ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՇԵՄԻՆ ԵՆ           

05.12.2017 21:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՇԵՄԻՆ ԵՆ           

Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած Հայաստանում գտնվող միակ երաժշտագիտական գրադարանում այսօր եղած մոտ 250 հազար կտոր գրականությունը պահպանման եւ վերականգման խնդիր ունի:  

 Տեղացի գործընկերների հրավերով Հայաստան է ժամանել «UFFICIO Ռիկերկա» երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկիին, ով նպատակ ունի ընթացքի մեջ դնելու երաժշտագիտական գրադարանի քարտարանի թվայնացման գործը: Գրադարանում գտնվող երաժշտագիտական հսկայական ֆոնդերը կործաման շեմին են:

 «Առաջին անգամ Հայաստան եկել եմ 2006 թվականին, եւ հենց այդ ժամանակվանից մի շարք հանդիպումներ ենք ունեցել մասնագետների, նախարարության ներկայացուցիչների հետ եւ փորձել ենք խնդրին լուծումներ առաջարկել: Մեր նպատակն է պահպանել նաեւ գրադարանի երաժշտական կողմի յուրահատկությունները»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՄԱՍՍԻՄՈ ՋԵՆՏԻԼԻ ՏԵԴԵՍԿԻԻՆ եւ հավելեց. «Դեռ այն ժամանակ առաջարկեցինք նոր շենք կառուցել կամ ամբողջ ֆոնդը տեղափոխել Ազգային գրադարան: Կար նաեւ երկրորդ տարբերակ` ամբողջ ֆոնդը բաժանել երկու-երեք գրադարանի միջեւ»:

Երաժշտական ֆոնդի ղեկավարի խոսքերով, իրենց այցից հետո մինչ այսօր շատ քիչ բան է փոխվել. «Այս անգամ իմացա, որ գրադարանը փակվել է, եւ նախատեսվում է ամբողջ ֆոնդը տեղափոխել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, այժմ փորձում ենք հասկանալ` այնտեղ կա՞ բավարար չափով տարածք` գրադարանի պահպանությունը ճիշտ կազմակերպելու համար: Ինչպես նաեւ քայլեր ենք մշակում գրադարանի քարտայնացումն իրականացնելու համար»,- նշեց զրուցակիցը:

Ըստ նրա` գրադարանի թվայնացումը բավականին տեւական գործընթաց է եւ վերջնական արդյունքի հասնելու համար մասնագետներից կպահանջվի տարիների աշխատանք. «Մոդեռն քարտարանը ցանց է ամբողջ գրադարանների համար, որոնք իրենց թվայնացված կատալոգներով կարող են կապվել միմյանց հետ, եւ այս կերպ գրքեր փնտրելու գործընթացն ավելի հեշտ է դառնում»,- հավաստիացրեց միջազգային մասնագետն ու այս ամենից զատ  փաստեց, որ իրենց առաջնային խնդիրը գրադարանը փրկելն է, որովհետեւ այն այսօր ծայրահեղ վատ պայմաններում է. «Ես հավատում եմ, որ որոշ ժամանակ անց ակնհայտ փոփոխություններ կլինեն, կարեւորը գործին ընթացք տալն է»,- ասում է Մասսիմո Ջենտիլի Տեդեսկիին:

ՀԵՐՄԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА