«Նման ստոր քայլի ես չէի գնա». երգիչ Սարո Թովմասյան
Արխիվ 16-20«Հարգելի ընկերներ եւ հետեւորդներ, մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իմ վաղեմի ընկեր ու մեր ընտանիքի բարեկամ Հայկ Ղեւոնդյանի մասնակցությամբ՝ աղմուկ բարձրացրած տեսանյութի տարածման հեղինակը ես եմ, չի համապատասխանում իրականությանը», - այս մասին հայտարարությամբ է հանդես եկել երգիչ ՍԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւ շեշտել. «Զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց. բոլորը գիտեն, որ մենք լավ ընկերներ ենք ու նման ստոր քայլի ես չէի գնա, ավելին՝ ամենավատ խոսքերս եմ ուղում այս տեսանյութի տարածողին։ Սիրով՝ ձեր Սարո»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ սոցցանցում եւ տարբեր լրատվամիջոցներում հայտնվեց մի միջադեպի տեսանյութ, որտեղ վիճաբանող կողմերից մեկը երգիչ Սպիտակցի Հայկոն է: