Iravunk.com | Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...
Այսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները Մայիսի 7-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ-ն՝ ԶԼՄ-ներում շրջանառվող տեսանյութի մասին Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի «Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Օրվա խորհուրդ. Մայիսի 7

Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...

Վերլուծություն

Չ­նա­յած ներ­հա­յաս­տան­յան բուռն դժգո­հութ­յուն­նե­րին, սահ­մա­նա­զա­տում կոչ­ված գոր­ծըն­թա­ցը, ո­րը, չմո­ռա­նանք, ա­մե­նաու­ղիղ կեր­պով ոտ­նա­հա­րում է հա­յաս­տան­յան գոր­ծող օ­րենսդ­րութ­յու­նը, շա­րու­նակ­վում է: Ա­վե­լին, Ա­լիե­ւը ո­րո­շա­կի հատ­ված­նե­րի հա­մար այն հա­մա­րում է ա­վարտ­ված: Ու ա­սել, թե մաս­նա­վո­րա­պես Կի­րան­ցում հա­մե­մա­տա­բար փոքր թվով ճա­նա­պարհ փա­կելն այդ գոր­ծըն­թացն ի զո­րու կլի­նի կա­սեց­նել, սխալ կլի­ներ: Ճիշտ է, սկսել են փակ­վել նաեւ այլ ճա­նա­պարհ­ներ Հա­յաս­տա­նի մյուս հատ­ված­նե­րում, սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ կա­րե­ւո­րը մայ­րա­քա­ղաքն է, որ­տեղ գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ դեռ հա­րա­բե­րա­կան հան­դարտ վի­ճակ էր:

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ

­Բայց ա­հա, շա­րու­նակ­վող սահ­մա­նա­զա­տում կոչ­վա­ծը ո­րոշ էա­կան հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Այ­սինքն, պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վեց, թե հա­մա­ձայ­նեց­ված է այն բա­նա­ձե­ւը, ո­րի շուրջ այս գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է: Եվ այս­տեղ պետք է հի­շել Միր­զո­յան Ա­րո­յի վեր­ջերս ա­րած հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը, որ­տեղ նա ա­ռանձ­նաց­րել էր հիմ­նա­կան եր­կու կետ, ո­րի շուրջ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­դիր կար­ծիք կա, եւ դա էլ կա­սեց­նում է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» շար­ժը: Այն է՝ սահ­մա­նա­զա­տու­մը եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցը: Ու ե­թե հի­մա սահ­մա­նա­զատ­ման շուրջ կա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, ա­պա կա­րող ենք ֆիք­սել, որ, ըստ Ա­րո­յի այդ թե­զի, հի­մա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­մա­նը խոչըն­դո­տող մեկ էա­կան հարց է մնա­ցել՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Մինչ­դեռ, «բա­նակ­ցութ­յուն­ներ» աս­վածն ու­նի մեկ հիմ­նա­կան կա­նոն՝ ե­թե թե­կու­զեւ մեկ կետ հա­մա­ձայ­նեց­ված չէ, նշա­նա­կում է, որ հա­մա­ձայ­նեց­ված չէ ողջ բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գը: Ու կոնկ­րետ դեպ­քում, ինչ­պես քա­նիցս ենք ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել, կա մեկ գլխա­վոր կետ՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը, այ­սինքն, թե ինչ սկզբուն­քով են դրանք վե­րա­գոր­ծարկ­վե­լու: Այդ հար­ցը կա 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից ի վեր, եւ այդ հար­ցը լուծ­ված չէ առ այ­սօր: Մ­նա­ցած ա­մեն ին­չը դրա ա­ծանց­յալ­ներն են, ինչ­քան էլ որ փոր­ձեն ա­ծանց­յա­լը գլխա­վո­րից ա­ռաջ դնել: Այ­սինքն, երբ հի­մա Նի­կո­լը հո­ղեր է հանձ­նում, եւ պարզ­վի, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սով չկա կու­լո­ւա­րա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, այդ հո­ղատ­վութ­յու­նը դա­վա­ճա­նութ­յու­նից զատ, նաեւ ա­նի­մաստ է՝ տա­լիս է հա­նուն ոչ մի բա­նի, ան­գամ ին­քը ո­չինչ չի ստա­նում: Այն ի­մաս­տով, որ հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման է, որ բե­րեց Ար­ցա­խի հա­յա­թափ­ման, Հա­յաս­տա­նին հասց­րեց այս վի­ճա­կին, եւ քա­նի դեռ լուծ­ված չէ, հո­ղատ­վութ­յու­նն ըն­դա­մե­նը կդառ­նա հե­տա­գա­յի հա­մար հա­վել­յալ ճնշում, այդ թվում՝ Նի­կո­լի վրա:

Ինչ վե­րա­բե­րում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սով լու­ծում­նե­րին, ա­պա հի­շեց­նենք, որ այս­տեղ նո­յեմ­բե­րի 10-ից ի վեր եր­կու սխե­մա է օ­րա­կար­գում: Ա­ռա­ջի­նը` նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կետն է, ո­րը են­թադ­րում է անվ­տան­գութ­յան հար­ցե­րով ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յուն Մեղ­րիի հատ­վա­ծում: Եվ երկ­րորդն ա­րեւմտ­յան սխե­ման է, ո­րը Նի­կո­լից պա­հան­ջում է ո­րե­ւէ դեպ­քում ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը թույլ չտալ, ա­պա­հո­վել Հա­յաս­տա­նի նկատ­մամբ ա­րեւմտ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն, ո­րը մե­խա­նի­կո­րեն կդառ­նա նաեւ Մեղ­րիի գծի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յուն: Կա եր­րորդ տար­բե­րա­կը եւս՝ Մեղ­րիում թուր­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Սա­կայն այս դեպ­քում ա­ռաջ է գա­լիս դրան հա­կա­դիր ուղղ­վա­ծութ­յան ի­րա­նա­կան գոր­ծո­նը:

Այս­պի­սով, ե­թե սկսվել է սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցը, դա նշա­նա­կո՞ւմ է, որ գո­նե նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կան նաեւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի այս խնդ­րի հետ կապ­ված: Այս պա­հին, թե­րեւս, հենց այդ հարցն է, որ Հա­յաս­տա­նի հա­մար շատ ա­վե­լի բախ­տո­րոշ է, քան ան­գամ ներ­կա­յիս դա­վա­ճա­նա­կան տես­քով սահ­մա­նա­զա­տու­մը: Փոր­ձենք հաս­կա­նալ:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Օ­րերս Մոսկ­վա­յում կա­յա­ցած Պու­տին-Ա­լիեւ հան­դի­պու­մը նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ պա­րու­նա­կում էր: Նախ, Ա­լիե­ւը մե­ծա­գույն գո­հու­նա­կութ­յուն հայտ­նեց ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա մա­կար­դա­կից եւ զար­գաց­ման ըն­թաց­քից, նաեւ նման միտք հնչեց­նե­լով. «Ռու­սաս­տա­նը հիմ­նա­րար եր­կիր է Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման եւ­ ա­վե­լի լայն աշ­խար­հագ­րութ­յան տե­սանկ­յու­նից»: Սա առն­վազն մեկ բա­նի մա­սին պարզ ակ­նարկ է՝ Ա­լիե­ւը ոչ մի դեպ­քում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­րեւմտ­յան հար­թակ չի պատ­րաստ­վում վե­րա­դառ­նալ, ինչ­քան էլ որ Ա­րեւ­մու­տքից մե­կը մյու­սին հերթ չտա­լով, ող­ջու­նում էին սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցը: Ա­ռա­վել եւս, որ այդ գոր­ծըն­թա­ցը այդ­քան «պա­տա­հա­կա­նո­րեն» հա­մընկ­ավ Ա­լիե­ւի մոս­կով­յան այ­ցին: Ու այս ա­մե­նը պարզ ակ­նարկ է այն մա­սին, որ մաս­նա­վո­րա­պես կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խնդրի հետ կապ­ված Բա­քուն ինչ­պես որ ան­ցած սեպ­տեմ­բե­րից ի վեր կտրուկ դեմ գնաց ա­րեւմտ­յան տար­բե­րա­կին, այդ­պես էլ շա­րու­նա­կում է դեմ գնալ:

