ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում ցուցարարներին մեղադրում են անկարգությունների կազմակերպման մեջ

03.01.2018 20:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում ցուցարարներին մեղադրում են անկարգությունների կազմակերպման մեջ

Թեհրանում եւ  Իրանի այլ քաղաքներում որոշ ձերբակալվածների մեղադրում են «զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ օտարերկրյա հետախուզությունների հետ կապերի մեջ»:

«Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ ու լսել նրանց». Սաակաշվիլի

Իրանի իշխանությունները զանգվածային հակակառավարական ցույցերի մասնակիցներին եւ դրանց մասնակցել ցանկացողներին սպառնում են «արտաքին թշնամու» համար աշխատելու մեջ մեղադրանքներով եւ խիստ պատիժներով, ընդհուպ մինչեւ մահապատժով: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի Հեղափոխական դատարանի ղեկավար Հոջաթոլեսլամ Ղազանֆարաբադիին:

Նրա խոսքով՝ ցուցարարներին դիտարկում են արդեն արդեն ոչ որպես ցուցարար, այլ որպես ապստամբ, որոնք փորձում են վնասել կառավարությանը:

Նրա խոսքով՝ Թեհրանում այլ քաղաքներում ձերբակալված անձինք դատարանի առաջ կկանգնեն «շատ շուտով»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА