ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է 2018-ին վերականգնվելիք եւս վեց հուշարձանների մրցույթ (ֆոտո)

05.02.2018 11:22 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայտարարվել է 2018-ին վերականգնվելիք եւս վեց հուշարձանների մրցույթ (ֆոտո)

Մշակույթի նախարարությունը փետրվարի 2-ին հայտարարել է եւս վեց հուշարձանների՝ Արարատի մարզի Հնաբերդ (Վերին Դվին)համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու, Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանքի (սեղանատուն), Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի Մայրավանք, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սուրբ Գեւորգ, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գոշավանք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցիների վերականգնման մրցույթ:

Թբիլիսին ընտրեց «Միստեր Վալենտին 2018»-ին (Տեսանյութ)

Մշակույթի նախարարությունից iravunk.com-ին հայտնում են, որ մրցույթի արդյունքում հաղթող շինարարական կազմակերպությունը (կազմակերպությունները) կիրականացնի նշված հուշարձանների վերականգնման, ամրակայման, նորոգման ու տարածքի բարեկարգման աշխատանքը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է:

Առաջիկայում կհայտարարվի եւս երկու հուշարձանների վերականգնման մրցույթ:

Մրցույթի պայմանները եւ այլ մանրամասներ՝ հետեւյալ հասցեով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА