rus#08 05.02.10թ.

  • Նորություններ


    ՙԺառանգությունը՚, որպես ընդդիմություն, պետք է պարզապես որոշակի հարցերում զգուշավորություն ցուցաբերի, ասում է ՀՀԿ ԱԺ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ եւ ընդգծում. ՙԱյն էմոցիաները, կիրքը, որը կուտակվել է ՙԺառանգության՚ մեջ դրսի նկատմամբ, պետք է ավելի կանոնակարգվի՚:
    Միջազգային ատյաններում ժառանգականների կեցվածքի եւ ընթացող քաղաքական վայրիվերումների շուրջ Հ. Սահակյանի հետ կզրուցենք շաբաթ օրը` փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին, ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում:

     


     

     

     




ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Գործնականում միաժամանակ տարածվել են երկու հաղորդագրություններ, որոնք գուժում են պատերազմի վտանգը: Մեկը հնչեցրել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերըª նշելով, որ շատ հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իսկ մյուսը հիմնված է Եգիպտոսի հատուկ ծառայությունների հայթայթած

ՙտեղեկատվության վրա, որ Իսրայելը շատ մոտ է Իրանին հարված հասցնելուն, եւ որի առնչությամբ Սաուդյան Արաբիայի կառավարությունն արդեն դիմել է ԱՄՆ-ին: Ի դեպ, ՙաղավնի՚ համարվող Բարաք Օբաման էլ հաստատման է ներկայացրել ԱՄՆ պատմությունում ամենամեծ ռազմական բյուջեի նախագիծը:
Արդյո±ք այդ երկու տեղեկությունները փոխկապակցված են, եւ արդյո±ք հավանական է այն սցենարը, որ երկու պատերազմ սկսելու են միաժամանակ:

 


 

Մանրամասն

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙՙՙԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԻ, ՎԵՐՋՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է

ՙՀայ դատի երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում կարծիք հայտնեց. ՙՀայ-թուրքական արձանագրությունների վավերացումը փաստորեն կանգ է առել, որովհետեւ Թուրքիայում շարունակում են մնալ այն համոզմունքին, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն նորմալացվելու, մինչեւ որ Ղարաբաղի հարցը չկարգավորվի՚:
- Այսինքն ստացվում է, որ Թուրքիայում

արձանագրությունների վավերացման գործընթացը, որպես այդպիսին, սկսված չէ:
- Ճիշտ է, նրանք արձանագրությունները ներկայացրել են խորհրդարան, սակայն դրանով վավերացման գործընթացը չի վերջանում: Անհրաժեշտ էր, որ մինչեւ դեկտեմբերի 7-ը իրենց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը իր եզրակացությունը տար արձանագրությունների վերաբերյալ, բայց նրանք դա էլ չարեցին:

 

 

Մանրամասն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՙՙԻՆՉՊԵ±Ս ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՙՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚

Ընթերցողին հիշեցնենք մի հայտարարություն, որով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ այս տարվա կառավարության առաջին նիստում. ՙԲոլոր նախարարները պետք է հանրության առջեւ հնչեցնեն առնվազն երեք ծրագիր, որոնք գտնվելու են իրենց անմիջական հսկողության տակ, եւ որոնք ապահովելու են բեկումնային զարգացում: Տարեվերջին նրանք պետք է հաշիվ տան, թե որ ոլորտներում են գրանցել լուրջ առաջընթաց: Երբ մենք կքննարկենք 2009թ. հաշվետվությունները, դուք արդեն հստակ պետք է պատկերացնեք, թե 2010թ. որ ուղղություններով է, որ ապահովվելու է այդ առաջընթացը: Մենք այն պետք է դարձնենք նաեւ հանրության կողմից վերահսկելի թեմա՚: Շարունակելովª վարչապետն ասաց. ՙԱմփոփելով 2009թ. արդյունքները, լսելով ձեր հաշվետվություններըª մենք պետք է հիմնական շեշտը դնենք այն հանգամանքի վրա, թե ինչ ներուժ է կուտակված եւ ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք 2010թ., որոնք կհանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը... բոլոր

նախարարներն իրենց անձնական հսկողության տակ պետք է ունենան այդպիսի խնդիրներ՚: Եվ ամենակարեւորը. ըստ Տ. Սարգսյանի. ՙԱյս ամենը պետք է լինի ի լրումն մեր ընդունած կառավարության գործունեության 2010թ. միջոցառումների ծրագրի՚:

 

 

Մանրամասն

ՄՇԱԿՈՒՅԹ

ՙԷՄՄԻՆ ՈՒ ՄԻՀՐԱՆԸ ԵԼՈՒՅԹԸ
ՆՎԻՐԵԼՈՒ ԵՆ ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ՚

 

Հայտնի է, որ ՙԵվրատեսիլին՚ մասնակցել ցանկացողները 30-ն են, եւ փետրվարի 10-ին հայտնի կլինեն այն 10 մասնակիցները, որոնցից SMS հաղորդագրությամբ եւ ժյուրիի ընտրությամբ փետրվարի 14-ին կորոշվի, թե ով է Հայաստանը ներկայացնելու ՙԵվրատեսլ 2010՚-ում: Հիմնականում թեժ մրցակցություն է ընթանալու Ռազմիկ Ամյանի, Եվա Ռիվասի եւ Էմմի-Միհրան դուետի միջեւ: Ռ. Ամյանի հնարավորություններին բոլորս ծանոթ ենք, իսկ ռուսաստանաբնակ Ե. Ռիվասին` Վալերիա

Ռեշետնիկովային, հայ հանդիսատեսը ծանոթ է միայն ՙՏաշիր՚ ամենամյա մրցանակաբաշխությունից եւ չգիտի նրա երաժշտական հնարավորությունները:

Մանրամասն

ՓԱՆՋՈՒՆԻ

ՙՙ

ԷԽ ԲԱՐՔԵՐ, ԲԱՐՔԵՐ
Էս ինչ զուլում ընդդիմություն ա, ՀՅԴ-ն ծեր է, ՀԱԿ-ն` ամուլ, իսկ ՙԺառանգությունը՚` հղի:

% % %
ԶԳՈՒՇԱՑԵՔ
ԳԱԶԱԶԱԾ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ
Գինեկոլոգիայի միջազգային ասոցիացիայից հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանի հարձակումը ՀՅԴ-ի վրա հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

 

Մանրամասն

Designed by Administrator