­Հա­ջոր­դը, Հեյ­դա­րո­վի­չը Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ֆո­նին նաեւ նման միտք հնչեց­րեց՝ Ադր­բե­ջա­նը եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նը ձեռ­նա­մուխ կլի­նեն «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի «մեկ այլ խո­շոր նա­խագ­ծի», քա­նի որ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի միջեւ եր­կա­թու­ղու նոր հատ­ված­ներ են անհ­րա­ժեշտ: «Վս­տահ եմ, որ մոտ ա­պա­գա­յում բո­լոր հար­ցե­րը կհա­մա­ձայ­նեց­վեն, եւ մենք կսկսենք ի­րա­կա­նաց­նել մեկ այլ մեծ նա­խա­գիծ»,- ամ­փո­փեց նա: Աս­վա­ծը նշա­նա­կում է՝ «մեկ այլ խո­շոր նա­խագ­ծը» վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նից Ի­րան տա­նող եր­կա­թու­ղուն: Ին­չո՞ւ «մեկ այլ». ո­րով­հե­տեւ մեկն այս պա­հին կա­ռուց­ման ըն­թաց­քի մեջ է՝ Աս­տա­րա­յով Ի­րա­նի ուղ­ղութ­յու­նը: Այ­սինքն, «մեկ այլ» եր­կաթ­ու­ղա­յին կապ կա­րող է լի­նել կա´մ Զան­գե­լա­նի հատ­վա­ծից Ի­րան տա­նող նա­խա­գի­ծը, ո­րի մա­սին հայ­տա­րար­վել է: Կա´մ Նա­խի­ջե­ւա­նից Ի­րան տա­նող հին եր­կա­թու­ղին, ո­րի հա­մար պետք է Մեղ­րիի հատ­վա­ծը գոր­ծար­կել, այ­սինքն՝ գոր­ծար­կել նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա:

Ընդ ո­րում, նա­խօ­րեին Ա­լիե­ւը ու­ղիղ տեքս­տով էլ ցույց տվեց, որ նո­յեմ­բե­րի 9-ի թե­ման դեռ օ­րա­կար­գում է: «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ կապ­ված հար­ցը հստակ ար­տա­ցոլ­ված է 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ին ստո­րագր­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յան մեջ, ա­սաց Ա­լիե­ւը՝ ման­րա­մաս­նե­լով. «Ա­յո, այդ հայ­տա­րա­րութ­յան մեջ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ռե­րը նշված չեն: Այ­նու­հան­դերձ, աս­վում է, որ Ադր­բե­ջա­նի ար­եւել­յան հատ­վա­ծի եւ Նա­խիջ­եւա­նի միջեւ պետք է լի­նի տրանս­պոր­տա­յին կապ, ո­րի հսկո­ղութ­յու­նը պետք է ա­պա­հո­վեն ռու­սա­կան սահ­մա­նա­պահ ու­ժե­րը։ Այս հայ­տա­րա­րութ­յու­նը ստո­րագ­րել ենք նա­խա­գահ Պու­տի­նը, վար­չա­պետ Փա­շին­յա­նը եւ­ ես։ Եվ ար­դեն ե­րեք տա­րուց ա­վե­լի է, ինչ Հա­յաս­տա­նը փաս­տա­ցի խախ­տում է այս դրույ­թը»,- ա­սել է նա։ Այ­սինքն, ա­վե­լի նման է նրան, որ «մեկ այլ խո­շոր նա­խա­գի­ծը» Մեղ­րիի տար­բե­րակն է:

Այս­պի­սով, Ա­լիե­ւը հայ-ադր­բե­ջա­նա­կան ողջ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կե­լով տես­նել նույն կոմպ­լեք­սի մեջ, միա­ժա­մա­նակ նո­րից ա­ռաջ է տա­նում այն տես­լա­կա­նը, որ ամ­բող­ջա­կան լու­ծու­մը պետք է ոչ թե միայն չլի­նի ա­րեւմտ­յան ա­ռա­ջարկ­նե­րի շրջա­նակ­նե­րում, այլ՝ ա­վար­տին կա­րող է հաս­նել նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում վեր­ջին՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը լու­ծե­լու մի­ջո­ցով: Ու ստա­նում ենք նման ի­րա­վի­ճակ: Ե­թե այս պա­հին Նի­կո­լը գնում է այդ կոմպ­լեք­սի մի­ջանկ­յալ քայ­լի՝ սահ­մա­նա­զատ­ման հար­ցի լուծ­մա­նը, ա­պա կա­րող ենք են­թադ­րել, որ ա­վե­լի հակ­ված է նաեւ կո­մու­նի­կա­ցիոն հար­ցե­րը Ա­լիե­ւի նշած ուղ­ղութ­յամբ լու­ծե­լուն: Ե­թե ոչ, եւ Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է պնդել ա­րեւմտ­յան հար­թա­կից հրա­ժար­վե­լու թե­զը, ա­պա կնշա­նա­կի, որ Նի­կոլն այս պա­հին հենց այն­պես հո­ղերը, դրա­նով՝ մաս­նա­վո­րա­պես Տա­վու­շում մեր լա­վա­գույն կա­հա­վոր­ված դիր­քե­րը հենց այն­պես հանձ­նում է թշնա­մուն: Այն դեպ­քում, որ ե­թե չի լի­նե­լու ամ­բող­ջա­կան լու­ծում, ըստ այդմ, կապ­ված կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ, պա­տե­րազ­մի ռիս­կը պահ­պան­վե­լու է:

ՈՒ ՆՈՐԻՑ ՏՈԿԱԵՎԻ ՄԱՍԻՆ

­Կարճ ա­սած, հայ-ադր­բե­ջա­նա­կան խնդրի լուծ­ման (մեզ հա­մար ար­դեն մի քիչ այս կամ մի քիչ այն կողմ տար­բե­րա­կով, քա­նի որ հիմ­նա­կան զի­ջում­ներն ար­դեն ար­ված են) հե­ռան­կար­ներն այս պա­հին կախ­ված են Նի­կո­լից, թե կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցով ո՞ւր ուղ­ղութ­յամբ է ա­ռաջ գնա­լու: Ս­րա հետ կապ­ված եւս հե­տաքր­քիր ակ­նարկ ե­կավ Ա­լիե­ւից:

­Բա­քուն հա­մա­ձայ­նել է Ղա­զախս­տա­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը, օ­րերս հայ­տա­րա­րեց Հեյ­դա­րո­վի­չը՝ ման­րա­մաս­նե­լով. «Ղա­զախս­տա­նը մեզ դի­մեց Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի հան­դի­պում անց­կաց­նե­լու ա­ռա­ջար­կով, մենք հա­մա­ձայն­վե­ցինք դրան եւ պայ­մա­նա­վոր­վե­ցինք, որ ե­թե Հա­յաս­տա­նը նույն­պես հա­մա­ձայ­նի, ա­պա հան­դի­պու­մը կկա­յա­նա Ղա­զախս­տա­նում»:

Ու այս­տեղ հի­շենք, որ օ­րերս Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Տո­կա­եւը Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ հայ­տա­րա­րեց, թե Ղա­զախս­տա­նը պատ­րաստ է ա­ռա­վե­լա­գույն օ­ժան­դա­կութ­յուն ու իր հար­թա­կը տրա­մադ­րել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար: Ի դեպ, Նի­կոլն այն­քան լավ ըն­դու­նեց Տո­կաե­ւին, որ կա­րե­լի է մտա­ծել, թե նման հան­դիպ­մա­նը հա­մա­ձայն է: Եվ այն, որ հենց դրան էլ հա­ջոր­դեց սահ­մա­նա­զատ­ման այս փու­լը, դա էլ, թե­րեւս, պա­տա­հա­կան չէր:

Այ­սինքն, ա­ռաջ­նա­յին է մնում հար­ցը, որն ար­դեն հնչեց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք՝ այդ ին­չո՞ւ հան­կարծ Տո­կաե­ւը մտա­ծեց, որ կա­րող է հայ-ադր­բե­ջա­նա­կան միջ­նոր­դութ­յան հայտ ներ­կա­յաց­նել, երբ մինչ այս ո´չ նա, ո´չ­ էլ Նա­զար­բաե­ւը եր­բե­ւէ չէին մտա­ծում բա­նակ­ցա­յին հար­թակ դառ­նա­լու մա­սին: Պա­տաս­խա­նը, թե­րեւս, պետք է որ շատ պարզ լի­նի՝ Տո­կաե­ւին հոր­դո­րել են նման միջ­նոր­դութ­յուն ներ­կա­յաց­նել, այ­սինքն, այդ ա­ռա­ջար­կը գա­լիս է կա´մ Մոսկ­վա­յից, կա´մ՝ Ան­կա­րա­յից: Ռու­սաս­տա­նի հետ Տո­կաե­ւը դաշ­նա­կից է ԵԱՏՄ, ՀԱՊԿ գծով, Թուր­քիա­յի հետ՝ Թ­յուր­քա­լե­զու պե­տութ­յուն­նե­րի դա­շին­քի: Եր­կու տար­բե­րա­կի օգ­տին էլ կա­րե­լի է տար­բեր կողմ կամ դեմ փաս­տարկ­ներ բե­րել, հիմ­նա­կա­նում հա­վա­սա­րա­զոր: Թե որն է ի­րա­կան հիմ­քը, թե­րեւս շատ ա­վե­լի հստակ կդառ­նա մա­յի­սի 7-9-ին Մոսկ­վա­յում կա­յա­նա­լիք մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քում:



Այսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ-ն՝ ԶԼՄ-ներում շրջանառվող տեսանյութի մասինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևՀնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода