ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՍ ՈՒՂԵԿՑՈՂ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ»

19.01.2018 21:20 ՔՐԵԱԿԱՆ
«ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՍ ՈՒՂԵԿՑՈՂ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու` 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո) սպանության աղմկոտ գործով նիստերը շարունակում են անցնել լարված իրավիճակում: Այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց սպանության համար մեղադրվող Մեխակ Հարությունյանի փաստաբան ՌՈՒՍՏԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՀԻՇԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ

Դռնփակ դատական նիստն էլ չի հանդարտեցնում դատարանում սպանվածի հարազատների կրքերը: Արդեն անհնար է դառնում անգամ դռնփակ նիստերի անցկացումը մարզի դատարանում: Դա է պատճառը, որ վերջին նիստի ընթացքում միջնորդել եմ, որպեսզի արտագնա նիստեր նշանակվեն եւ անցկացվեն Երեւանում, որպեսզի հնարավոր լինի դատական պրոցեսը առաջ տանել: Դատարանը հայտնեց, որ կքննի միջնորդությունը եւ որոշում կկայացնի, թեպետ սպանվածի կողմը հակափաստարկներ ներկայացրեց, որ նիստերը անպայման ընթանան մարզի դատարանում:

- Պարոն Խաչատրյան, ինքներդ նշեցիք, որ դատական նիստերը դռնփակ են ընթանում: Այդ դեպքում փոխմարզպետի հարազատներն ինչպե՞ս կարող են խանգարել դատական պրոցեսը:

- Այո, ճիշտ եք, դռնփակ են նիստերը, բայց եթե նախկինում դատական նիստերի դահլիճում էին հնչում հայհոյանքները, ապա հիմա այդ ամենը ավելի վատ ձեւով պաշտպանյալիս նկատմամբ հարձակման փորձեր կատարվում է դատարանի բակում: Հարձակվում են պաշտպանյալիս ուղեկցող ոստիկանական մեքենայի վրա, քաշքշուկներն ու հայհոյանքները առհասարակ չեն պակասում: Այն աստիճան է լարված իրավիճակը, որ պաշտպանյալիս հարազատները վախենում են անգամ դատարանի շուրջբոլորը երեւան:

- Լավ, իսկ ինչ փուլում է դատական պրոցեսը:

- Կարելի է ասել՝ տեղից չի շարժվում: Անընդհատ կա՛մ հետաձգվում է կա՛մ վկաները վախից չեն գալիս: Լավ է, վերջին նիստի ժամանակ դատարանը երկու վկայի կարողացավ հարցաքննել: Երեւի դժվար է պատկերացնել, բայց այնքան լարված է ամեն բան, որ վկաներն էլ են վախենում Նորատուսից գան ու ցուցմունք տան, իրենց էլ են սպառնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА