, չգիտես ինչու,  ակտիվորեն փակում են ճանապարհները Տավուշում: Որպես բողոք դա հասկանալի է, սակայն  Նիկոլը թքած ունի  նման բողոքների վրա: Իսկ Ալիեւը թքած ունի ե՛ւ Նիկոլի, ե՛ւ առավել եւս նման բողոքների վրա: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ իր տարածքները կորցնող ու զիջող Հայաստանին այսպիսի բողոքներով չես օգնի: Եվ եթե փողոց փակողները Տավուշի հեռու գյուղերում լինելով իրենց ասելով քաղաքական գործիչներ դա չեն հասկանում, ուրեմն  վայ մեզ, որ մեր քաղաքական ընդդիմությունը սա է:

Մի այլ տեսակի  գործընթացներ իրականացվում են խորհրդարանական գլխավոր ընդդիմություն կոչեցյալի կողմից: Այս ճակատագրական պահին  ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները  զբաղված են  ՀՀ մարզերում պատգամավորների ընտրողների հետ հանդիպումների կազմակերպմամբ: Օրերս նրանք Սիսիանում էին: Բողոքեցին իշխանություններից, ասացին, որ շատ կարեւոր են նման հանդիպումները, որ գյուղ կանգնի գերան կկոտրի եւ ընդհանրապես այդ քննարկումները շատ օգտակար են: Այսպես, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը շատ կարեւորեց կադրային ճիշտ քաղաքականությունը եւ նշեց, որ պետք է արժանի մարդկանց նշանակել համապատասխան կարեւոր պաշտոնների: Լեւոն Քոչարյանը արդարանում էր, թե ինչով են նրանք զբաղված խորհրդարանում, նշում էր, որ  Աժ հարթակը  օգտագործում են  այն «նպատակով, որ մարդիկ իմանան» եւ խոստովանեց, որ «դա անում ենք միգուցե ոչ այնքան արդյունավետ միգուցե չգիտեմ շատ ավելի կամ սուր պետք է լինեն հարցերը, կամ ուրիշ ձեւ լինեն հարցերը»: Դե, եթե Լեւոն Քոչարյանը չգիտի ինչ եւ ինչպես անել ԱԺ-ում, գուցե ճիշտ կլիներ վերջապես հրաժարվել այդ մանդատներից: Եվ վերջապես ժողովրդին առաջարկեն կոնկրետ ծրագիր: Դահլիճից  Լեւոնին արձագանքեցին, որ հավաքվածները իրազեկ են այն ամեն ինչից, ինչ որ խոսում են հռետորները: «Դուք ամենա խելոքները չեք»: Եվ առաջարկները լսվում էին ոչ թե բեմում նստած պատգամավորներից, այլ դահլիճից հանդիպմանը եկած քաղաքացիներից: 

Աղվան Վարդանյանը  ներկայացնում էր իր  փիլիսոփայական  տեսակետը «զինվորի եւ բանաստեղծի» կարեւորության մասին ժողովրդի կյանքում: « Մեր նպատակն է փոխել էս չարիք իշխանությունը, ձեւավորել իսկապես  ուժեղ, պրոֆեսիոնալ, ազգի պետության նվիրված իշխանություն...»: Թե ի՞նչ է անելու այդ իշխանությունը, ի՞նչ ճանապարհով է տանելու Հայաստանը, ինչպե՞ս է ապահովելու անվտանգությունը կամ տնտեսության զարգացումը Աղվան Վարդանյանը չասաց: Հավանաբար նա ենթադրում է, որ իր նշած  ազգին ու պետությանը նվիրված իշխանությունը երեւի հենց  «Հայաստան» դաշինքն է, որի  մեծ մասը  աջակցել է Նիկոլի հեղաշրջմանը, համագործակցել Նիկոլի հետ, դառնալով Նիկոլի կառավարության մաս: Ի պատիվ Աղվան Վարդանյանի պետք է ասել, որ նա միակն էր ՀՀ ԱԺ Դաշնակցական խմբակցությունից, ով դեմ դուրս եկավ Նիկոլին, որի համար հեռացվեց իր իսկ կուսակցությունից: Հիմա, եթե նորից պետք է դաշնակները գան իշխանության ու իրենք իրենց անվանեն ուժեղ, պրոֆեսիոնալ ու հայրենասեր իշխանություն, ապա դժվար թե  այդպիսի  պայծառ ապագան մեծ ոգեւորություն առաջացնի հայ ժողովրդի մեջ: Առավել եւս, որ «Հայաստան» դաշինքի ղեկավարը` Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ պահպանում էլռության ուխտը, իր համար հանգիստ նստած է Եվրոպայում եւ ոչ մի բանի մեջ չի խառնվում: Եթե այսպիսին է լինելու ուժեղ, պրոֆեսիոնալ եւ հայրենասեր ապագա իշխանությունը, ապա այստեղ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները: Առավել եւս, որ այդ պրոֆեսիոնալները այդպես էլ չեն բացահայտում, թե ինչ ծրագրով են գալիս իշխանության:

Ոչ մի  առաձնապես բանով չտարբերվեց նաեւ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթը: Նա խոսում էր, որ կարելի էր  «արագ տեմպերով վերականգնել բանակը»: Այնուհետեւ նա խոսեց սխրագործությունների եւ քաջագործությունների մասին, որը պետք է ցուցադրի մեր բանակը «բազմաթիվ անգամ գերակշռող թշնամու դեմ մարտնչելիս»: 

Մի խոսքով հանդիպման իմաստը հետեւյալն էր` Նիկոլը  վատն է (ինչի հետ կարելի է համաձյանվել, թեեւ շատ մեղմ է ասված) դաշնակները եւ քոչարյանականները ուժեղ, պրոֆեսիոնալ հայրենասերներ են (ինչի վերաբերյալ կարելի է երկար բանավիճել) եւ վերջապես, հավատացեք մեզ եւ ամեն ինչ լավ կլինի (այդ դասը մենք վաղուց անցել ենք):  Ահա այսպիսի  անմխիթար վիճակում է հայկական ընդդիմադիր քաղաքական շերտը:

Սիսիան-Երեւան



Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода