ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Չեմ կարծում, որ երկար խոսելը գործին օգուտ է». Հովհաննես Թոքմաջյան

27.12.2017 15:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Չեմ կարծում, որ երկար խոսելը գործին օգուտ է». Հովհաննես Թոքմաջյան

Երեւանի ավագանու երեկվա նիստի օրակարգային 11-րդ հարցով առաջարկվում էր Ավան համայնքում գտնվող Նարեկացի թաղամասի հողամասերը փոխանակել Բակունցի փողոցում գտնվող հողամասի հետ` պայմանավորված այն հանգամանքով, որ այդ թաղամասում քաղաքացիներին պատկանող հողամասերը գտնվում են եկեղեցուն կից, եւ փոխանակման եղանակով հնարավոր կլինի եկեղեցու հարակից տարածքն ավելի բարեկարգել եւ կանաչապատել: Առաջին հայացքից սովորական այս հարցը դարձավ իսկական «դիվերսիա»` «Ելք» խմբակցության կողմից` ընդդեմ Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի, որը հարցի հարակից զեկուցողն էր: «Ելքը» Հ. Թոքմաջյանին մեղադրեց` «ափալ-թափալ» հանձնաժողովի նիստերն անցկացնելու եւ հարցը մանրամասն չքննարկելու մեջ, ընդ որում` այս մասին ելույթ ունեցան մի քանի Ելք-ական: Թե ինչո՞ւ էր «Ելքը» թիրախավորել Հ. ԹՈՔՄԱՋՅԱՆԻՆ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

– Ես ավելի փիլիսոփայորեն եմ սրան մոտենում: Կարծում եմ` յուրաքանչյուր խնդիր պետք է քննարկվի այնքան, ինչքան անհրաժեշտ է` ո՛չ պակաս, ո՛չ ավել: Որեւէ մեկի իրավունքը չի խախտվել, բոլոր հարցերը ներկայացվել են, բոլոր հարցերի վերաբերյալ կարծիք է հարցվել ներկաներին ու դրվել է քվարկության: Կլիներ ավելի երկար քննարկման անհրաժեշտություն, կքննարկեինք: Չեմ կարծում, որ երկար խոսելը կամ երկար ժողովներ անելը գործին օգուտ է: Կունենա՞ն իրենք ցանկություն` հրավիրելու ինչ-որ հարցերի վերաբերյալ այլ մասնագետներ, սիրով կօժանդակենք, որեւէ խնդիր չկա, համագործակցության համար բաց ենք: Իսկ իրենք ի՞նչ են առաջարկում եւ ի՞նչ են ուզում, ոչինչ: Դրա համար էլ առաջարկների փոխարեն, ինչ-որ ձեւով փորձում են այդ բացը լրացնել: Այսքան ժամանակ միայն մի առաջարկ են արել` փողոցների վերանվանման վերաբերյալ, ոչ ավել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА