ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրյալը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման

20.12.2017 18:43 ԻՐԱՎՈՒՆՔ
Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրյալը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց Արթուր Սաֆարյանի` քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով դատավճիռը:

Դատապարտվեց 200 000 ՀՀ դրամի տուգանքի՝ քննիչի նկատմամբ սուտ մատնության համար

Գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ-ի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նա դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսես Ներսիսյանին սպանել է Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մովսես Ներսիսյանի դին մինչ օրս չի հայտնաբերվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА