ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դասից դուրս՝ դաս » Կարա-Մուրզայի  անվան երաժշտական քոլեջը շարունակում է իր հաղթարշավը

04.12.2017 19:57 ՄՇԱԿՈՒՅԹ
«Դասից դուրս՝ դաս » Կարա-Մուրզայի  անվան երաժշտական քոլեջը շարունակում է իր հաղթարշավը

83 տարի առաջ` 1934 թվականին արհեստների եւ արվեստների քաղաք Լենինականում հիմնադրվեց միջնակարգ մասնագիտական երաժշտական առաջին կրթօջախը` այժմյան Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը, որին վիճակված էր արժանավայել էջեր կերտել  հայկական երաժշտական մշակույթի պատմության մեջ: Լենինականի երաժշտական ուսումնարանը Հայաստանի երաժիշտ-մասնագետների կռման եւ կոփման անդրանիկ դարբնոցն է եղել:

«Իմ քույրիկը վեր է, ամեն ինչից առավել է». «Տարվա հայտնությունը» նոր տեսահոլովակ ունի

Կարա-Մուրզայի անվան  պետական երաժշտական  քոլեջի տնօրեն ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հպարտորեն է թվարկում երաժշտության ասպարեզում իրենց հաստատուն տեղն ապահոված մեծանուն արվեստագետների անունները. «Հայ ժողովրդի մեծագույն հպարտություններից մեկը՝ Տիգրան Մանսուրյանն է իր ուսումնառության մի հատված անցկացրել մեր քոլեջում, Իտալիայի Օվեդոյի անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր , ջութակահար Համայակ Դուրգարյանը, ում անունով քոլեջն այժմ ունի հատուկ լսարան, Արաքսյա Սարյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Նարինե Սիմոնյանը, ով այժմ իր ստեղծագործական ուղին հարթում է Ֆրանսիայում, Իրինա Զաքյանըկոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ով մի քանի տարի ղեկավարել է մեր քոլեջը: Կարող ենք երկար թվարկել այս հնչեղ  անունների շարքը, որն ավելի  պատասխանատու ու պարտավորված է դարձնում մեզ՝ առավել լավ աշխատելու ու նրանց սահմանած նշաձողը բարձր պահելու  գործում»:

Տիկին Կարապետյանը նշում է, որ չնայած արտագաղթի եւ ծնելիության նվազման հետեւանքով ուսանողների թվի սակավությանը , քոլեջը կարողանում է համալրվել բավարար թվով սաներով, ընթացիկ տարում 35-ին են ընդունելԱրվեստը հղկում է մարդուն, մոտեցնում կատարելությանը, հետեւաբար անգամ եթե մեր շրջանավարտնեը ուսումը չեն շարունակում  նույն ոլորտում, միեւնույնն է, նրանք արդեն ինչ-որ չափով մոտ են արվեստին, եւ բնավ չնվաստացնելով այլ մասնագիտությունները՝ վստահ ենք, որ մեր սաները առանձնանում են»,- հպարտորեն նշում է քոլեջի տնօրենը:

«Ապրիլի 2-4-ը ժամանցային միջոցառումներ չպետք է կազմակերպվեն»

Քոլեջի հաջողության հասնելու գրավականը ինքնաքննադատությունը, եղածով չգոհանալն ու տեղում երկար ժամանակ կանգ չառնելն է, այլապես այսօրվա ինֆորմացիայով հարուստ կյանքում  կարող ես դուրս մնալ  ժամանակի հոսքից, համոզված են երաժշտական քոլեջում, իսկ բազմաթիվ ու բազմազան միջոցառումները գալիս են լրացնելու նորարարական մեթոդներով ու դիդակտիկ պարագաներով հագեցած դասապրոցեսներին. «Դասից դուրս ՝ դաս,- այսպես է բնութագրում Մարիա Կարապետյանը իրենց մոտ անընդմեջ տեղի ունեցող միջոցառումներն ու հանդիպումները, - մեր թիմը կարեւորում է ոլորտում հաջողություններ ունեցած մարդկանց հետ հանդիպումներն ու իրենց հաջողության գաղտնիքը սաների հետ կիսվելը, իսկ համերգներն ու միջոցառումները պատանիներին  առավելագույնս են  մոտեցնում բեմին ու հանդիսատեսին»:

Սաներն հաճախակի են մասնակցում համերգների մարզերում եւ Երեւանում , նպատակներ կան նաեւ  համերգային աշխարհագրության ընդլայնման , մասնավորապես ԱՄՆ-ում, սակայն չակերտները կբացեն միայն այն ժամանակ, երբ անակնկալ հրավերը սպասումից իրականություն կդառնա:

Բազմաթիվ միջոցառումներից մեծագույնը արդեն  երեք տարի է քոլեջի «Հրաշքների մոլորակ» մրցույթ-փառատոնն է:

Երեք տարի առաջ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Մարիա Կարապետյանի կողմից նախաձեռնվեց  «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական արվեստի մրցույթ-փառատոնը, որի կազմակերպչական աշխատանքները մեկնարկեցին շատ արագ: Նախապես հայտարարված մեկամսյա ժամկետում հավաքագրվեց մրցույթի մասնակցության մոտ 240 հայտ ինչպես Գյումրու, այնպես էլ հանրապետության այլ համայնքների երաժշտական և հանրակրթական դպրոցների սաներից: Այս տարի եւս փառատոնը կայացավ արդեն ավելի ընդլայնված ու կատարելագործված:Լավագույնները պարտադիր կերպով բացի պարգևատրվելուց ստացան  նաեւ մասնագիտական լուրջ վերապատրաստման հնարավորություն հայտնի երաժիշտների կողմից: Մրցույթ-փառատոնը չունի ծրագրային սահմանափակում՝ արվեստի ցանկացած ճյուղ ընտրած սան կարող է մասնակցել փառատոնին: Դափնեկիրները մասնակցում են  ամառային դպրոցին, որտեղ դասերեն ստանում մեծանուն երաժիշտներ՝ Ռոբերտ Մլքեյանի, Իսպանաբնակ մեծանուն ջութակահար Համայակ Դուրգարյանի և այլ հայտնի երաժիշտների ուսուցանմամբ:

Օպերային թատրոնից լավագույնները տուն ճախրեցին «Ծիծեռնակներով»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА