ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները

01.02.2018 13:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները

ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները, որտեղ Լևոն Արոնյանը 5-րդն է:

Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843): Երկրորդ հորիզոնականում ընթանում է Շահրիյար Մամեդյարովը (2814),  եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2800): Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 5-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների շարքում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը (2677) զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 76-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը (2664)՝ 82-րդ:

Արցախցի շախմատիստը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին. խորհրդանշական նվեր` փետրվարի 20-ի առթիվ

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2654): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2572): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2571): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2523) զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2413) գտնվում է 52-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2392)` 70-րդ:Яндекс.Директ

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2734), Յան-Քշիշտոֆ Դուդան (2724) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2697) եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2617) 8-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը (2603)` 9-րդ: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2586) գտնվում է 12-րդ հորիզոնականում, Մանուէլ Պետրոսյանը(2569)՝ 23-րդ, Արամ Հակոբյանը (2497)` 65-րդ, Շանթ Սարգսյանը (2481)` 77-րդ:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА