ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստան-ԵԱՏՄ առևտրի ծավալը 2017թ. աճել է շուրջ 25 տոկոսով. վարչապետը ԵԱՏՄ նիստին

02.02.2018 18:08 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստան-ԵԱՏՄ առևտրի ծավալը 2017թ. աճել է շուրջ 25 տոկոսով. վարչապետը ԵԱՏՄ նիստին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին և Ղազախստանի կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար: 

2018-ին ձեզնից ակնկալում եմ որոշակի պրագմատիկ ռեցեպտներ. վարչապետը՝ սփյուռքի նախարարությանը

Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Սա մեր այս տարվա առաջին նիստն է, որի ընթացքում նախագահությունն իրականացվելու է մեր ռուսաստանյան գործընկերների կողմից, և հայկական կողմը պատրաստակամ է ակտիվորեն փոխգործակցելու նախագահող կողմի և բոլոր անդամ պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա առաջխաղացման:

Հարկ է նշել, որ նեղ կազմով նիստում մենք արդեն որոշակիացրել ենք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային պահերը: Այս կազմով կցանկանայի հակիրճ կանգ առնել հետևյալի վրա:

Հանձնաժողովի կողմից մեծ վերլուծություն է կատարվել մեր երկրներում մակրոտնտեսական իրավիճակն արձանագրելու, փոխադարձ առևտրի և կայուն տնտեսական զարգացման ապահովման, համատեղ առաջխաղացման ուղղություններով առաջարկություններն առանձնացնելու առումով: Իսկապես, Հայաստանում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ծավալը աճել է շուրջ 25 տոկոսով: Մեր կանխատեսմամբ՝ այդ թվերը տարվա կտրվածքով էլ ավելի բարձր կլինեն: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարակումների աճ՝ 40,4 տոկոսով, ինչպես նաև ներմուծման մատակարարումների աճ՝ 18,9 տոկոսով: 

Նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7.7 տոկոս և, ակնակալում ենք, որ ՀՆԱ-ի աճը մոտավորապես նույն մակարդակի է լինելու: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ոչ միայն ամրապնդել այս միտումը, այլև շարունակել ջանքերն ավելի լայն արդյունաբերական կոոպերացիայի դուրս գալու ուղղությամբ՝ շեշտը դնելով համատեղ նորարարական նախագծերի վրա: Կարևոր է նաև ուշադրության կենտրոնում պահել ընդհանուր շուկայում դեռևս առկա արգելքների վերացման ուղղությամբ աշխատանքը, ապահովել անհրաժեշտ նախադրյալներ՝ առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու և լոգիստիկ ու տրանսպորտային հաղորդակցային հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար:

Այստեղ խոսվել է շուկաների ընդլայնման մասին, և այդ համատեքստում ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցած տարվա ավարտին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում սկսել է գործել ազատ տնտեսական գոտին: Կարծում ենք, ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար, որը շահագրգռված է մուտք գործել դեպի իրանական շուկա: Մենք շատ բաց ենք այդ առումով և պատրաստ ենք համագործակցելու ոչ միայն ազատ տնտեսական գոտում կապիտալի տեղաբաշխման իրավունքով, այլ նաև համատեղ ներդրումային համագործակցության առումով: Ակնկալում ենք, որ ազատ տնտեսական գոտու գործունեությունից առաջացած մուլտիպլիկատիվ էֆեկտը նոր թափ կհաղորդի մեր տնտեսությունների զարգացմանը»:

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.1 տոկոսով

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները նեղ կազմով քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, ինչպես նաև ներքին շուկայի գործունեության շրջանակներում մասնակից երկրների պարտավորվածությունների հետ կապված հարցեր: 
Ընդլայնված կազմով քննարկմանը ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակին և կայուն տնտեսական զարգացմանը, համատեղ առևտրին, արդյունաբերությանը և ագրոարդյունաբերությանը, աշխատողների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող հարցեր: 

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ապրիլին՝ Ռուսաստանի Դաշնությունում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА