ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական սպորտ-2017․ 10 գլխավոր իրադարձությունները (ֆոտո)

31.12.2017 21:32 ՍՊՈՐՏ
Հայկական սպորտ-2017․ 10 գլխավոր իրադարձությունները (ֆոտո)

Գերմանիան հաղթեց Կոնֆեդերացիաների Գավաթում, որն անցկացվեց վերջին անգամ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների Գավաթի հաղթողի կոչումը: Ռուսաստանում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը նվազագույն հաշվով առավելության հասավ Հարավային Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականի նկատմամբ: Ավանդաբար այս մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրում: Խաղարկությանը մասնակցում են 6 մայրցամաքային չեմպիոնները, աշխարհի չեմպիոնը եւ կազմակերպիչ երկրի հավաքականը: Եվրոպական մամուլի համաձայն՝ ՖԻՖԱ-ն այլեւս չի անցկացնելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություն:

«Որեւէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքները». Օլիմպիական չեմպիոնների կոչը

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Եվրոպայի լիգայում եւ դաշտ դուրս եկավ հայկական դրոշով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսների հարուստ հավաքածուին գումարեց նաեւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած եզրափակիչում Անգլիայի 20-ակի չեմպիոնը Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»եւ այդ հաղթանակի շնորհիվ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այդ մրցաշարում եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվեց եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Եզրափակիչ խաղի պարգեւատրության արարողությունից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայկական եռագույնով շրջում էրխաղադաշտում եւ թիմակիցների հետ տոնում հաղթանակը: Մխիթարյանն առաջին հայաստանցին է, որը տիտղոս նվաճեց եվրագավաթներում:

«Ռեալը» դարձավ պատմության առաջին ակումբը, որը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը եւ դարձավ առաջին թիմը, որը երկու տարին անընդմեջ գավաթակիր է դառնում Չեմպիոնների լիգայի դարաշրջանում: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցած եզրափակիչում Արքայական ակումբը 4:1 հաշվով հաղթեցԹուրինի «Յուվենտուսին» եւ պաշտպանեց տիտղոսը: 1991-ին հիմնադրված Չեմպիոնների լիգայում ոչ մի թիմի չէր հաջողվել հաղթողի կոչումը նվաճել 2 տարի անընդմեջ: 2017-ին Զինեդին Զիդանի գլխավորած թիմը դարձավ նաեւ Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր, հաղթեց Եվրոպայի Սուպերգավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում:

Ստեղծվեցին հայկական նոր ակումբներ

Հայաստանում ստեղծվեցին «Արցախ» եւ Վանաձորի «Լոռի» ակումբները, որոնք հանդես են գալիս Առաջին խմբում եւ հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն Բարձրագույն խումբ, որն այժմ անցկացվում է 6 թիմով:  

Վարդան Մինասյանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Բացի այդ, Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի կողմից ստեղծեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որի նախագահը վերջերս դարձավ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Մոսկվայի «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որի 17-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»: Վերջերս ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Արարատի» ղեկավարությունը քննարկում է Հայաստանի առաջնությունում հանդես գալու տարբերակը:

ՊՍԺ-ն իրականացրեց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

Ֆրանսիական ՊՍԺ-ն իրականացրեց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը՝ կատալոնական «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով գնելով բրազիլացի հարձակվող Նեյմարին: Դրանից առաջ նախորդ տրանսֆերային ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հայաստանի հավաքականը ձախողեց հերթական ընտրական փուլը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ձախողեց Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը: Ընտրական E խմբում (Լեհաստան, Դանիա, Չեռնոգորիա, Ռումինիա, Ղազախստան) Հայաստանի հավաքականը 7 միավորով գրավեց նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն ղազախներից: ԱԱ-2018-ի ընտրական փուլից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւս 2 տարի գլխավորելու է ազգային թիմը:

Աշխարհի առաջնությունը կանցնի առանց Հոլանդիայի եւ Իտալիայի հավաքականների

Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցնի առանց Իտալիայի եւ Հոլանդիայի հավաքականների: Ընդ որում՝ 2 թիմերին էլ ԱԱ-2018-ից զրկեց Շվեդիայի հավաքականը: Ընտրական մրցաշարում Շվեդիայի թիմը գերազանցեց հոլանդացիներին եւ խմբում գրավեց երկրորդ տեղը, իսկ անցումային խաղերում ուժեղ գտնվեց իտալացիներից (1:0, 0:0): Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն առանց Իտալիայի հավաքականի նախորդ անգամ անցկացվել է 60 տարի առաջ:

Կարիերայիս վերջում կարող եմ մտածել` արդյոք եղե՞լ եմ հայ գլխավոր աստղը, թե՞ ոչ. Մխիթարյանի հարցազրույցը Матч тв-ին

Մեսին երկարաձգեց «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 3 տարով երկարաձգեց «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում: Մինչեւ 2020/21թթ. մրցաշրջանի ավարտը նախատեսված նոր պայմանագրով 30-ամյա ֆուտբոլիստի կլաուզուլան կազմում է 700 միլիոն եվրո: Նոր պայմանագրով Մեսիի տարեկան եկամուտը կկազմի 42 միլիոն եվրո, ինչը նրան դարձրեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Կայացավ ԱԱ-2018-ի վիճակահանությունը

Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը: 32 հավաքականներ բաժանվեցին 8 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: ԱԱ-2018-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Ռոնալդուն 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ հաղթեց France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում: 32-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակին» արժանացավ 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու է Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ

Մխիթարյանը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն: Մրցաշրջանը հաջող մեկնարկելուց հետո Մխիթարյանը մի քանի անհաջող հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչից հետո սկսեց չհայտնվել թիմի հայտացուցակում: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ինտերը», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վարձակալել հայ ֆուտբոլիստին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ:

Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել. նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա օրերս

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА