Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ ՔՊ-ի փակ նիստում Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հիմնազուրկ է. Մամիջանյան Օրենքով նախատեսված կարգով կենթարկվեք պատասխանատվության․ ՊՆ–ն զգուշացնում է (տեսանյութ) Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները պահպանվում են Զրկեցին մանդատից Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը Անվանվել են սննդի բաղադրիչները, որոնք կարող են պաշտպանել շաքարախտից ՀՀ ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին

Թեմա

Ամերիկյան CNN պարբերականը ծավալուն հարցազրույց է հրապարակել Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ:

 

Վերջինս հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ իր հոր՝ Ռուբեն Վարդանյանի հետ հեռախոսազրույցում մտահոգիչ տարրեր են եղել։

 

«Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։

 

Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգի չէինք սպասում։

 

Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ անհանգստացանք։ Նա հայտնել է, որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց։ Երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։

 

Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել։ Նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար։

 

«Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»,-ասել է Ռուբեն Վարդանյանը։

 

Լրագրողի հարցին ի պատասխան՝ աարդյոք դա մտահոգել է, որովհետև նա փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգված է, Դավիթը պատասխանել է. «Այո, և ճանաչելով հորս, որը մշտապես հանդես է եկել հայերի պաշտպանության դիրքերից, մշտապես համոզված է եղել, որ, Հայաստանն ու Ադրբեջանը, լինելով հարևաններ, իհարկե պետք է համագոյակցեն, բայց, միևնույն ժամանակ, չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը լինի բռնաճնշող, մյուսը՝ բռնաճնշվող, մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների համար պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը»։

 

«Դա դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել»,-ասել է Դավիթ Վարդանյանը։

 






Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն ԸնինԵրթևեկության փոփոխություն Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկումՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆՃապոնիան սպառնացել է ԱՄՆ-ինՔՊ-ի փակ նիստում Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հիմնազուրկ է. ՄամիջանյանՕրենքով նախատեսված կարգով կենթարկվեք պատասխանատվության․ ՊՆ–ն զգուշացնում է (տեսանյութ)Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները պահպանվում ենԶրկեցին մանդատիցԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանըԱնվանվել են սննդի բաղադրիչները, որոնք կարող են պաշտպանել շաքարախտիցԿան հարցեր, որոնք լուծում են պահանջում․ Զախարովան՝ ՌԴ–ՀՀ հարաբերությունների մասին ՀՀ ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացըԶորակցում ենք «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը. Վարդան ՂուկասյանԿառավարությունը կփոխհատուցի վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի նախատեսված ծախսերի 50 տոկոսը. նոր որոշումԻշխանությունները ոտուձեռ ընկած են և հասկանում են, որ հողը ոտքերի տակից փախչում է. Արմեն ՀովասափյանԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասինԲոլորի գլուխները տալու ենք պատերին. ՔՊ-ական«Անփորձանք ախպե'րս». իրավապահները ձերբակալեցին Մարտուն Գրիգորյանի որդուն (տեսանյութ)Իրավապահները ձերբակալեցին Մարտուն Գրիգորյանի հորը (տեսանյութ)Ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին. Արսեն ԲաբայանՄարտուն Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել. ՄամիջանյանԱՄՆ տարածք ապօրինի ճանապարհով մուտք գործել չեք կարող. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՈւկրաինայում խաղաղապահները պետք է զսպեն հարձակումները․ ՄակրոնԶելենսկին կորցրել է Ուկրաինայի ԶՈւ-ի մի մասի վերահսկողությունը․ Պետդումայի պատգամավորՀայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա»․ ՕվերչուկԵրևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հրվ. Կովկասի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարարՎԻԴԵՈ․ Թրամփը դիմել է տրանսգենդերներին․«Դուք երբեք չեք կարող կին դառնալ»Աղազարյանին մնաց միայն երգել (Տեսանյութ)Իրավապահները փորձում են ներխուժել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տունՆիկոլի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել նաև Մարտուն Գրիգորյանը. ՀամբարյանՄխիթարյանը խոսել է իր ապագայի մասինԿեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. բացահայտումԱրմեն Մելիքբեկյանի հայտարարությունըՆշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ (168.am)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. ԶելենսկիԿապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆՏարադրամի փոխարժեքները մարտի 27-ինԳրենլանդիան պետք է մերը լինի և կարծում եմ՝ կլինի. ԹրամփՊուտինը կայցելի ՀնդկաստանԱյդ հնարավորությունը հավերժ չի լինի․ Բաքուն կոչ է արել Հայաստանին «կոնկրետ քայլեր» անելՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ՂազախստանՊուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը «Հանգիստ նստեք տեղներդ». Ալեն Սիմոնյանը միանում է Փաշինյանի երեկվա խոսքերինՄրցավազքն ավարտվել է 2 հոգու մահով․ կադրեր թե ինչպես է հարբած վարորդը կարմիր լույսի տակով անցնումԿառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. կներգրավվի Թուրքիան. ՍարգսյանՀայ շախմատիստներից չորսը նվաճել են շախմատի աշխարհի գավաթի ուղեգրերՀովիկ Աղազարյանի հետ կապված պրոցեսը ինձ համար բավականին տհաճ ու անդուր է. ՔՊ-ականՄարդ գիտե՞ս, որ փողը տանք, հաստատ կընտրի. քրգործեր են հարուցվում Գյումրիում ընտրակաշառք տալու մասովԼա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. L’Equipe
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top