ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեկը չի ասում` գյուղացին վարկերի վրա մի բան էլ ավելացնում է ու տալիս բանկին». նախկին պատգամավոր 

02.02.2018 17:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեկը չի ասում` գյուղացին վարկերի վրա մի բան էլ ավելացնում է ու տալիս բանկին». նախկին պատգամավոր 

Նախկին պատգամավոր, «Ծառուկյան դաշինքի» անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ (Ճոյտ) մտահոգված է հայ գյուղացու եւ գյուղատնտեսության ներկայիս վիճակով: Նրա խոսքով` գյուղատնտեսական աշխատանքները սկսելուն քիչ ժամանակ է մնացել եւ գյուղացին իր հոգսերի հետ մնացել է միայնակ. «Եթե կառավարությունն ազնիվ լինի, ապա գյուղացուն տրվող ոգոգման ջուրը կարող է ոչ թե 11, այլ 7 դրամ լինել: Մենք վերլուծություն ենք իրականացրել եւ կարող ենք այդ ամենի տեղն ու ձեւերը ցույց տալ մեր կառավարությանը: Եթե ուզում են գյուղացուն օգնել, առաջին հերթին թող իջեցնեն ոռոգման ջրի գինը: Պետությունը 1 դրամով ջուրը վաճառում է ներտնտեսային ցանցերին, որոնք ավելացնելով 10 դրամ վաճառում են գյուղացուն` ստանալով գերշահույթներ»,-փաստեց նախկին պատգամավորը:  Ըստ նրա, պետք չէ գյուղացուն դոտացիայով դիզվառելիք տրամադրել, դիզվառելիքի գինը թող նույնը մնա, փոխարենը պակասեցնել ոռոգման ջրի գինը: Այս ամենին հասնելու համար Հակոբ Հակոբյանի խոսքով` անհրաժեշտ է քաղաքական կամք:
Ինչ վերաբերում է հայաստանյան բանկերին, որոնք գյուղացիներին տրամադրում են վարկեր` գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար, ապա Հ. Հակոբյանը նկատում է, որ բանկային համակարգը տարեկան 500 մլն դոլար տնտեսությունից գումար է վերցնում. «Եթե տոկոսային կտրվածքով նայենք 1 տրիլիոն 200 մլրդ դոլար ավանդատուներ կան եւ այն գումարները, որոնք այսօր գալիս են Հայաստան, այնքան բարձր են տոկոսները , որ 500 մլն դոլարը տնտեսությունից եւ գյուղատնտեսությունից դուրս է գալիս: Մենք փորձում ենք մի քանի կոպեկով դոտացիա տալ, վարկերի գին իջեցնել եւ այլն, այդ ամենը պետք չէ անել, պետք է պարզապես ճիշտ քաղաքականություն վարել, որի արդյունքում տոկոսները ցածր կլինեն: Բայց այսօր ամբողջ գումարը հոսում է դեպի բանկ, իսկ այտեղից էլ տարբեր տեղեր, արդյունքում ցույց են տալիս, թե գյուղացիներին օգնում են: Բայց մեկը չի ասում, որ գյուղացուն վարկ տալու ժամանա այնքան տեղեկանք, փաստաթուղթ ու սպասարկման գումար են ուզում, որ գյուղացին այդ վարկերի վրա մի բան էլ ավելացնում է ու տալիս բանկին: Սրա վրա է պետք ուշադրություն դարձնել»,-շեշտեց Հակոբ Հակոբյանը եւ հավելեց, որ պետությունը պետք է բանկային համակարգի հետ լուրջ աշխատանքներ տանի:

55-ամյա Տիգրան Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐԱՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА