ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում հայ պաշտոնյաներին «մեղադրում են» ՀՀ քաղաքացի լինելու համար

14.12.2017 13:36 ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանում հայ պաշտոնյաներին «մեղադրում են» ՀՀ քաղաքացի լինելու համար

Վրաստանում «Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Ջավախքի Նինոծմինդայի շրջանի 8 պաշտոնյաները Հայաստանի քաղաքացիներ են: Կուսակցությունը պահանջում է զրկել նրանց քաղաքացիությունից ու պաշտոններից: «Մեղադրվողները» հերքում են` պահանջելով ապացույցներ, գրում է jnews.ge-ն: 

Հովհաննես Չեքիջյանի տնից հափշտակված հուշամեդալներն ու սրբապատկերը հայտնաբերվել են (լուսանկարներ)

Ազատ Վրաստան կուսակցության հայտարարության մեջ նշվում է նրանց անուն ազգանունները` Սմբատ Կյուրեղյան, Վաղինակ Արզումանյան, Արարատ Նանայան, Մկրտիչ Նանայան, Գրիգորի Շամիլյան, Անդրանիկ Մկրտչյան, Սեդա Դարբինյան և Վաղինակ Ղազարյան: Այս ցանկից, 6 մարդ Սակրեբուլոյի պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք» կուսակցությունից, Վաղինակ Ղազարյանը նույնպես պատգամավոր է, բայց այլ` «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից ու Արարատ Նանայանը պարզապես տեղական իշխանությունների աշխատակից է:

«Ազատ Վրաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարությանը և Պետական անվտանգության ծառայությանը`խնդրելով այդ քաղաքացիներին զրկել իրենց լիազորություններից, բացատրելով, որ նրանք խախտել են Վրաստանի Սահմանադրությունը: Այս մեղադրանքների հիմքում ընկած է այն, որ այդ անունները եղել են Հայաստանի ընտրացուցակներում:

«Մեղադրյալներից» մեկը՝ Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, հայտարարությունները լուրջ չի ընդունում և հերքում է իր երկքաղաքացիության հնարավորությունը:

«Ես կոնկրետ գիտեմ, թե ովքեր են նրանք: Նրանք իրենց ենթադրությունների հիմք են վերցրել Հայաստանի Հանրապետության ընտրացուցակը: Գուցե կա ցուցակների մեջ Կյուրեղյան Սմբատ, բայց ես չգիտեմ, թե ով է նա: Ավելին ասեմ, նույնիսկ կան մի քանի Սմբատ Կյուրեղյաններ: Բայց անձնագիր կա՞, ապացույց կա՞: Եվ սա առաջին անգամը չէ, ի սկզբանե ցուցակում կար երկու մարդու անուն, այժմ ընդդիմության պատգամավորի անունն էլ կա», – ասում է Սմբատ Կյուրեղյանը:

Սեդա Դարբինյանի անունը նույնպես «մեղադրյալների» ցուցակում է: Նա առաջին անգամն է ընտրվել Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր:

«Ես ուսանող եմ եղել Երևանում: Թող նրանք ապացուցեն, եթե գիտեն, որ այդ Սեդա Դարբինյանը ես եմ: Թող անձնագրով ապացուցեն: Նրանք պարզապես չեն ուզում տեսնել ինձ այստեղ», – ասում է Սեդա Դարբինյանը:

Երկքաղաքացիություն ունեցող պատգամավորների մասին թեման սկսվեց նախընտրական շրջանում: Այս տարվա հոկտեմբերի 19-ին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ախալքալաքում «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրվել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երեք թեկնածուներ: Այն ժամանակ նույնպես կուսակցությունը դիմեց Արդարադատության նախարարություն, պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն մինչ օրս երկքաղաքացիության մեջ մեղադրվող մարդիկ աշխատում են Ախալքալաքի Սակրեբուլոյում:

Դատապարտվեց 200 000 ՀՀ դրամի տուգանքի՝ քննիչի նկատմամբ սուտ մատնության համար

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА